
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը այսօր վավերացրել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ բարեկամության ու համագործակցության մասին համաձայնագրերը: Այդ փաստաթղթերը նախատեսում են ռազմական օգնություն, ինչպես նաեւ իրավական հիմք են ծառայում Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռուսական զորքերի տեղակայման համար: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ այժմ ամբողջ թափով ընթանում է ռազմակայանների կառուցումը, որը կավարտվի 2009 թվականին: Նա ասել է, թե ռուսական ռազմակայանները պաշտպանելու են «մեր եւ այդ հանրապետությունների շահերը տարածաշրջանում»: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ համագործակցության համաձայնագրերը Ռուսաստանի նախագահը, Աբխազիայի ու Հարավային Օսիայի ղեկավարները ստորագրել էին սեպտեմբերի 17-ին` ռուս-վրացական պատերազմից հետո: Դրանք արդեն վավերացվել են Պետդումայի, ինչպես նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խորհրդարանների կողմից: Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետդուման, երեկ ստացել էր նախագահ Մեդվեդեւի առաջարկը` մինչեւ 6 տարի երկարաձգել երկրի նախագահի կառավարման ժամկետը` այժմյան 4 տարվա փոխարեն, ինչպես նաեւ ավելացնել Պետդումայի լիազորությունների ժամկետը` այն դարձնելով 5 տարի: Պետդումայի` սահմանադրական օրենսդրության հարցերով հանձնաժողովի նախագահը այսօր Պետդումային առաջարկել է այս ուրբաթ, նոյեմբերի 14-ին, երեք ընթերցմամբ էլ ընդունել Մեդվեդեւի առաջարկները: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր ասել է, թե պաշտպանում է Դմիտրի Մեդվեդեւի առաջարկները: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞վ եւ ե՞րբ կարող է առաջադրվել Ռուսաստանի նախագահ հաջորդ ժամկետում` Պուտինը պատասխանել է, թե այդ մասին «վաղաժամ է խոսել»: Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել է. - «Նրանց թվում է, որ եթե իրավիճակը վատթարանա, իսկ իրավիճակը կվատթարանա, ապա փոխելով նախագահին, վերադարձնելով Պուտինին` իրավիճակը վերահսկողության տակ կպահեն: Իմ կարծիքով` դա խորապես սխալ է: Այնքան կարեւոր չէ, թե ո՞վ է նստած Սպիտակ տանը [Ռուսաստանի խորհրդարանի շենքը], ո՞վ է նստած Կրեմլում` երկիրը նախկինի պես ղեկավարում է Պուտինը»:
- Հրաչ Մելքումյան, Պրահա
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՅՍ ՏԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՏՔԻՑ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր հայտարարել է, որ իշխող կոալիցիայի պառակտման հետեւանքով իր իսկ նշանակած խորհրդարանական ընտրությունները այս տարի տեղի չեն ունենա, քանի որ նախ հարկավոր է լուծել ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԹԵԼԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ»
Անուշ Մարտիրոսյան
2009 թվականին միջազգային ֆինանսական ճգնաժամը որոշակի պայմաններ կթելադրի Հայաստանի տնտեսությանը` մասնավոր տրանսֆերտների կրճատում, հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում` մինչեւ հումքի գների ...ԻՐԱՆԸ ՓՈՐՁԱՐԿԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԹԻՌԸ
1
Այսօր, ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը, երկրի զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են «երկիր-երկիր» կարգի նոր ռազմական հրթիռները: Իրանական մեկ այլ հեռուստաալիք` անգլալեզու Press-TV-ն ...ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Ուզբեկստանը պատրաստվում է դուրս գալ Եվրասիական տնտեսական ընկերակցությունից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են կազմակերպության` Մոսկվայում տեղակայված քարտուղարությունից, Ուզբեկստանի կառավարությունից ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ»
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր հերքել է մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե օգոստոսին Ռուսաստանը օգտագործել է Հայաստանում իր ռազմակայանները դեպի Վրաստանի տարածք ռուսական ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻՆ ԱՌԵՒԱՆԳՈՂՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ 15 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Թուրքիայի դատարանը երեկ 15-ական տարվա ազատազրկման է դատապարտել չորս անձանց, ովքեր մեղադրվում են երկրի հարավ-արեւելքում Ասորի ուղղափառ եկեղեցու քահանային առեւանգելու համար: Համաձայն դատական փաստաթղթերի` ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻՆ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Պետդումային ներկայացրեց երկրի ղեկավարի եւ պատգամավորների լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծ: Վերլուծաբանների կանխատեսմամբ` խորհրդարանի երկու ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Հայկական կողմը Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման առաջարկություն չի ստացել: Այդ մասին հայտնել է արտգործնախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով նախագահների ...ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԴԵՌ ՎԱՂ Է»
Ռուզաննա Ստեփանյան
Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի համոզմամբ` ընդդիմության կողմից հանրահավաքների վերսկսումը դեռեւս վաղ է: «Ընդդիմությունը հնարավորություն է ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ
Աստղիկ Բեդեւյան 1
Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին է փոխանցել ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ իր տեսակետը, վերապահումները եւ հիմա սպասում է նախագահի հետագա քայլերին: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ «7-Ի ԳՈՐԾԻ» ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԿԵՏ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ
Աստղիկ Բեդեւյան«7-ի գործով» փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` բողոքելով «Մարտի 1»-ի գործով 7 կալանավորվածների քրեական գործի նախաքննության ...ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Լիլիթ Հարությունյան
Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձի մասին օրենքում լրացումները եւ փոփոխությունները, որոնցով նախատեսվում է 5 հազար դրամով ավելացնել նվազագույն աշխատավարձերը` հասցնելով ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ
Հրաչ Մելքումյան, ՊրահաՌուսաստանի Դաշնային խորհուրդը այսօր վավերացրել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ բարեկամության ու համագործակցության մասին համաձայնագրերը: Այդ փաստաթղթերը նախատեսում են ռազմական օգնություն, ինչպես նաեւ ...
ՍԵՆԱՏՈՐ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ. ՎԻԴԵՈ
(Լուսանկարում` Սարգիս Հացպանյանը)
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան
ԱԼԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Աստղիկ ԲեդեւյանՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԻ ՈՒՂՂԱԹԻՌ
Ռուբեն ՄելոյանԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Աստղիկ Բեդեւյան
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍԽԱ՞Լ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ «ՃԻՇՏ» ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան
- 1961 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով Երևան քաղաքի Ստալինյան շրջանը վերանվանվում է Լենինյան շրջան, իսկ Լենինյանը՝ Օրջոնիկիձեի շրջան:
- 1968 Մահացավ Միսակ Թորլաքյանը:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3313-րդ ժողովում ընդունեց 884-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

