
7 ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՑ 6-Ը ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ԳՈՐԾԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ
Այսօր լրանում է 7 մեղադրյալների մասով քրեական գործի նյութերին ծանոթանալու` Հատուկ քննչական ծառայության սահմանած ժամկետը: Այսինքն` ինչպես օրենքն է պահանջում, պաշտպանական կողմը` 7 մեղադրյալներն ու նրանց շահերի պաշտպանները, 24 ժամվա ընթացքում պետք է նախաքննության մարմնին ներկայացնեն իրենց միջնորդությունները: Հիշյալ 7 անձանց` Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Շանթ Հարությունյանին, Սուրեն Սիրունյանին եւ Սասուն Միքայելյանին առաջադրվել է «իշխանությունը յուրացնելու» մեղադրանք: Մեղադրյալներից միայն մեկը` Շանթ Հարությունյանը, ով նաեւ հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից, գրավոր տեղեկացրել է, որ արդեն ծանոթացել է 41 հատորանոց 12 հազար թերթից բաղկացած քրեական գործի նյութերին եւ հավանաբար նաեւ` գործին կցված տեսանյութերին: Մյուս 6 մեղադրյալները` Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, ու նրանց շահերի պաշտպանները բողոք են ներկայացրել գլխավոր դատախազին` քրեական գործի նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու վերաբերյալ կայացրած որոշման դեմ: Ալեքսանդր Արզումանյանի եւ Սասուն Միքայելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը փոխանցեց, որ պաշտպանական կողմը պահանջում է, որպեսզի «վարույթն իրականացնող մարմնի կայացրած այդ ոչ իրական եւ իրատեսական որոշումը վերացվի» եւ պաշտպանությանը տրամադրվի հավելյալ մեկ ամիս: Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանի խոսքով, բազմաթիվ հիմնավոր պատճառներ կան, որոնք վկայում են, որ «նույնիսկ լավագույն ցանկության դեպքում պաշտպանական կողմը հնարավորություն չէր կարող ունենալ ծանոթանալու [քրեական գործի նյութերին]»: Ինչպես փաստաբան Հովիկ Արսենյանը, այնպես էլ լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը մասնակցող մյուս փաստաբանները միաբերան նշեցին, որ քրեական գործի նյութերն ամբողջությամբ իրենց ձեռքի տակ են եղել միայն հոկտեմբերի 17-ին, իսկ, ասենք, փաստաբան Ստեփան Ոսկանյանը միայն հոկտեմբերի 23-ին է ստանձնել Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանությունը:
- Կարինե Քալանթարյան
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԺՈՒՅԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ
Թուրքմենստանի իշխանությունները այսօր շքեղ միջոցառմամբ նշել են երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին վերագրվող «Ահալտեկե նժույգը` մեր հպարտությունը եւ փառքը» գրքի լույս ընծայումը: Գրքում ներկայացված ...«ԷԿՈՆՈՄԻՍՏ»-Ի «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆԴԵՔՍ - 2008»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 113-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
Հրաչ Մելքումյան, Պրահա
Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականի հետազոտական խումբը հրապարակել է «Ժողովրդավարական ինդեքս - 2008» զեկույցը: Ցանկում ընդգրկված երկրների թվում Հայաստանը 113-րդն է: «Էկոնոմիստ»-ի հետազոտական ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌՈՒՍՏԱՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
3Ադրբեջանական խորհրդարանը այսօրվա նիստը սկսել է ոչ թե օրակարգային հարցերի, այլ Ադրբեջանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, գրող, դրամատուրգ եւ կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովի մի հայտարարության քննարկմամբ, ...ՍԱՐԱՏՈՎՈՒՄ ԵՐԵՔ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՍարատովում ոստիկանության երեք սպաներ են ձերբակալվել Հայաստանի քաղաքացու դաժան սպանության կասկածանքով: Սարատովի մարզի դատախազության քննչական վարչության վարկածով, նրանք ծեծի են ենթարկել Գասպարյան ազգանունով ...ԽՈՐՎԱԹԻԱՆ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ առաջին անգամ հայտարարելու է, որ Խորվաթիան հաջողությամբ ընթանում է Եվրամիությանը անդամակցության ճանապարհով: Այդ մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը` վկայակոչելով ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ՎԵՐԱՀՍԿԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ»
Արմեն Քոլոյան, Պրահա
Միջազգային ճգնաժամային խումբը պատրաստել է Ադրբեջանի բանակի խնդիրներին նվիրված վերլուծություն, որում նշում է, թե պետությունը զինված ուժերին է հատկացնում նավթի վաճառքից ստացած հսկայական միջոցներ: Ռազմական ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԴԱՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀՅԴ-Ի ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ` ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԼԻՆԵՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԶԻՋՈՒՄՆԵՐ
