
Հրատարակված է Նոյեմբեր 04, 2008
ԱՅՍՕՐ ԱՄՆ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ
- Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիներն ընտրելու են երկրի ղեկավարին: Նախագահության եւ փոխնախագահության համար պայքարում են հանրապետականներ Ջոն ՄըքՔեյնն ու Սառա Փեյլինը եւ դեմոկրատներ Բարաք Օբաման ու Ջո Բայդենը: Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններն ուղղակի չեն. քաղաքացին քվեն տալիս է թեկնածուին, բայց, տեխնիկական առումով, փաստորեն, ընտրում է ընտրողին: Ամերիկյան Սահմանադրության հեղինակները ավելի քան երկու դար առաջ ձեւավորել են Ընտրողների կոլեգիան: Այս կառույցն էլ վճռելու է, թե առաջիկա 4 տարում ո՞ւմ հսկողության տակ կլինի Սպիտակ տունը: Կոլեգիայի ստեղծումը համարում են փոխզիջում, որը 1787 թվականին կայացվել է ընտրությունների ուղղակի եւ միջնորդված տարբերակների ջատագովների միջեւ: Կոլեգիայի առաքելությունն է պաշտպանել մեծ ու փոքր նահանգների հավասարությունը: Ընտրողների կոլեգիայում յուրաքանչյուր նահանգի պատվիրակների թիվը ճիշտ հավասար է այդ նահանգից ընտրված օրենսդիրների թվին: Ներկայացուցիչների պալատում աշխատում է 435 կոնգրեսական, սենատորների թիվը 100 է: Դրան գումարվում են մայրաքաղաք Վաշինգտոնն ընդգրկող Կոլումբիայի առանձնատարածքի ընտրողները: Առանձնատարածքին հատկացվում է այնքան տեղ, որքան տրվում է ամենանվազ բնակչությամբ նահանգին` տվյալ դեպքում դա 3 ընտրող ունեցող Վայոմինգն է: Արդյունքում, Ընտրողների կոլեգիայի թվակազմը հասնում է 538-ի: 48 նահանգներից յուրաքանչյուրում ընտրողների քվեների մեծամասնությունը շահած թեկնածուն մեծամասնական համակարգով վաստակում է տվյալ նահանգից Ընտրողների կոլեգիայի բոլոր անդամների քվեները, իսկ Նեբրասկայում եւ Մեյնում դա արվում է համամասնական եղանակով: Կոլեգիայում ընտրությունն արվում է պարզ մեծամասնության մեխանիզմով. հաղթում է նա, ով ստանում է 538 քվեների կեսից ավելին` առնվազն 270 քվե: Կոլեգիայում բուն քվեարկությունը տեղի է ունենում դեկտեմբերի երկրորդ չորեքշաբթի օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը, այսինքն, այս տարի` դեկտեմբերի 15-ին: Ընդ որում, կոլեգիան երբեք որպես ամբողջական մարմին նիստ չի գումարում. ընտրողները քվեարկում են իրենց նահանգների մայրաքաղաքներում եւ Կոլումբիայի առանձնատարածքում: Ընտրողների կոլեգիայի արձանագրությունները պաշտոնապես հրապարակվում են հունվարի 6-ին Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի համատեղ նիստում, թեպետ եթե որեւէ արտառոց հանգամանք չլինի, ապա գործնականում հաղթողի անունը հայտնի կդառնա արդեն նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան: Սոսկ տեսականորեն Ընտրողների կոլեգիայում ընտրության օրը կարող են լինել բացականեր, կստացվի ընտրողների զույգ թիվ, եւ թեկնածուները կհավաքեն հավասար քվեներ: Այդ դեպքում, Սահմանադրության համաձայն, հաղթողին որոշում է Ներկայացուցիչների պալատը: Բացառված չէ, որ այս կամ այն թեկնածուն ստանա շարքային ընտրողների քվեների մեծամասնությունը, սակայն չապահովի մեծամասնություն Ընտրողների կոլեգիայում: Այդպես է եղել 1876, 1888 եւ 2000 թվականներին: Ընտրողների կոլեգիայի անդամներն ազատ են ընտրության հարցում եւ սոսկ տեսականորեն կարող են բոլոր քվեները տալ այս կամ այն թեկնածուին, բայց գործնականում նման բան հնարավոր չէ, որովհետեւ կոլեգիայի անդամը կատարում է պատվիրակի դեր եւ պաշտպանում է նախագահության այն թեկնածուին, որի օգտին քվեարկել է շարքային ընտրողը: ԱՄՆ-ի նորընտիր նախագահի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2009 թվականի հունվարի 20-ին: Այս ընտրություններում, ըստ վերլուծաբանների, հաղթելու առավել մեծ հնարավորութուններ ունի դեմոկրատ Բարաք Օբաման, ով մի քանի առիթներով ամերիկահայ ընտրողներին հավաստիացրել է, որ հաղթելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայկական լոբբիստական կառույցների փոխանցմամբ` ամերիկահայ ընտրողների մեծ մասը այսօր աջակցելու է Օբամային:

- Արմեն Քոլոյան, Պրահա
Վերջին լուրերը, Նոյեմբեր 04, 2008
ԱՅՍՕՐ ԱՄՆ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ
Արմեն Քոլոյան, Պրահա 2
Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիներն ընտրելու են երկրի ղեկավարին: Նախագահության եւ փոխնախագահության համար պայքարում են հանրապետականներ Ջոն ՄըքՔեյնն ու Սառա Փեյլինը ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է»
1
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «նշանակալի իրադարձություն» է որակել նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը: «Ադրբեջանի եւ ...ՄԱԼԵՒԻՉԻ ԿՏԱՎԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆՈՎ
Նյու Յորքի Sotheby’s աճուրդում ռուս նկարիչ Կազիմիր Մալեւիչի «Սուպրեմատիստ կոմպոզիցիա» կտավը երեկ վաճառվել է 60 միլիոն դոլարով` որը ռուս ավանգարդ նկարչի գործերի համար երբեւէ վճարված ամենամեծ գումարն է: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԵՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Հայաստանի արտգործնախարարությունը դրական եւ արդյունավետ է համարում նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ»
6
Նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագրի ամենակարեւոր արդյունքը պետք է համարել այն, որ «նոր ձեւաչափով սահմանված հակամարտող երկու կողմերը՝ Հայաստանը ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՐՑԸ «ՈՐՈՇՎԵԼՈՒ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ»
