
Հրատարակված է Նոյեմբեր 16, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
- «Շարունակվում են նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունները Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, մեր երկրի սահմանամերձ շրջաններ եւ պաշտպանական դիրքեր: Նոյեմբերի 14-ից մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հերթական եռօրյա աշխատանքային այցը», - ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի` այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Մամլո գրասենյակի փոխանցմամբ` ուրբաթ օրը Սերժ Սարգսյանը եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ներկա են գտնվել Ղարաբաղի պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը, մարտական հերթապահության ավաններում միասին հետեւել ցուցադրական պարապմունքներին: Նախագահները ներկա են գտնվել նաեւ Խաչեն-Մարտակերտ ջրագծի բացման արարողությանը, ինչպես նաեւ տեղում ծանոթացել Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումների ընթացքին եւ արդյունքներին: «Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր, շրջայց կատարել զորանոցներում, հետեւել մարտական հերթապահության կազմակերպմանը», - ասված է հաղորդագրությունում: Սերժ Սարգսյանին ուղեկցում են փոխվարչապետ Արմեն եւորգյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ մարզպետներ: Նախագահը պատասխանել է նաեւ Հանրային հեռուստատեսության լրագրողի` ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերին: Աշխատանքային այցը կավարտվի այսօր:

Վերջին լուրերը, Նոյեմբեր 16, 2008
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
«Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի մութ եւ լուսավոր կողմերը Հայաստանի համար». - պայմանականորեն այսպես կարելի է անվանել թեման, որի շուրջ «Ազատության» վիդեոսրահում զրուցում են Ազգային ժողովի տնտեսական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
100
«Շարունակվում են նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունները Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, մեր երկրի սահմանամերձ շրջաններ եւ պաշտպանական դիրքեր: Նոյեմբերի 14-ից մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հերթական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՒԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՂԸ
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Աստղիկ Բեդեւյան
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍԽԱ՞Լ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ

ԱԹԱԹՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻՆ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1855 Ռուսական զորքերը գրավում են Ղարսը:
- 1869 Սուեզի ջրանցքի բացումը: Կառուցման աշխատանքը սկսվել էր 1859թ.-ին:
- 1896 Կ. Պոլսում լույս տեսավ «Բյուզանդիոն» օրաթերթը Բյուզանդ Քեչյանի խմբագրողթյամբ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

