
Հրատարակված է Նոյեմբեր 12, 2008
ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԴԵՌ ՎԱՂ Է»
- Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի համոզմամբ` ընդդիմության կողմից հանրահավաքների վերսկսումը դեռեւս վաղ է: «Ընդդիմությունը հնարավորություն է տալիս իշխանությանը` փորձ կատարել առավելագույն հայանպաստ լուծմանը հասնելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Զուրաբյանը: - «Մենք ասում ենք հետեւյալը` եթե Սերժ Սարգսյանը կարողանա հասնել դրական ինչ-որ արդյունքի, մենք դա կողջունենք` անկախ նրանից, որ ինքը լեգիտիմ չէ, անկախ նրանից, որ այս հասարակությունը նրան չի վստահել, չի տվել իր քվեն: Եվ մենք տվել ենք հնարավորություն իշխանությանը նաեւ չպատճառաբանել, որ «մենք ունենք ընդդիմություն, որը խանգարելու է ցանկացած նախաձեռնություն, եւ սա է պատճառը, որ մենք էլի ենք գնում հարցի ձգձգմանը»: Հանրահավաքները վերսկսելու հարցը քննարկվել է Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի այսօրվա նիստում` Հայաստանի ժողովրդական, «Հանրապետություն», ՀՀՇ, Լիբերալ կուսակցությունների եւ «Հայ կամավորականների համախմբում» շարժման մասնակցությամբ: Քաղաքական խորհրդում տվյալ հարցի վերաբերյալ կարծիքները տարբեր են: Մասնավորապես, «Հայ կամավորականներ համախմբումը»` ի դեմս շարժման համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի, գտնում է, որ պետք է վերսկսել զանգվածային միջոցառումները` հաշվի առնելով ղարաբաղյան կարգավորման հարցում վտանգավոր զարգացումները: ՀՀՇ-ն, մինչդեռ, ըստ կուսակցության վարչության նախագահի, գտնում է, որ «ցանկացած ձգձգում բերելու է Հայաստանի դիրքերի է'լ ավելի թուլացմանը»: «Սակայն մենք չենք կարող ցանկանալ լուծում, որը ոչ թե փոխզիջումային է, այլ զիջումային, որտեղ մենք ավելի շատ կորցնում ենք, քան գտնում», - ընդգծեց Զուրաբյանը: Նրա համոզմամբ` «Սերժ Սարգսյանը հանկարծակի իր համար բացահայտել է, որ Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան զույգի վարած քաղաքականությունը բավականին մեծ հարված է հասցրել Հայաստանին, հիմա այսօր ինքը ունի որոշակի մեկնարկային կետ, որից պետք է սկսել այս գործը, եւ այդ մեկնարկային կետը բավականին բարդ կացության մեջ է գտնվում»: «Ցավոք սրտի, մեր մտահոգությունները կառուցված են հետեւյալ հենքի վրա. Սերժ Սարգսյանի ակտիվ գործունեություն ծավալելը այս բնագավառում հիմնականում հետեւանք էր նրա լեգիտիմության պակասի: Այսինքն, օգտվելով նրանից, որ կա Ղարաբաղի հարց` որոշակիորեն միջազգային հանրությանը համոզել, որ ինքն է այն մարդը, որ լուծում է տալու այս կոնֆլիկտին, եւ տարածաշրջանում որոշակիորեն բալանս է ձեւավորվելու», - նշեց ՀՀՇ-ի վարչության նախագահը: Խոսելով վտանգավոր զարգացումների մասին` Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց հատկապես մտահոգում է բանակցային գործընթացից Ղարաբաղի մեկուսացման խնդիրը` մի հարց, որը, ըստ նրա, առաջ է եկել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, իսկ «այսօրվա Հայաստանի վարչախումբը` ի դեմս Սերժ Սարգսյանի, որեւէ քայլ չի արել, որպեսզի վերականգնվի այն ֆորմատը, որը առկա էր»: «Տարակուսանք է առաջացնում այն, որ ղարաբաղյան իշխանությունները պնդում են, որ իրենք այս կամ այն ատյանում դիմում են, որպեսզի վերականգնվի այդ ֆորմատը, այն դեպքում, երբ իրենք են լիազորել Հայաստանի իշխանությանը` այդ հարցում ներկայացնել իրենց», - հայտարարեց ՀՀՇ-ի վարչության նախագահը: Արարատ Զուրաբյանը «ծիծաղելի» որակեց այն տեսակետը, թե ընդդիմության կողմից հանրահավաքների դադարեցումը որեւէ կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ, այլ պարզապես ակնհայտ էր Հայ ազգային կոնգրեսի համար, որ ժողովրդական շարժումը մարում էր, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս ասելիք չուներ. - «Այսօր մեկ կանչով մենք կարող ենք հուժկու հանրահավաք կազմակերպել: Ինչ է, Հայաստանում դադարե՞լ է անօրինականությունը, Հայաստանում վտանգված չե՞ն մարդու իրավունքները: Այդ բոլոր պրոցեսներում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այսինքն, առնվազն 500 հանրահավաքի նյութ, ես կարծում եմ, Հայաստանում միշտ էլ առկա է»:

- Ռուզաննա Ստեփանյան
Վերջին լուրերը, Նոյեմբեր 12, 2008
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՅՍ ՏԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՏՔԻՑ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր հայտարարել է, որ իշխող կոալիցիայի պառակտման հետեւանքով իր իսկ նշանակած խորհրդարանական ընտրությունները այս տարի տեղի չեն ունենա, քանի որ նախ հարկավոր է լուծել ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԹԵԼԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ»
Անուշ Մարտիրոսյան
