
Հրատարակված է Նոյեմբեր 07, 2008
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ՕԳՆԵԼ` ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
- ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի երեկոյան Վիեննայում պայմանավորվել են մինչեւ հաջորդ շաբաթավերջ այցելել տարածաշրջան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Մեր հաջորդ քայլն է մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ ժամանել տարածաշրջան եւ խորհրդակցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, թե ինչպես կարող ենք Մոսկվայում ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին տրված թափը վերածել հիմնական սկզբունքների վերջնական մշակման եւ փոխհամաձայնեցման: Դրանից հետո մենք կմասնակցենք դեկտեմբերի սկզբին Հելսինկիում կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին եւ կտեսնենք` կարողանո՞ւմ ենք արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ առաջընթաց արձանագրել եւ կազմակերպել նախագահների նոր հանդիպում որքան հնարավոր է շուտ», - ասաց Բրայզան` հավելելով. - «Բնականաբար, ասելով դա` նկատի ունեմ, որ նախագահների հանդիպումը պետք է կայանա դեկտեմբերին կամ հունվարին, քանի որ ես նախագահ Բուշի վարչակազմի աշխատակից եմ եւ չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի հունվարի 20-ից հետո»: Հարցին` արդյոք հնարավոր համարո՞ւմ է շրջանակային համաձայնագրի ձեռք բերումը մինչեւ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի լիազորությունների ավարտը, Մեթյու Բրայզան արձագանքեց. - «Դա լիովին հնարավոր է, իհարկե: Ես չեմ կանխատեսում, թե այդպես կլինի, բայց ասում եմ, որ դա հնարավոր է, եւ ես կանեմ հնարավոր ամենը դա իրականություն դարձնելու համար»: Ամերիկացի համանախագահը համոզված է, որ մոսկովյան բանակցությունների ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից քայլ արվեց այդ ուղղությամբ. - «Նախ եւ առաջ, նրանց միջեւ ձեւավորվեց վստահության եւ հարգանքի մթնոլորտ, եւ երկրորդ, գալով բուն նյութին` թվում է, որ նախագահները վերջապես սկսում են հաղթահարել հիմնական սկզբունքների շուրջ եղած հակասությունները»: Բրայզան նաեւ հաստատեց, որ համաձայնության շուրջ բանակցությունների հիմքում Մադրիդյան սկզբունքներն են. - «Եթե դիտարկում ենք Մոսկվայում ստորագրված հռչակագրի հստակ ձեւակերպումները, հասկանում ենք, որ Մադրիդում անցկացված քննարկումները կազմել են այս բանակցությունների հիմքը, եւ մեզ` եռանախագահներիս մնում է օգնել նախագահներին` վերջնական տեսքի բերելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանք, իհարկե, 10 պատվիրանները չեն, կարող են ճշգրտվել եւ հուսով ենք` նաեւ բարելավվել, սակայն հիմքը հենց Մադրիդյան սկզբունքներն են»:

- Ռուբեն Մելոյան
Վերջին լուրերը, Նոյեմբեր 07, 2008
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ՕԳՆԵԼ` ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Ռուբեն Մելոյան 1
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի երեկոյան Վիեննայում պայմանավորվել են մինչեւ հաջորդ շաբաթավերջ այցելել տարածաշրջան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ամերիկացի համանախագահ Մեթյու ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ «ՃԻՇՏ» ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան 4
«Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ճիշտ չի համարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության` հանրահավաքները դադարեցնելու ...ԱՅՍՕՐ ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ
Արմեն Քոլոյան, ՊրահաՎրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ընդդիմախոսներն այսօր Թբիլիսիում բողոքի ցույցով նշում են 2007 թվականի նոյեմբերի 7-ին խաղաղ հանրահավաքը իրավապահների կողմից բիրտ ուժի գործադրումով ցրելու տարելիցը: ...ԱՄՆ-Ը ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԹԵՐԱԶՐԿՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ
1
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Եվրախորհուրդը մտահոգված են մինչեւ տարեվերջ «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանների տեղական հեռարձակումները դադարեցնելու` Ադրբեջանի իշխանությունների ...ՄՈՍԿՎԱՆ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ԵՒ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Այսօր Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրները «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել են, որ պաշտոնական Մոսկվան պատրաստվում է ուսումնասիրել Վաշինգտոնի առաջարկները` ամերիկյան հակահրթիռային համակարգի, ...ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ Է ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հանդես է եկել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդում է «Զաման» թերթը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը: ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԺԱՆԴԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
