
Հրատարակված է Նոյեմբեր 18, 2008
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԻՐԱՌՎԵԼ ԼՐԱԳՐՈՂ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
- Երեկ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա: Հարձակումը տեղի է ունեցել Ժամը 20-ի սահմաններում, երբ լրագրողը դուրս է եկել Բուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հետք» ինտերնետային պարբերականի գրասենյակից եւ մոտեցել է իր ավտոմեքենային: «Միանգամից երկու հոգի հարձակվեցին` հենց մեքենայի դիմացից: Խփեցին, նոր հասկացա, որ ինձ խփում են: Սկսեցինք իրար խփել` իրենք ինձ, ես` իրենց», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Էդիկ Բաղդասարյանը: - «Հեռախոսս ձեռքիս էր: Մեկին` բերանին խփեցի: Նույնիսկ` հեռախոսը արյունոտ է, ըստ երեւույթին` նրա բերանի արյունն էր: Ինքը ահագին հետ գնաց: Որ հետ գնաց` ես իր դեմքը տեսա: Մենակ այդ մեկի դեմքն եմ աղոտ հիշում, որ փորձեմ` կարող եմ վերարտադրել»: Հարձակվողները երեքն են եղել: Երրորդը վերջում է հարձակվել Էդիկ Բաղդասարյանի վրա: «Մեկ էլ հետեւից հարվածեց գլխիս: Ես չգիտեմ ինչու, ինձ թվում է, քարով էր [հարվածը], անընդհատ ասում եմ քարով, բայց կարող է` երկաթով էր», - պատմեց լրագրողը: Հարվածից Էդիկ Բաղդասարյանը ուշաթափվել է, հետո ուշքի է եկել, ինչպես ինքն է ասում` հարձակվողների ոտքերի հարվածներից, որոնք փախուստի են դիմել միայն այն ժամանակ, երբ մոտակա շինության պարեկապահակային ծառայության աշխատակիցը օդ է կրակել: Հարձակման հետեւանքով Բաղդասարյանը կորցրել է համակարգչային կրիչը, որի վրա եղել են «Հետք» ինտերնետային պարբերականի համար պատրաստված հետաքննական նյութեր: Նախապես Բաղդասարյանին թվացել էր, թե հարձակվողները իրենց հետ տարել են նաեւ իր ֆոտոխցիկը, սակայն ավելի ուշ լրագրողի որդին դեպքի վայրում հայտնաբերել է այն: Միջադեպից անմիջապես հետո Էդիկ Բաղդասարյանին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, եւ լրագրողը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք` գանգուղեղային վնասվածքներով: Գլուխը վնասված էր երկու տեղից, եւ կարեր են դրվել են: Էդիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ոչ ոքի չի կասկածում իր դեմ հարձակումը պատվիրելու մեջ: Մեկնաբանելով տեղի ունեցածը` Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «լրագրողի նկատմամբ բռնության ցանկացած դրսեւորում անընդունելի եւ դատապարտելի է»: Ֆարմանյանը տեղեկացրեց, որ Էդիկ Բաղդասարյանի հետ կատարվածի փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, հանրապետության նախագահի կողմից իրավապահ մարմիններին տրվել է խիստ ցուցում` հնարավորինս արագ բացահայտելու եւ պատասխանատվության կանչելու բոլոր մեղավորներին: Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաեւ Հայ ազգային կոնգրեսը: «Այս սանձարձակ արարքը հերթական վկայությունն է այն բանի, որ քրեական ռեժիմը պատերազմ է հայտարարել ազատ խոսքի նկատմամբ, որն արդեն կրում է համակարգային բնույթ», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում: Այսօր հիվանդանոցում Էդիկ Բաղդասարյանին այցելեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ «հետաքննությունը շատ արագ տեմպերով առաջ է ընթանում, եւ մենք համոզված ենք, որ կարճ ժամանակում մեղավորները կբացահայտվեն»: Հարցին` արդյոք պետական օղակներում լուրջ քննարկումներ տեղի ունենո՞ւմ են Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների հետ կապված, որոնք հատկապես վերջերս շատացել են, վարչապետը արձագանքեց. - «Անշուշտ, մենք մտահոգված ենք իրադարձությունների այսպիսի զարգացմամբ: Կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի երկխոսություն լինի լրատվական միջոցների հետ` ընդհանուր առմամբ խաղի կանոնները հստակեցնելու համար: Միջավայրը այնպիսին պետք է լինի, որ հարգալից վերաբերմունք լինի` փոխադարձաբար: Եվ կարծում եմ, դրա անհրաժեշտությունը կա, եւ կարծում եմ, այս դիալոգը, որ հիմա մենք տեսնում ենք, որ կա լրատվական միջոցների, կառավարության եւ հասարակության միջեւ, մեզ կհուշի, թե որոնք են ճիշտ լուծումները: Մենք ակնկալում ենք, որ կլինեն նախաձեռնություններ նաեւ լրատվական միջոցների կողմից»: Աստղիկ Բեդեւյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Նոյեմբեր 18, 2008
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԻՐԱՌՎԵԼ ԼՐԱԳՐՈՂ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 3
Երեկ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա: Հարձակումը տեղի է ունեցել ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ԵՆ»