2009 թվականին միջազգային ֆինանսական ճգնաժամը որոշակի պայմաններ կթելադրի Հայաստանի տնտեսությանը` մասնավոր տրանսֆերտների կրճատում, հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում` մինչեւ հումքի գների ...ԻՐԱՆԸ ՓՈՐՁԱՐԿԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԹԻՌԸ
1
Այսօր, ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը, երկրի զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են «երկիր-երկիր» կարգի նոր ռազմական հրթիռները: Իրանական մեկ այլ հեռուստաալիք` անգլալեզու Press-TV-ն ...ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Ուզբեկստանը պատրաստվում է դուրս գալ Եվրասիական տնտեսական ընկերակցությունից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են կազմակերպության` Մոսկվայում տեղակայված քարտուղարությունից, Ուզբեկստանի կառավարությունից ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ»
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր հերքել է մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե օգոստոսին Ռուսաստանը օգտագործել է Հայաստանում իր ռազմակայանները դեպի Վրաստանի տարածք ռուսական ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻՆ ԱՌԵՒԱՆԳՈՂՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ 15 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Թուրքիայի դատարանը երեկ 15-ական տարվա ազատազրկման է դատապարտել չորս անձանց, ովքեր մեղադրվում են երկրի հարավ-արեւելքում Ասորի ուղղափառ եկեղեցու քահանային առեւանգելու համար: Համաձայն դատական փաստաթղթերի` ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻՆ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Պետդումային ներկայացրեց երկրի ղեկավարի եւ պատգամավորների լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծ: Վերլուծաբանների կանխատեսմամբ` խորհրդարանի երկու ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Հայկական կողմը Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման առաջարկություն չի ստացել: Այդ մասին հայտնել է արտգործնախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով նախագահների ...ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԴԵՌ ՎԱՂ Է»
Ռուզաննա Ստեփանյան
Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի համոզմամբ` ընդդիմության կողմից հանրահավաքների վերսկսումը դեռեւս վաղ է: «Ընդդիմությունը հնարավորություն է ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ
Աստղիկ Բեդեւյան 1
Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին է փոխանցել ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ իր տեսակետը, վերապահումները եւ հիմա սպասում է նախագահի հետագա քայլերին: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ «7-Ի ԳՈՐԾԻ» ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԿԵՏ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ
Աստղիկ Բեդեւյան«7-ի գործով» փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` բողոքելով «Մարտի 1»-ի գործով 7 կալանավորվածների քրեական գործի նախաքննության ...ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Լիլիթ Հարությունյան
Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձի մասին օրենքում լրացումները եւ փոփոխությունները, որոնցով նախատեսվում է 5 հազար դրամով ավելացնել նվազագույն աշխատավարձերը` հասցնելով ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ
Հրաչ Մելքումյան, ՊրահաՌուսաստանի Դաշնային խորհուրդը այսօր վավերացրել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ բարեկամության ու համագործակցության մասին համաձայնագրերը: Այդ փաստաթղթերը նախատեսում են ռազմական օգնություն, ինչպես նաեւ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՆԱՏՈՐ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ. ՎԻԴԵՈ
(Լուսանկարում` Սարգիս Հացպանյանը)
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան
ԱԼԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Աստղիկ ԲեդեւյանՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԻ ՈՒՂՂԱԹԻՌ
Ռուբեն ՄելոյանԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Աստղիկ Բեդեւյան
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍԽԱ՞Լ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ «ՃԻՇՏ» ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1961 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով Երևան քաղաքի Ստալինյան շրջանը վերանվանվում է Լենինյան շրջան, իսկ Լենինյանը՝ Օրջոնիկիձեի շրջան:
- 1968 Մահացավ Միսակ Թորլաքյանը:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3313-րդ ժողովում ընդունեց 884-րդ որոշումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

