
Հրատարակված է Նոյեմբեր 17, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ, ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐԱՑՆԵԼ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
- «Ես տարիների ընթացքում մշտապես ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրացնի, կարողանա իրացնել իր ինքնորոշման իրավունքը», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ավելի ճիշտ, ավելի ստույգ ասեմ` եթե Ադրբեջանը ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը», - հավելել է նա: «Երկրորդ, եթե Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանն ունենան ցամաքային սահման, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանա անվտանգության հզոր երաշխիքներ», - ասել է նախագահը: «Շատ պարզ խնդիր է, եւ միայն խելակորույս մարդը կարող է այս ձեւակերպումների մեջ գտնել միայն զիջումներ», - նշել է Սերժ Սարգսյանը` հերքելով հնչող տեսակետները, թե հայկական կողմը միակողմանի զիջումների է գնում: - «Ուղղակի Հայաստանում որոշ քաղաքական ուժերի եւ նաեւ գործիչների թվում է, թե ընտրությունները չեն ավարտվել, եւ ցանկացած առիթ օգտագործում են շահարկումների համար: Բծախնդրությամբ ուսումնասիրում են թուրք-ադրբեջանական մամուլը, վերլուծություններ, կանխատեսումներ են կատարում, եզրահանգումներ անում, եւ այս ճանապարհին նրանց բոլորովին չի հետաքրքրում ոչ Հայաստանի, եւ ոչ էլ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական տեսակետները, եւ նույնիսկ այդ նույն թուրք-ադրբեջանական մամուլում հնչող հերքումները»: «Ես, 17-18 տարիների ընթացքում արտահայտվելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, երբեք չեմ օգտագործել «միակողմանի զիջում» բառակապակցությունը եւ ոչ էլ` «զիջում» բառը: «Փոխզիջում», երեւի թե, այո, բայց «զիջում»՝ ոչ», - հայտարարել է Հայաստանի նախագահը: - «Մենք շատ նվիրական ու մեր ժողովրդի համար կարեւոր խնդիր ենք լուծում եւ ուրիշների պես չենք փորձում դիվիդենտներ քաղել տարբեր միջոցառումների կամ ելույթների ժամանակ: Մենք խնդիրը լուծում ենք, այո, ելույթներով, մենք խնդիրը լուծում ենք հանդիպումներով, բանակցություններով, տարբեր եղանակներով եւ մեր նպատակը, նորից եմ կրկնում, խնդրի լուծումն է եւ այդ ճանապարհին ազնիվ ու անկեղծ լինել ինչպես մեր մարտական ընկերների, այնպես էլ` մեր ժողովրդի հետ: Երբեք անիրականանալի բաներ չասել, երբեք չփորձել մոլորության մեջ գցել մարդկանց»: Անդրադառնալով Մայնդորֆյան հռչակագրին` Սերժ Սարգսյանը նշել է. - «Ես չէի էլ կասկածում, որ նաեւ այդ փաստաթուղթը պետք է դառնա քննադատության թիրախ, չնայած այն բանին, որ սա, փաստորեն, միակ փաստաթուղթն է, որտեղ Ադրբեջանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման քաղաքական ճանապարհը: Եթե ընդհանրացնելու լինենք, սկզբում հնչեց մի տեսակետ, որ սխալ էր փաստաթուղթ ստորագրել, որտեղ չկա Լեռնային Ղարաբաղի նախագահի կամ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ստորագրությունը: Ես ուզում եմ եւ այդ քննադատներին, եւ բոլորին հիշեցնել Ազգային ժողովին եւ մեր ժողովրդին հղած իմ ուղերձի այն հատվածը, որտեղ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին եւ ասվում էր, թե երբ կարող է լուծվել խնդրին. այն ժամանակ, երբ որ մենք կշնորհավորենք Ադրբեջանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներին կամային որոշման եւ խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար: Ես կողմնակից եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ներգրավվեն բանակցային գործընթացում եւ համարում եմ, որ ամենից արդյունավետ ճանապարհը, երեւի, դա է, բայց Մայնդորֆյան հռչակագիրը որեւէ առնչություն չունի իմ ասած այս մտքի հետ, եւ այն երեք նախագահների կարծիքն է խնդրի լուծման մասին»: «Հռչակագիրը դա մի հանգրվան չէ, բուն բանակցությունների բաղկացուցիչ մաս չէ: Երեք երկրների նախագահներն ասում են, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով», - հայտարարել է նախագահը` հավելելով. - «Դրանից հետո ես եղել եմ Փարիզում, Եվրամիության կառույցներում, եւ եթե կամ Փարիզում, կամ Բրյուսելում առաջարկվեր մի փաստաթուղթ ստորագրել, որով եւս մենք կհավաստեինք մեր ցանկությունները` խնդրի խաղաղ լուծման համար, ես ի՞նչ պետք է անեի, պետք է ասեի սպասեք Լեռնային Ղարաբաղից մա՞րդ հրավիրեմ: Անտրամաբանական է, չէ՞»: «Նորից եմ կրկնում, այո, խնդրի լուծման ամենաարդյունավետ ձեւն այն է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դառնան բանակցային կողմ, որպեսզի նրանք մասնակցեն բոլոր բանակցություններին, եւ այդպես էլ լինելու է, այլ ճանապարհ ուղղակի չկա», - ընդգծել է Սերժ Սարգսյանը հարցազրույցում, որի տեքստը տարածել են նախագահի մամլո գրասենյակից: «Երկրորդը, որ սկսեցին խոսել, այն է, թե Ադրբեջանը կարող է շահարկել, որովհետեւ փաստաթղթում գրված է, որ խնդիրը կարող է կարգավորվել միջազգային իրավունքի սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա», - նշել է նախագահը եւ շարունակել. - «Ակնհայտ է, չէ՞, որ այստեղ խոսքը հիմնարար փաստաթղթերի մասին է, որտեղ պետք է փնտրել Ղարաբաղի խնդրի լուծումը: Սրանք խարտիաներն են, եզրափակիչ ակտն է, բոլոր այն հիմնարար փաստաթղթերը, որոնց շրջանակներում մենք պետք է փնտրենք Ղարաբաղի խնդրի լուծումը: Ասում են` ոչ: Ադրբեջանը սա կարող է հասկանալ իբրեւ ՄԱԿ-ի բանաձեւեր եւ կարող է շահարկել: Հասկանալի է, որ ադրբեջանցիները պետք է շահարկեն, իսկ դո՞ւք ինչու եք շահարկում: Այսինքն` դուք ադրբեջանցիների հուշարարնե՞րն ենք, թե՞ ադրբեջանցիների շահարկումից հաճույք եք ստանում»: «Վերջիվերջո, պետք է հասկանալ, որ այստեղ Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, այստեղ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Դուք կարող եք սիրել Սերժ Սարգսյանին, կարող եք չսիրել, կարող եք հարգել, կարող եք չհարգել, դա ձեր անձնական գործն է: Կարող եք շարունակել ձեր գործը` ամեն ինչ քննադատելով, բայց պետք է գիտակցել, նորից եմ կրկնում, որ այստեղ Ղարաբաղի խնդիրն է», - շեշտել է Հայաստանի նախագահը: Ղարաբաղյան հիմնահարցի լուծման հնարավոր ժամկետների եւ այդ գործընթացում հասարակության մասնակցության վերաբերյալ հարցին Սերժ Սարգսյանը արձագանքել է. - «Դժվար է ասել ժամկետների մասին: Երբ ես մշտապես ասում եմ, որ մենք խնդիրը չենք ձգձգելու, դա բնավ չի նշանակում, թե վաղը, մեկ ամիս հետո, երեք ամիս հետո կամ չորս ամիս հետո խնդիրը լուծվելու է: Այո, ես խորապես համոզված եմ, որ մենք չպետք է արհեստականորեն ձգձգենք խնդրի լուծումը, բայց դեռեւս պետք է գանք որոշման, պետք է գանք համաձայնության, որից հետո եւս երկարատեւ գործընթաց պետք է լինի: Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` այս խնդիրը 1, 2, 3, 131, նույնիսկ 1300 հոգու լուծելու խնդիր չէ: Սա մեր ժողովրդի ամենակենսական խնդիրներից մեկն է, եւ մեր ժողովուրդը պետք է ասի` համաձա՞յն է, արդյոք, այն տարբերակին, որին մենք կգանք բանակցությունների ընթացքում: Բանակցողների խնդիրն այն է, որպեսզի կարողանան ընդհանուր գծերով հասարակությանը տեղյակ պահել խնդրի լուծման սկզբունքների մասին, իսկ բանակցային մանրամասները պահեն, որովհետեւ բանակցությունները բավականաչափ բարդ եւ նուրբ գործընթաց են, որոնց ընթացքում պետք է կարողանալ լինել ե'ւ զգույշ, ե'ւ նպատակաուղղված: Մեր քաղաքական ուժերն, անպայման, մասնակից են լինելու քննարկումներին: Կարծում եմ, միգուցե, հիմա ժամանակ չէ նույնիսկ այս հարցը քննարկման դնել, բայց որպեսզի այս մի բաժակ ջրում ստեղծված փոթորիկը կարողանանք հանդարտեցնել, ես, երեւի, կհրավիրեմ քաղաքական կուսակցությունների նախագահներին եւ կփորձեմ լսել նրանց հարցադրումները, կփորձեմ պարզել, թե ի՞նչն է նրանց անհանգստացնում»: «Մենք դեռեւս երկար ճանապարհ ունենք անցնելու: Մենք պետք է կարողանանք բանակցությունների ընթացքում գալ մի որոշման, որում, գոնե, ես համոզված կլինեմ, որ այն բխում է մեր ժողովրդի շահերից, որից հետո հարցը պետք է դնել համաժողովրդական քննարկման, դրանից հետո անհրաժեշտություն կլինի ստորագրել պայմանագիր, դրանից հետո համաձայնագիր եւ այլն, եւ այլն», - ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Վերջին լուրերը, Նոյեմբեր 17, 2008
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
2
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ...ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Այսօր Հայաստան է ժամանում Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը: Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են Հունգարիայի արտգործնախարարի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ...ՂԱՐԱԲԱՂԻ ԱԳՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ ՃԵՂՔԵԼՈՒ ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁ Է ԱՐԵԼ»