Հրայր Թամրազյան, Պրահա
Եվրամիությունը սկսել է լրջորեն զբաղվել Հայաստանով եւ լուրջ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին օժանդակելու համար: Այդ մասին հայտարարեցին Եվրամիության ղեկավարները` Ժոզե Մանուել ...ԼՐԱՑԱՎ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ
Արմեն Քոլոյան, Պրահա
2007 թվականի նոյեմբերի 7-ին Վրաստանի ոստիկանության հատուկ ուժերը մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում բիրտ ուժի միջոցով ցրեցին ընդդիմության խաղաղ ցույցը: Քչերն էին ակնկալում, որ դրանից չորս տարի առաջ ամբողջ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ` «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀՈՒՄ
«Ազատության» վիդեոսրահում Աննա Իսրայելյանը հյուրընկալել է Հայաստանի նախկին արտգործնախարար, Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանին: Զրույցին, որի ընթացքում արծարծվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ...ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑԵԼ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Անուշ Մարտիրոսյան
Միջազգային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների կտրուկ անկման հետեւանքով լարվածություն է առաջացել Սյունիքի մարզի երեք կոմբինատներում։ Անցած երկու օրերին գործադուլ էին հայտարարել «Գիեպրո Մայնինգ» ընկերությանը ...«ՆԱԲՈՒԿՈ» ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼ ԳԱԼԻՔ ՏԱՐԵՍԿԶԲԻՆ
Եվրամիութան էներգետիկ հարցերով հանձնակատար Անդրիս Փիբալգսը երեկ հույս է հայտնել, որ հաջորդ տարեսկզբին Եվրոպայի եւ Թուքիայի միջեւ պայմանագիր կստորագրվի` 12 միլիոն դոլար արժողությամբ «Նաբուկո» գազամուղի ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՆՉԵՑՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ռուզաննա ՍտեփանյանՀայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները այսօր մտահոգություն հնչեցրին կառավարության երեկվա որոշմամբ Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի ստեղծման առիթով` ենթադրելով, թե իրականում այն իրականացնելու ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ
Ռուզաննա Ստեփանյան
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի նախնական կալանքի ժամկետը: Միքայելյանի կալանքի ...ԱՐՄԵՆ ԳԵՒՈՐԳՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր անդրանիկ նիստն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշվի կառավարման խորհուրդը` հայտնել են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԳՅՈՒԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
Թուրքիայի արտգործնախարարությունը այսօր հերքել է հաղորդագրությունը, թե երկրի նախագահ Աբդուլա Գյուլը հանդես է եկել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Արտգործնախարարության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՆԱՏՈՐ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ. ՎԻԴԵՈ
(Լուսանկարում` Սարգիս Հացպանյանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Կողմերը նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պետք է ուղեկցվի «իրավականորեն պարտավորեցնող միջազ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԱՂԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Տիգրան Ավետիսյան
ԱԼԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ»

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌՈՒՍՏԱՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Տիգրան Ավետիսյան եւ Հովհաննես ՇողիկյանՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԻ ՈՒՂՂԱԹԻՌ
Ռուբեն ՄելոյանԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ «ՃԻՇՏ» ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հովհաննես Շողիկյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1711 Մահացավ 17-րդ դարի Հայ Դատի ռահվիրա Իսրայել Օրին:
- 1827 Դեհխառականի հաշտության բանակցությունները (մինչև 1828 թ. հունվարի 2-ը):
- 1857 Ծնվեց ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1917 Տեղի ունեցավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որով, իբր, բացվել է նոր՝ «կոմունզմի դարաշրջան»: Մոսկովյան թերթերից մեկը գրել է, որ բոլշևիկյան ավանտյուրայի զոհ են դարձել շուրջ 110 մլն. մարդ:
- 1922 Երևանում բացվում է պետական հանրային գրադարանը (1925 թվականից՝ Ալ. Մյասնիկյանի անվան):
- 1922 Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի բազայի վրա բացվում է ՀԽՍՀ լուսժողկոմատի մանկավարժական ինստիտուտը, որը 1924/25 ուստարում կրկին միանում է պետական համալսարանին:
- 1922 Երևանում բացվում է պետական թանգարանը՝ հնագիտական, ազգագրական, պատմական, գեղարվեստական, հեղափոխական և արխիվային բաժիններով:
- 1924 Շարք է մտնում Ղափանի պղնձաձուլարանը:
- 1932 Տեղի է ունենում Մինջևան-Ղափան երկաթուղու բացումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