Ռուզաննա ՍտեփանյանՄարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծվող փաստահավաք խմբում կոալիցիոն քաղաքական ուժերը ներկայացուցիչների հարցը, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդարանական ժամանակավոր ...ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՆԻ-ՕՊԵՐԱՆ
Գայանե ԴանիելյանՎաղը Երեւանի կամերային երաժշտության տանը «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը առաջին անգամ Հայաստանում կներկայացվի մինի-օպերա: Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված «Վարք հիմարաց» մինի-օպերայի ...ՎՐԱՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը սրտի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, ինչի պատճառով հետաձգվել են նրա Ֆրանսիա եւ Իտալիա կատարելիք այցերը: Ինչպես տեղեկացնում է «Կովկասպրես» գործակալությունը, ...ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԳԾՎԱԾ Է»
Տիգրան Ավետիսյան
Միացյալ Նահանգներում այսօր անցկացվելիք նախագահական ընտրություններից ամերիկահայերի սպասելիքները վերաբերում են, առաջին հերթին, ապագա վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման խնդրին: Այդ ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՀՆԴԿԱՍՏԱՆ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր հովվապետական այցով մեկնել է Հնդկաստան: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` այցի ընթացքում Վեհափառը երեք օր կհյուրընկալվի Հնդիկ Մալանկարա ուղղափառ ...ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԻ ՈՒՂՂԱԹԻՌ
Ռուբեն Մելոյան
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, այսօր ժամը 14-ի սահմաններում ՀՀ զինված ուժերին պատկանող ՄԻ-24 ռազմական ուղղաթիռը Երեւանի Էրեբունի օդանավակայանում ուսումնամարզական պլանային հերթական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՆԱԽՈՍԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄՈՒՄ
(Լուսանկարում` Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը եւ Կենտրոնական Ասիայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելը Ստամբուլ
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ելույթ ունենալով շաբաթավերջին Ստամբուլում ավարտված Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի առաջին համաշխարհային տնտեսական ֆորումի լիագումար նիստում, նախազգուշացրել է ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կարինե Քալանթարյան 1
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատավարությունը այսօր շարունակվեց տուժող ճանաչված 6-րդ վարչության ...ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ Է` ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑԵԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ»
Հովհաննես ՇողիկյանՀայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը այսօր հայտարարեց, որ ոստիկանության ղեկավարության դիրքորշում միանշանակ է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 3 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Երեւանի քրեական դատարանը այսօր Հարություն Ղարիբյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, նրան մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «զանգվածային ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է 300 ԱԶԳԱՅՆԱԿԱՆԻ
Մոսկվայի ոստիկանությունը 300 մարդու է ձերբակալել` քաղաքի կենտրոնում իշխանությունների կողմից արգելված ցույց անցկացնելու փորձի համար: Արմատական երիտասարդական խմբավորումների մի քանի հարյուր ակտիվիստներ, ...ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴԻՔՍՎԻԼ ՆՈԹՉԻՑ
Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում առաջին քվեներն են հաշվվում: Դրանք ստացվում են Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվիլ Նոթչ փոքրիկ քաղաքից: Երեքշաբթի ուղիղ կեսգիշերից հետո, քաղաքի փոքրաթիվ բնակիչները ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Կողմերը նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պետք է ուղեկցվի «իրավականորեն պարտավորեցնող միջազ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԱՂԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Տիգրան Ավետիսյան
ԿԻՐԱԿԻ ՕՐՎԱ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ, ԸՍՏ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ, ԿԱՏԱՐՎԵԼ Է «ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ»
Ռուբեն Մելոյան
«ՄԻԱՑՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ»

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌՈՒՍՏԱՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 4 ՏԱՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԵ՞Լ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ «ԼԱՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ» Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1892 Վախճանվեց բանաստեղծ և հասարակական գործիչ Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ): (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Կ. Պոլսում Ահմեդ Իզզեթ փաշայի դահլիճը որոշում կայացրեց Օսմանյան Կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու հանցանքով դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին:
- 1925 Երևանում բացվում է Հայաստանի պրոլետարական գրողների ընկերության առաջին համագումարը:
- 1977 Տեղի ունեցավ Տաուշի (Շամշադինի շրջան) ջրամբարի բացումը:
- 1999 Ամենայն ընտրյալ հայոց կաթողիկոս Գարեգին Բ օծվեց Մայր տաճարում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