Նոյեմբերի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ փորձել է ճեղքել Ղարաբաղի պաշտպանության բանակի թիկունքը, ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր Երեւանում հերքեց Հայաստանում հնչած մեկնաբանությունները, թե մեկ ամիս անց Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիր է կնքվելու, այդ թվում` գաղտնի ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
«Հայաստանն ունի տնտեսական զարգացման հստակ ծրագիր, որն ուղղված է կայուն աճի ապահովմանը եւ աղքատության կրճատմանը։ Ասիական զարգացման բանկը սՎաղը Երեւանում կբացվի Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը, որը կհամակարգի բանկի գործունեությունը Հայաստանում: Գրասենյակը պաշտոնապես կբացի Ասիական բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան, ով ժամանելու է ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ
Այսօրվանից սկսվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Բալթյան երկրներ: Ինչպես այսօր հայտնել են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից` նոյեմբերի 17-19-ը ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
6
Շաբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Ինչպես «Ազատություն» ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ, ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐԱՑՆԵԼ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
«Ես տարիների ընթացքում մշտապես ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրացնի, կարողանա իրացնել իր ինքնորոշման իրավունքը», - հայտարարել ...20 ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արմեն Քոլոյան, ՊրահաՎաշինգտոնում ավարտվել է մոլորակի 20 առաջատար երկրների երկօրյա գագաթնաժողովը, որի օրակարգում միջազգային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հարցն էր: Մասնակիցները ստորագրել են եզրափակիչ հռչակագիր, որի համաձայն` ...ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՍՔ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀԵՏՈ»
Հովհաննես Շողիկյան
Երեւանի Հյուսիսային պողոտան ամբողջական տեսք կունենա միայն երկու տարի հետո: Այսօր` Հյուսիսային պողոտայի բացման պաշտոնական արարողությունից մեկ տարի անց, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ ...«ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՐՈՒՑԵԼ
Տաթեւիկ Լազարյան
Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Տեղեկություն ստանալու ազատության մասին» օրենքի նախագիծը, որը ընդունվելու դեպքում կփոխարինի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին: Մի շարք հասարակական ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԹՈՂԱՐԿԵԼ
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո
Այսօր Բուենոս Այրեսում պաշտոնապես շրջանառության մեջ են դրվում Հայաստանի եւ Արգենտինայի համատեղ թողարկած նամականիշները: Նամականիշները պատկերում են երկու երկրների ազգային պարերը: Հանդիսությանը Արգենտինայի ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ
Ազա Բաբայան, Մոսկվա
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իր առաջին այցը Մոսկվա Հովիկ Աբրահամյանը գնահատել է դրական եւ արդյունավետ: Ազգային ժողովի նախագահի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Պետդումայում, ...ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Հայաստան է ժամանել Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը: Հունգարիայի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախագահի մամլո գրասենյակի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՒԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՂԸ
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Աստղիկ Բեդեւյան
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍԽԱ՞Լ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԱԹԱԹՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1861 Վախճանվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Ծնվ. 1818թ.-ին):
- 1928 Երևանում բացվում է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:
- 1937 Թիֆլիսում վախճանվեց գրող Հակոբ Հակոբյանը: (Ծնվ. 1866թ.-ին, (Գանձակ) Ելիզավետպոլում):
- 1957 Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

