
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ ԵՒ ԳԵՒՈՐԳ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
Այսօր տեղի է ունեցել իշխող քաղաքական կոալիցիայի խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով նախագահի հրամանագրով ստեղծվող Փորձագետների փաստահավաք խմբի կազմում անդամներ առաջադրելու հարցը: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, իշխող քաղաքական կոալիցիան Փորձագետների փաստահավաք խմբի կազմում ընդգրկվելու համար առաջադրել է իրավագետներ Ռոբերտ Ավագյանին եւ Գեւորգ Թովմասյանին: 69-ամյա Ռոբերտ Ավագյանը 1965 թվականից աշխատում է Ազգային Ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում: Քրեական իրավունքի եւ քրեաբանության արդիական խնդիրներին նվիրված ավելի քան 250 հրապարակումների հեղինակ է: 43-ամյա արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Թովմասյանը ունի քննչական աշխատանքի հարուստ փորձ, երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում: Իշխող հանրապետական կուսակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, ասյօր երեկոյան կայանալիք ՀՀԿ-ի խորհրդի նիստում նաեւ կորոշի, թե ով է լինելու կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը: Խմբակցության նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը անցած սեպտեմբերին նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար:
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ, «ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ»
Անուշ Մարտիրոսյան 1
Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ...ԱԹԱԹՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքը պատկերող փաստագրական ֆիլմը, որը Թուրքիայում սկսել են ցուցադրել հոկտեմբերի վերջին, հակասական գնահատականների է արժանացել, որովհետեւ այստեղ ժամանակակից ...ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Կարինե ՔալանթարյանԵրեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մեկ տարվա ազատազրկման դատապարտեց Վարդգես Գասպարիին: Գասպարին ձերբակալվել է մարտի 1-ին, նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Աղասի Ենոքյան, Ստեփանակերտ - Երեւան
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում կրկին բարձրաձայնեց Ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը: ...ԱԲՐԱՀԱՄԸ ՈՒԹԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՏԻՏՂՈՍԸ
Շաբաթ օրը կայացած մրցամարտի վեցերորդ ռաունդում Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով հաղթել է Միացյալ Նահանգների դրոշի տակ հանդես եկող մեքսիկացի մարզիկ Ռաուլ ...ԼԵՀԱՍՏԱՆԸ «ՊԱՐՏԱՎՈՐ Է» ԸՆԴՈՒՆԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ` ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցում Լեհաստանը պարտավոր է ընդունել Միացյալ Նահանգների ցանկացած որոշումը: Այսօր լեհական ազդեցիկ «Գազետա վիբորչա» թերթում այս տեսակետն է հայտնել Լեհաստանի արտգործնախարար ...20 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎՈՒՄ
Ճապոնական ծովում «Ներպա» ռուսաստանյան միջուկային սուզանավում շաբաթավերջին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհվել է 20 մարդ: Տուժածների թիվը անցնում է երկու տասնյակից: Մարդիկ մահացել են թունավորումից, ...ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԲԱԽՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ԵՒ ՀՈՒՅՆ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ
Երեկ Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ հույն հոգեւորականների միջեւ: Կան տուժածներ ու ձերբակալվածներ: Ծեծկռտուքը սկսվել է, երբ հայ հոգեւորականները նշում էին Գյուտ ...ԲԱՐԱՔ ՈՒ ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջորջ Բուշի հրավերով այսօր Սպիտակ Տանը հյուրընկալվելու են երկրի ընտրված նախագահ Բարաք Օբաման ու ապագա առաջին տիկինը` Միշել Օբաման: Նոյեմբերի 4-ի ընտրություններից հետո ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական միության երկրների արտաքին գործերի նախարարների նիստը, որի օրակարգում Նիսում նոյեմբերի 14-ին Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողով անցկացնելու հարցն էր: Եվրոպական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԻԶԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՆ Է»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» թերթում հրապարակված հարցազրույցում, ի պատասխան հայկական զորքերը Ղարաբաղի մերձակա յոթ շրջաններից դուրս ...ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Աստղիկ Բեդեւյան
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը` Ֆրանսիայի քաղաքացի, հայաստանաբնակ ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ԹԵ «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԼԻԱԶՈՐԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՆԱԿՑԵԼ ԻՐ ԱՆՈՒՆԻՑ»
Ռուզաննա ՍտեփանյանՀայ ազգային կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերից Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչությունն այսօր հայտարարություն է տարածել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որում, մասնավորապես ասված ...ԻՐԱՆԻ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կիրակի օրը 60 իրանցի տնտեսագետներ բաց նամակ են տարածել` քննադատելով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վարած տնտեսական քաղաքականությունը եւ հակադրվելով պաշտոնական Թեհրանի հավաստիացումներին` թե Իսլամական ...G20-Ը ԿՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ
Այսօր Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում աշխարհի քսան խոշորագույն զարգացած եւ զարգացող երկրների (G20) հանդիպումն ավարտվել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը համատեղ հաղթահարելուն ուղղված ջանքերը կոորդինացնելու ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ ԵՒ ԳԵՒՈՐԳ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
Այսօր տեղի է ունեցել իշխող քաղաքական կոալիցիայի խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով նախագահի հրամանագրով ստեղծվող Փորձագետների փաստահավաք խմբի կազմում ...
ՍԵՆԱՏՈՐ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ. ՎԻԴԵՈ
(Լուսանկարում` Սարգիս Հացպանյանը)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԱՂԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Տիգրան Ավետիսյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան
ԱԼԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ»

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Աստղիկ ԲեդեւյանՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Տիգրան Ավետիսյան եւ Հովհաննես ՇողիկյանՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԻ ՈՒՂՂԱԹԻՌ
Ռուբեն ՄելոյանԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ «ՃԻՇՏ» ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան
- 1724 Ղարաբաղ-Սյունիք հակաիրանական և հակաթուրքական ապստամբությամբ Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծի հրովարտակն ուղղված արցախահայությանը:
- 1898 Փարիզում լույս է տեսնում «Անահիտ» ամսագիրը Արշակ Չոբանյանի խմբագրողթյամբ:
- 1912 Կաթողիկոս Գևորգ V-ը ստեղծեց «Ազգային պատվիրակություն» Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ Հայկական հարցը ռուս և եվրոպական դիվանագիտության առջև բարձրացնելու համար:
- 1914 Թուրքական զորքերի պարտությունը Էրզրումի տակ:
- 1914 Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջը ներկայացրեց թուրքերին այսպես. «... մարդկային քաղցկեղ, սողացող տագնապ վատ կառավարված հողերի համար, ովքեր կործանում են կյանքի յուրաքանչյուր թելը .... ովքեր ... պետք է պատասխան տան մարդկության հանդեպ կատարած անթիվ ստորությունների համար»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

