
Հրատարակված է Նոյեմբեր 11, 2008
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
- Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը երեկ երեկոյան ընդունել է Ռուսաստանի հետ գործընկերության պայմանագրի հարցով գագաթնաժողովը նոյեմբերի 14-ին Նիսում անցկացնելու որոշում: Այդ մասին Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության արտգործնախարարների հավաքից հետո հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները: Նրա փոխանցմամբ` միության 27 երկրներից 26-ը առաջարկել են շարունակել բանակցությունները, իսկ Լիտվան դեմ է արտահայտվել, սակայն չունի այդ որոշումը վետոյի ենթարկելու հնարավորություն: Եվրահանձնաժողովի որոշմանը հավանությունը է տվել նաեւ Եվրամիության նախագահությունը, ինչի մասին ասել է միության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: «Նախագահությունը իր հայտարարությամբ միանշանակ աջակցում է հանձնաժողովին, այն է` մենք պետք է շարունակենք բանակցությունները: Ինչպես գիտեք, դրանք իրականում ընդամենը հետաձգվել էին, եւ ես կարծում եմ, որ հիմա դա շարունակելու ճիշտ պահն է», - ասել է հանձնակատարը եւ հավելել. - «Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտելն ու Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը միակողմանիորեն ճանաչելը: Եվ այդ հարցերը կքննարկվեն Ժնեւում»: Շվեյցարիայում քննարկումները տեղի կունենան նոյեմբերի 18-19-ը: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբխազիան հայտարարել է, թե կմասնակցի այդ քննարկումներին միայն որպես լիիրավ կողմ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի համակերպվի երկու տարածքները կորցնելու փաստի հետ: «Ռուսական բանակի ներկայությունը Վրաստանի տարածքում հակասում է բոլոր միջազգային օրենքներին», - ասել է Սահակաշվիլին:

- Արմեն Քոլոյան, Պրահա
Վերջին լուրերը, Նոյեմբեր 11, 2008
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Աստղիկ Բեդեւյան 2
Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը երեկ երեկոյան Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար է ընտրել կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանին: Սահակյանի թեկնածությունը առաջարկել ...ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Անձնագրերի եւ վիզաների վարչությունում ընթացիկ բարեփոխումները, Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի խոսքով, գրեթե «հասել են իրենց տրամաբանական ավարտին»: Երեքշաբթի ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍԽԱ՞Լ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ
3Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը վստահեցրել է, թե իրեն սխալ են հասկացել` իր երեկվա հայտարարությունը մեկնաբանելով որպես հույների եւ հայերի տեղահանությունը արդի Թուրքիայի ստեղծման ճանապարհին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՆ Է»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» թերթում հրապարակված հարցազրույցում, ի պատասխան հայկական զորքերը Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից դուրս ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՐԲԵՒԷ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՕԳՏԻՆ»
Հայաստանի պաշտոնյաները չեն արտահայտվել եւ երբեւէ չեն արտահայտվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու օգտին: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Առավելեւս ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵՑ ԹԲԻԼԻՍԻ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը` Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հրավերով, այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Այցի ընթացքում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ
Ռուբեն Մելոյան 1
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ երեկոյան կայացած նիստում հայտարարություն է ընդունել նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագրի վերաբերյալ: ...ՄՈՍԿՎԱԲՆԱԿ ՀԱՅԵՐԻ ՄԻԱՅՆ 23 ՏՈԿՈՍՆ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Ազա Բաբայան, Մոսկվա
Մոսկվայում ապրող հայերի միայն 23 տոկոսն են Հայաստանի քաղաքացիներ: Այդ են վկայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հարությունյանի «Մոսկվացիները» հետազոտությունում ամփոփված տվյալները: ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Արմեն Քոլոյան, Պրահա
Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը երեկ երեկոյան ընդունել է Ռուսաստանի հետ գործընկերության պայմանագրի հարցով գագաթնաժողովը նոյեմբերի 14-ին Նիսում անցկացնելու որոշում: Այդ մասին Բրյուսելում ...ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Կարինե Քալանթարյան
Մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանը եւ բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փորձագետների փաստահավաք խումբը այսօր կայացած առաջին նիստում, ինչպես ամրագրված է նախագահ Սերժ ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ.«ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՀԱԳՐԳԻՌԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՄՆ Է»
Ռուզաննա Ստեփանյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ...ՄԵԴՎԵԴԵՒԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ
Այսօր Ռուսաստանի նախագահի ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Դմիտրի Մեդվեդեւը Պետդումա է ներկայացրել երկրի նախագահի եւ պատգամավորների լիազորությունների ժամկետը երկարացնելու մասին ...2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՍՏԱՆԱՆ ՄՈՏ 4 ՄԻԼԻՈՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐ
ԵԱՀԿ-ի անցկացրած հետազոտությունների համաձայն, Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների 90 տոկոսը ընտրում է Ռուսաստանը։Ռուսաստանի կառավարությունը, «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, հաստատել է հաջորդ տարի երկրին անհրաժեշտ օտարերկրյա աշխատուժի ծավալները` նախատեսելով օրինական աշխատանքի թույլտվություն շնորհել 3 միլիոն ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիության արտաքին գործերի նախարարները, «Դոյչե Վելլե» ռադիոկայանի փոխանցմամբ, շվեյցարացի փորձառու դիվանագետ Հեյդի Թալիավինիին հանձնարարել են հետաքննել Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ օգոստոսին տեղի ունեցած ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՆԱՏՈՐ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ. ՎԻԴԵՈ
(Լուսանկարում` Սարգիս Հացպանյանը)
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան
ԱԼԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ»

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Աստղիկ ԲեդեւյանՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԻ ՈՒՂՂԱԹԻՌ
Ռուբեն ՄելոյանԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Աստղիկ Բեդեւյան
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍԽԱ՞Լ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1118 Ծնվել է Վերածննդի դարաշրջանի հայ դասական, բժիշկ Մխիթար Հերացին:
- 1866 Ծնվել է մեծ հայագետ, սլավոնագետ, ֆրանսիացի լեզվաբան և հասարակական գործիչ Անտուան Մեյեն:
- 1949 Գործարկվեց Սևանի ստորերկրյա հիդրոէլեկտրակայանը:
- 1983 Վախճանվեց hայ նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: (Ծնվ. 1921թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