Աստղիկ Բեդեւյան
Ազգային ժողովի փոխխոսնակ, իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններից Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամ Հրայր Կարապետյանը ուրբաթ օրը չբացառեց, որ Դաշնակցությունը դուրս կգա կոալիցիայից` եթե ղարաբաղյանի ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԵՂԾԻ
Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող երկարամյա տարաձայնությունները կարող են հաղթահարվել: Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը այսօր տեղեկացրել է, որ իր ...7 ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՑ 6-Ը ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ԳՈՐԾԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ
Կարինե ՔալանթարյանԱյսօր լրանում է 7 մեղադրյալների մասով քրեական գործի նյութերին ծանոթանալու` Հատուկ քննչական ծառայության սահմանած ժամկետը: Այսինքն` ինչպես օրենքն է պահանջում, պաշտպանական կողմը` 7 մեղադրյալներն ու նրանց ...ՑԽԻՆՎԱԼԻՈՒՄ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՈ՞ՒՆ ԷՐ
Արմեն Քոլոյան, Պրահա
BBC բրիտանական հեռուստակայանն օրերս եթեր է հեռարձակել ռեպորտաժ, որն անխուսափելիորեն դրդում է ենթադրել, որ վրացական բանակը Հարավային 0սիայում օգոստոսի սկզբին պատերազմի հանցագործոթյուն է կատարել: Լրագրող ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՐԳԵԼԵԼ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաԻնչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակից Ֆարիդ Արիֆօղլուն, Ադրբեջանի իշխանությունները մտադիր են արգելել երկրում արեւմտյան ռադիոկայանների ծրագրերի հեռարձակումը: Ադրբեջանի հեռուստառադիոխորհուրդը ...ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԳԱԼԻՔ ՏԱՐԻՆԵՐԻՆ «ԱԶԱՏ ԿԼՈՂԱ»
Ռուսական ռուբլու փոխարժեքն այժմ գնանշվում է դոլարի եւ եվրոյի արժեքների համադրությամբ եւ փոխարժեքի 4 տոկոս շեղումների դեպքում երկրի Կենտրոնական բանկը քայլեր է ձեռնարկում` ազգային դրամի արժեքը հանկարծակի ...ԻՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԱՌԱՆՑ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ
Այսօր Ստամբուլում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության ազդեցությունը Կովկասում թուլանում ...ԼԻԲԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԺԱՄԱՆԵՑ ՄՈՍԿՎԱ
Այսօր Մոսկվա է ժամանել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին` սկսելով եռօրյա այցը Ռուսաստան: Սա Քադաֆիի առաջին այցն է 1985 թվականից ի վեր, երբ նա այցելել էր խորհրդային Ռուսաստան: Այսօր նախատեսված է նրա ընթրիքը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ, ԱՊԱ` ՓԱՐԻԶ ԵՒ ԲՐՅՈՒՍԵԼ
Նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Մոսկվայից Սերժ Սարգսյանը կմեկնի Փարիզ, որտեղ առանձնազրույց կունենա ...«ՍԻԼ ԳՐՈՒՊ»-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ
(Լուսանկարում` «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը)
«Սիլ գրուպ» կոնցեռնը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում «աշխատանքային ամբողջ կոլեկտիվի, ինչպես նաեւ իր կազմում գտնվող եւ համագործակցող կազմակերպությունների անունից դատապարտում է երկրի իշխանություններին ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՔԲԿ-ԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 120 ԶԻՆՅԱԼՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է, թե անցած ամսվա ընթացքում Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ թուրքական օդուժի իրականացրած գործողությունների արդյունքում ՔԲԿ-ից դուրս են եկել ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՐԵՔ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է ՄԱՏՆԱՆՇՈՒՄ

«ԲՋՆԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Խաչատուր Սուքիասյան)
ԿԻՐԱԿԻ ՕՐՎԱ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ, ԸՍՏ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ, ԿԱՏԱՐՎԵԼ Է «ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ»
Ռուբեն Մելոյան
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ. «ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱԴՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ»
Տիգրան Ավետիսյան
«ՄԻԱՑՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ. «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԵՐԿՐՈՐԴ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ»
Հովհաննես ՇողիկյանԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌՈՒՍՏԱՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 4 ՏԱՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԵ՞Լ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