Տիգրան Ավետիսյան 1
Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեն, դրա անցկացման եղանակները, ժամկետները, բնակչության մասնակցության եւ կազմակերպման ձեւերը` դրանք բոլորը ներկայումս բանակցությունների առարկա են: «Ազատություն» ռադիոկայանին ...ԺՆԵՒՈՒՄ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Արմեն Քոլոյան, ՊրահաԱյսօր Ժնեւում նախատեսված էր Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման երկրորդ փուլը: Օրակարգում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրն է: ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության հովանու ներքո կազմակերպված ...«7-Ի ԳՈՐԾԻ» ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՒ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը
Կարինե Քալանթարյան
Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ քննվող «մայր գործից» անջատված` Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի, Սուրեն Սիրունյանի եւ Սասուն ...ՀԵՐԹԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 1
Կիրակի օրը Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվել, եւ կրկին` վրաց հոգեւորական Տարիել Սիկինչելաշվիլիի կողմից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Թբիլիսիի ...«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱՐ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»
Կարինե Քալանթարյան
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը այսօր դատարանի դահլիճում հայտարարեց, թե փետրվարի 23-ին ոստիկանների կողմից իր մեքենան կանգնեցնելու նախապես մշակված սցենարի համաձայն` «Գագիկ Ջհանգիրյանը ...ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ
Ռուզաննա Ստեփանյան 2
Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները նախագահ Սերժ Սարգսյանից հրավեր են ստացել` մասնակցելու ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հինգշաբթի օրը կայանալիք քննարկմանը: Այդ մասին այսօր լրագրողներին ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԸՆԴԱՄԵՆԸ 17 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
Հրայր Թամրազյան, Պրահա
Եվրամիությունը Հայաստանի ղեկավարության հետ քննարկումներ էր ունեցել, որոնց արդյունքում պարզ դարձավ, որ հայկական կողմը ցանկանում է իմանալ, թե ինչպես են կայացվում որոշումները Եվրամիությունում, եվրոպական ...ՁԱԽՈՂՎԵՑ «ՄԻԱՑՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Անուշ ՄարտիրոսյանԱյսօր «Միացում» ազգային նախաձեռնության նախատեսած հանդիպումը Արմավիր քաղաքի Մշակույթի պալատում ձախողվեց: Երբ նախատեսվածից երկու ժամ առաջ Երեւանից ժամանած «Միացում» նախաձեռնության անդամները բարձրախոսով ...ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Անցած երեք ամիսների ընթացքում արտասահմանյան ներդրողները Ռուսաստանից դուրս են բերել ավելի քան 83 միլիարդ դոլարին համարժեք գումար: Այդ մասին այսօր հրապարակված զեկույցում տեղեկացնում է Համաշխարհային բանկը` ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՍՈՒՐ Է ՆՎԻՐԵԼ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր խորհրդանշական սուր է նվիրել աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական չեմպիոն, ռեկորդակիր Յուրի Վարդանյանին: Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Երեւանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը, որը կհամակարգի բանկի գործունեությունը Հայաստանում: Գրասենյակը պաշտոնապես բացել է Ասիական բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան: Հանդիսավոր ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՒԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՂԸ
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Աստղիկ Բեդեւյան
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍԽԱ՞Լ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1823 Կ. Պոլսում վախճանվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Ծնվ. 1738թ.-ին):
- 1853 Սինոպի ճակատամարտը:
- 1908 Ծնվեց Վիկտոր Համբարձումյանը (1908-1996), աստղաֆիզիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ գիտությույնների ակադեմիայի նախագահ: (Վախճ. 1996թ.-ին):
- 1931 Մահացավ Շեքսպիրի թարգմանիչ Հովհաննես խան Մասենյանը:
- 1994 Փարիզի ֆրանսիական 17-րդ պատժիչ դատարանը պատմաբան Բերնար Լուիսի դեմ հարուցված դատավճռի կապակցությամբ հաստատեց, որ 1915 թ. հայ ժողովուրդը մարդկության դեմ գործած մի ոճիրի զոհն է դարձել:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

