
Հրատարակված է Նոյեմբեր 08, 2008
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ՄԻՆՉԵՒ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒՆԻ ՄԵԿ ՆԱԽԱԳԱՀ ԵՒ ՄԵԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
- «Մինչ հաջորդ տարվա հունվարի 20-ը Միացյալ Նահանգներն ունի միայն մեկ կառավարություն եւ միայն մեկ նախագահ. այդ կառավարությունը ներկայիս վարչակազմն է», - երեկ Չիկագոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման: «Ես խոսել են նախագահ Բուշի հետ, ես գնահատում եմ նրա հանձնառությունն առ այն, որ նրա տնտեսական քաղաքականություն իրականացնող թիմը լիարժեքորեն տեղյակ կպահի մեզ իրադարձությունների զարգացմանը», - ասել է Օբաման: Նա հայտնել է, որ պատրաստվում է նախագահի պարտականությունները ստանձնելուց անմիջապես հետո պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ. - «Դրա համար ձեռք կառնեմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք, մասնավորապես, ուղղված կլինեն վարկային ճգնաժամը մեղմելուն, ծանր աշխատանք կատարող ընտանիքների վիճակի թեթեւացմանը եւ բարգավաճման վերականգնմանը»: «Ես չեմ թերագնահատում մեզ սպասող վիթխարի աշխատանքը: Մինչ այս պահը մենք արդեն իսկ մի շարք կարեւոր քայլեր ենք ձեռնարկել, սակայն անցումային շրջանի այս ամիսներին մենք հետագա գործողությունների կարիք ունենք: Որոշ հարցերում մեր կատարելիք ընտրությունը խոստանում է լինել դժվարին», - ասել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահը: Անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների թեմային` Բարաք Օբաման հայտարարել է. - «Համոզված եմ, որ միջուկային զենքի ստեղծման Իրանի ծրագիրն անընդունելի է: Եվ մենք պետք է համատեղենք միջազգային հանրության ջանքերը` կանխելու դրա իրականացման հնարավորությունը: Կարծում եմ, ահաբեկչական կազմակերպություններին Իրանի կողմից ցուցաբերվող աջակցությունը պետք է դադարեցվի»: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի` իրեն հղած շնորհավորական ուղերձի վերաբերյալ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը ասել է. - «Ես կուսումնասիրեմ նախագահ Ահմադինեջադի` ինձ ուղղված նամակը, եւ մենք համարժեքորեն կարձագանքենք դրան»: Ամփոփելով տվյալ թեման` Օբաման ընդգծել է, որ Իրանի պես երկրների հետ հարաբերություններն ու աշխատանքը լրջագույն մոտեցում են պահանջում, մինչդեռ ընտրություններից ընդամենը երեք օր է անցել: Նա հայտնել է նաեւ, որ իր եւ գործող նախագահ Ջորջ Բուշի միջեւ «լինելու է առարկայական խոսակցություն». - «Ես պատրաստվում եմ այնտեղ [Սպիտակ տուն] գնալ երկկողմ համագործակցության ոգով համակված եւ այն զգացումով, որ բոլորը` ինչպես նախագահը, այնպես էլ Կոնգրեսի տարբեր ղեկավարներ, գիտակցում են այս պահին ձեւավորված իրավիճակի լրջությունն ու ցանկանում են շտկել այն»:

- Տիգրան Ավետիսյան
Վերջին լուրերը, Նոյեմբեր 08, 2008
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱԿԱՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
(Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Կարլ Բիլդտ)
Հայաստանը դրական է վերաբերվում Արեւելյան գործընկերության լեհ-շվեդական նախաձեռնությանը, մեծ հետաքրքրությամբ հետեւում է Եվրահանձնաժողովի կողմից առաջարկության լրամշակմանը եւ ակնկալում է մոտ ապագայում այս ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ
5
Հովիկ Աբրահամյանին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: «Միացյալ Նահանգների ...«ՊԻՑՑԱ ԴԻ ՌՈՄԱ»-Ի ՏՆՕՐԵՆԸ ԵՒ ԱՇԽԱՏԱԿՑՈՒՀԻՆ ԳՐԱՎՈՎ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ
Երեւանի քրեական դատարանը նոյեմբերի 6-ին բավարարել է «Պիցցա Դի Ռոմա» ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանի եւ նույն ընկերության գանձապահ Անուշ Ղավալյանի միջնորդությունը՝ ընտրված խափանման միջոց կալանքից գրավով ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան 4
«Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ճիշտ չի համարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության` հանրահավաքները դադարեցնելու ...ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Աստղիկ Բեդեւյան
Երեկ երեկոյան ձերբակալվել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը: Այժմ Հացպանյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ...ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ՄԻՆՉԵՒ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒՆԻ ՄԵԿ ՆԱԽԱԳԱՀ ԵՒ ՄԵԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
Տիգրան Ավետիսյան 1
«Մինչ հաջորդ տարվա հունվարի 20-ը Միացյալ Նահանգներն ունի միայն մեկ կառավարություն եւ միայն մեկ նախագահ. այդ կառավարությունը ներկայիս վարչակազմն է», - երեկ Չիկագոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՆԱՏՈՐ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ. ՎԻԴԵՈ
(Լուսանկարում` Սարգիս Հացպանյանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Կողմերը նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պետք է ուղեկցվի «իրավականորեն պարտավորեցնող միջազ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԱՂԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Տիգրան Ավետիսյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան
ԱԼԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ»

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Աստղիկ ԲեդեւյանՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Տիգրան Ավետիսյան եւ Հովհաննես Շողիկյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1830 Նոր Նախիջևան քաղաքում ծնվեց Ռաֆայել Պատկանյանը: (Վախճ. 1892 թ.-ին):
- 1851 Թիֆլիսում բացվեց ճարտարապետ Գաբրիել Թամամշյանի հայոց թատրոնը, որը գործեց մինչև 1874 թ. հոկտեմբերը:
- 1877 Թիֆլիսում բացվեց Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը:
- 1881 Նոր Նախիջևանի թեմական դպրոցի բացումը:
- 1928 Երևանում տեղի է ունենում Անդրկովկասի անասնաբուժական ինստիտուտի հանդիսավոր բացումը:
- 2000 Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչեց հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից:
- 2000 Հայաստանի Եվրախորհուրդ մտնելու հայցումը հավանության արժանացավ:
- 2000 Ֆրանսիայի սենատը ընդունեց 1915թ. հայկական ցեղասպանության բանաձևը:
- 2001 Մահացավ լուսանկարիչ Մալաք Կարշը: Նա լուսանկարիչ Յուսուֆ Կարշի եղբայրն էր: Մալաք Կարշը ճանաչված էր Կանադական մեկ դոլարի վրա Կանադայի խորհրդարանի իր կատարած լուսանկարի համար: (Ծնվ. 1915թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

