
Հրատարակված է Նոյեմբեր 15, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՒԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՂԸ
- «Շարունակվում են նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունները Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, մեր երկրի սահմանամերձ շրջաններ եւ պաշտպանական դիրքեր: Նոյեմբերի 14-ից մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հերթական եռօրյա աշխատանքային այցը», - ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի` այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Մամլո գրասենյակի փոխանցմամբ` ուրբաթ օրը Սերժ Սարգսյանը եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ներկա են գտնվել Ղարաբաղի պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը, մարտական հերթապահության ավաններում միասին հետեւել ցուցադրական պարապմունքներին: Նախագահները ներկա են գտնվել նաեւ Խաչեն-Մարտակերտ ջրագծի բացման արարողությանը, ինչպես նաեւ տեղում ծանոթացել Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումների ընթացքին եւ արդյունքներին: «Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր, շրջայց կատարել զորանոցներում, հետեւել մարտական հերթապահության կազմակերպմանը», - ասված է հաղորդագրությունում: Սերժ Սարգսյանին ուղեկցում են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ մարզպետներ: Նախագահը պատասխանել է նաեւ Հանրային հեռուստատեսության լրագրողի` ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերին: Աշխատանքային այցը կավարտվի վաղը:

Վերջին լուրերը, Նոյեմբեր 15, 2008
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՐԵՒԱՆԻՑ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
(Լուսանկարը` արտգործնախարարության)
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր օրվա երկրորդ կեսին Երեւանից մեկնել են Ստեփանակերտ, որտեղ ծրագրված է հանդիպում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումից հետո կկայանա ճեպազրույց: ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Երկուշաբթի օրը Հայաստան կժամանի Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը: Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են Հունգարիայի արտգործնախարարի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան ...ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Երեւան է ժամանել Ռումինիայի արտգործնախարար Լազար Կոմանեսկուն: Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը արդեն հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ 1
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ժամանել է Ստեփանակերտ: Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի նախագահի երկրորդ այցն է Լեռնային Ղարաբաղ: Այս անգամ եւս այցի վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվություն ...ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
Թուրքիայի առաջարկած` Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմը, որում նախատեսվում է ընդգրկել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը, ուշադրության կենտրոնում ունենալու է տարածաշրջանի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՒԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՂԸ
«Շարունակվում են նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունները Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, մեր երկրի սահմանամերձ շրջաններ եւ պաշտպանական դիրքեր: Նոյեմբերի 14-ից մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հերթական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՒԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՂԸ
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Աստղիկ ԲեդեւյանՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Աստղիկ Բեդեւյան
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍԽԱ՞Լ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱԿԱՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
(Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Կարլ Բիլդտ)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1866 Մահացավ արքունիքի ճարտարապետ և ազգային բարերար Կարապետ Ամիրա Պալյանը:
- 1889 Լոնդոնում ֆրանսերեն լեզվով լույս տեսավ «L'Armenie» (Հայաստան) քաղաքական և գրական ամսաթերթը Մինաս Չերազի խմբագրողթյամբ:
- 1917 Թիֆլիսում կազմվեց Անդրկովկասյան կոմիսարիատը:
- 1932 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր բացումը:
- 1937 Տեղի է ունենում Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

