
Հրատարակված է Նոյեմբեր 18, 2008
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
- Այսօր Երեւանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը, որը կհամակարգի բանկի գործունեությունը Հայաստանում: Գրասենյակը պաշտոնապես բացել է Ասիական բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Բանկի եւ Հայաստանի կառավարության միջեւ ստորագրվել է նաեւ նոր համաձայնագիր, որի շրջանակներում բանկի կողմից օժանդակություն կցուցաբերվի երկրի գյուղական ճանապարհների զարգացմանը եւ կբարելավվի տրանսպորտի ոլորտի կառավարումը։ Ասիական զարգացման բանկը Հայաստանում իր ռազմավարական խնդիրներն է համարում բարեփոխումները տրանսպորտի, քաղաքային ծառայությունների եւ հասարակական ոլորտներում։ Համաձայն բանկի տարածած հաղորդագրության, 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանն անդամակցել է ԱԶԲ-ին, բանկը ֆինանսավորել է երկու ծրագիր` գյուղական ճանապարհների եւ քաղաքների ջրամատակարարման համակարգի զարգացման ծրագրերը։ «Հայաստանն ունի տնտեսական զարգացման հստակ ծրագիր, որն ուղղված է կայուն աճի ապահովմանը եւ աղքատության կրճատմանը։ Ասիական զարգացման բանկը սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ այս ծրագրի իրականացման եւ Հայաստանում կենսամակարդակի բարելավման ուղղությամբ», - ասել է Հարուհիկո Կուրոդան։ Մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում Հարուհիկո Կուրոդան հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ։

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Նոյեմբեր 18, 2008
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԻՐԱՌՎԵԼ ԼՐԱԳՐՈՂ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 3
Երեկ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա: Հարձակումը տեղի է ունեցել ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ԵՆ»
Տիգրան Ավետիսյան 1
Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեն, դրա անցկացման եղանակները, ժամկետները, բնակչության մասնակցության եւ կազմակերպման ձեւերը` դրանք բոլորը ներկայումս բանակցությունների առարկա են: «Ազատություն» ռադիոկայանին ...ԺՆԵՒՈՒՄ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Արմեն Քոլոյան, ՊրահաԱյսօր Ժնեւում նախատեսված էր Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման երկրորդ փուլը: Օրակարգում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրն է: ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության հովանու ներքո կազմակերպված ...«7-Ի ԳՈՐԾԻ» ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՒ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը
Կարինե Քալանթարյան
Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ քննվող «մայր գործից» անջատված` Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի, Սուրեն Սիրունյանի եւ Սասուն ...ՀԵՐԹԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 1
Կիրակի օրը Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվել, եւ կրկին` վրաց հոգեւորական Տարիել Սիկինչելաշվիլիի կողմից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Թբիլիսիի ...«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱՐ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»
Կարինե Քալանթարյան
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը այսօր դատարանի դահլիճում հայտարարեց, թե փետրվարի 23-ին ոստիկանների կողմից իր մեքենան կանգնեցնելու նախապես մշակված սցենարի համաձայն` «Գագիկ Ջհանգիրյանը ...ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ
Ռուզաննա Ստեփանյան 2
Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները նախագահ Սերժ Սարգսյանից հրավեր են ստացել` մասնակցելու ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հինգշաբթի օրը կայանալիք քննարկմանը: Այդ մասին այսօր լրագրողներին ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԸՆԴԱՄԵՆԸ 17 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
Հրայր Թամրազյան, Պրահա
Եվրամիությունը Հայաստանի ղեկավարության հետ քննարկումներ էր ունեցել, որոնց արդյունքում պարզ դարձավ, որ հայկական կողմը ցանկանում է իմանալ, թե ինչպես են կայացվում որոշումները Եվրամիությունում, եվրոպական ...ՁԱԽՈՂՎԵՑ «ՄԻԱՑՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Անուշ ՄարտիրոսյանԱյսօր «Միացում» ազգային նախաձեռնության նախատեսած հանդիպումը Արմավիր քաղաքի Մշակույթի պալատում ձախողվեց: Երբ նախատեսվածից երկու ժամ առաջ Երեւանից ժամանած «Միացում» նախաձեռնության անդամները բարձրախոսով ...ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Անցած երեք ամիսների ընթացքում արտասահմանյան ներդրողները Ռուսաստանից դուրս են բերել ավելի քան 83 միլիարդ դոլարին համարժեք գումար: Այդ մասին այսօր հրապարակված զեկույցում տեղեկացնում է Համաշխարհային բանկը` ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՍՈՒՐ Է ՆՎԻՐԵԼ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր խորհրդանշական սուր է նվիրել աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական չեմպիոն, ռեկորդակիր Յուրի Վարդանյանին: Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Երեւանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը, որը կհամակարգի բանկի գործունեությունը Հայաստանում: Գրասենյակը պաշտոնապես բացել է Ասիական բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան: Հանդիսավոր ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՒԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՂԸ
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Աստղիկ Բեդեւյան
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍԽԱ՞Լ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ԱՄՆ-Ի ՀԱՋՈՐԴ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼԸ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1823 Կ. Պոլսում վախճանվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Ծնվ. 1738թ.-ին):
- 1853 Սինոպի ճակատամարտը:
- 1908 Ծնվեց Վիկտոր Համբարձումյանը (1908-1996), աստղաֆիզիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ գիտությույնների ակադեմիայի նախագահ: (Վախճ. 1996թ.-ին):
- 1931 Մահացավ Շեքսպիրի թարգմանիչ Հովհաննես խան Մասենյանը:
- 1994 Փարիզի ֆրանսիական 17-րդ պատժիչ դատարանը պատմաբան Բերնար Լուիսի դեմ հարուցված դատավճռի կապակցությամբ հաստատեց, որ 1915 թ. հայ ժողովուրդը մարդկության դեմ գործած մի ոճիրի զոհն է դարձել:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

