
Հրատարակված է Հոկտեմբեր 30, 2008
«ՄԻԱՑՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ
- «Հայաստանի որեւէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջականությունը վտանգելու եւ երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու գնով իշխանական լծակներն ու տնտեսական ապօրինի մենաշնորհային արտոնությունները պահպանելու անիրագործելի մտադրությունից», - ասված է «Միացում» ազգային նախաձեռնության` այսօր տարածած անդրանիկ հայտարարությունում, որի հեղինակները լրագրողների հետ հանդիպմանը ազդարարեցին նորաստեղծ նախաձեռնության գործունեության մեկնարկը: Նախաձեռնությունը ներկայացված էր բավական լայն կազմով` Ժիրայր Սեֆիլյան, Զարուհի Փոստանջյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Տիգրան Խզմալյան, Գրիզելդա Ղազարյան, Սեդա Մելիքյան, Ալեքսանդր Քանանյան, Ալեք Ենիգումուշյան: «Միացում» անվանումը պատահականորեն չէ ընտրված. ըստ ժիրայր Սեֆիլյանի, անցել են «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» ձեւակերպմամբ դիվանագիտական խուսանավումներ կատարելու ժամանակները. - «Այսօրվա Արցախը փաստացի սահմաններով, հայկական գերիշխանությանը ենթակա գտնվող տարածքներով պետք է լինի Հայաստանի Հանրապետության մի մարզ կամ երկու մարզ»: Ըստ Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Զարուհի Փոստանջյանի, վերջին 17 տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ձեւավորված համակարգը սպառել է իրեն: Այն «փուխր է, անկայուն եւ սպառնում է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի անվտանգությանը»: «Յուրաքանչյուր խախտում սահմանի, որը ներկայումս գոյություն ունի, կարող է հրահրել պատերազմ, որը իհարկե ցանկալի չէ երկու պետությունների համար: Այդ իսկ պատճառով, այն բոլոր բանակցությունները եւ խոսակցությունները եւ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից ներկայացված փաստարկները զիջումների, փոխզիջումների վերաբերյալ, պետք է մենք հասցնենք մեր ժողովրդին, որ դրանք բոլորը անընդունելի են», - ասաց ընդդիմադիր պատգամավորը: Նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը, ով Քելբաջարի բնակիչ է, նախանշեց, թե ինչ գաղափարով այսուհետ պետք է առաջնորդվի յուրաքանչյուր հայ գործիչ. - «Այսուհետ ցանկացած անձ, ով պետք է կամենա գործել Հայաստանի քաղաքական դաշտում, պետք է միանգամայն ընդունի, որ Հայաստանի տարածքը նվիրական, գերագույն արժեք է, առանց որի անհնար է պատկերացնել ո’չ հայոց պետականությունը, ո’չ ժողովրդավարության հաստատումն ու զարգացումը, եւ առհասարակ որեւէ կերպով Հայաստանի ապագան»: Քանանյանը հավաստիացնում է, թե սա ամենեւին էլ ծայրահեղական մոտեցում չէ, ինչպես կարող է թվալ. - «Իրականում հերիք է մի քիչ փորձագիտական հմտություն ունենալ, պարզապես աչք եւ հայացք նետել քարտեզին, որպեսզի մենք հասկանանք, որ այն բոլոր նվաճումները, այն բոլոր ազատագրված տարածքները, որոնք մենք ձեռք ենք բերել 92-94 թվականների ազատամարտի ընթացքում, այն նվազագույնի նվազագույնն են, որը կարող է արեւելյան ճակատում ապահովել մեր երկրի տարածքային, տնտեսական կենսունակությունը»: Ըստ Քանանյանի, իրենց համար անընդունելի է նույնիսկ այն, որ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչվի անկախ պետություն` հարակից տարածքների վերադարձման դիմաց: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այս նախաձեռնության տրամաբանությամբ անիմաստ չեն դառնում Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները, պատասխանեց հենց Ալեքսանդր Քանանյանը. - «Բանակցությունները դա քաղաքականություն է, որը ընթանում է հնարավորի շուրջ: Մենք պարզապես հստակեցնում ենք զիջումների այն նվազագույն նշաձողը, որից նահանջը կնշանակի մեր անվտանգության համակարգի ոչնչացում, եւ ըստ այդմ` Հայաստանի գոյության հեռանկարային ավարտ»: «Միացում» գաղափարի իրավական ընթացքը նախաձեռնողներն այսպես են պատկերացնում. նախ` Արցախի անկախության ճանաչումը, ապա` միավորումը Հայաստանի հետ: «Մենք կողմ ենք Հայաստանի անկախությանը, այլ ոչ թե դրա մի մասի անկախությանը», - ընդհանրացրեց Տիգրան Խզմալյանը: Տիգրան Ավետիսյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Հոկտեմբեր 30, 2008
«ՄԻԱՑՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Հայաստանի որեւէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջականությունը վտանգելու եւ երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու գնով իշխանական լծակներն ու տնտեսական ապօրինի մենաշնորհային ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՒՈՐ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ»
Ռուբեն Մելոյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի համոզմամբ, ղարաբաղյան հարցում «կարգավորում կարող է լինել` եթե Ադրբեջանը դրսեւորի քաղաքական կամք»: Լրագրողների հետ հանդիպմանը այսօր, պատասխանելով «Ազատություն» ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Ռուբեն Մելոյան
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին Մոսկվայում: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նոյեմբերի ...ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ «ԼԱՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ» Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ին Հայաստան կատարած իր այցը նոր մթնոլորտ է ձեւավորել երկու երկրների միջեւ: Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված ...ՂԱՐԱԲԱՂԸ ՕՐԵՆՔՆԵՐ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրինագծերը: Նախագծերի քննարկումը պայմանավորված է Ղարաբաղի պետական խորհրդանիշերի ...ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Կարինե Քալանթարյան
Միացյալ Նահանգները ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցություններ կազմակերպելու` Ռուսաստանի նախաձեռնությունը: «Մենք ուրախ ենք, որ Մոսկվան հանդես է եկել ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Վրաստանում ավարտվել է նոր կառավարության ձեւավորումը, եւ առաջիկա օրերին նոր կաբինետի կազմը ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը: 17 նախարարներից փոխվել են միայն 4-ը` արդարադատության, մշակույթի, փախստականների ...ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԻՐ ՀԱՏՈՒԿ ՖՈՆԴԵՐԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաԱրժույթի միջազգային հիմնադրամը ստիպված է օգտագործել իր հատուկ ֆինանսական ֆոնդերը` եվրոպական մի շարք պետություններում գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով: Հիմնադրամի` շուրջ 250 միլիարդ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ «ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Կայուն զարգացման ծրագիրը», որի շնորհիվ մինչեւ 2021 թվականը կառավարությունը ձգտելու է Հայաստանի զարգացումը հասցնել «սկզբունքային եւ որակական այլ մակարդակի»: ...ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ԿԳԱՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ
Գայանե Դանիելյան
Հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Մարզահամերգային համալիրում նոյեմբերի 11-ին կայանալիք «Ջիվան Գասպարյան եւ ընկերներ» համերգին մասնակցելու են աշխարհահռչակ աստղեր Իտալիայից, ...ԵՎՐՈՊԱՆ ԿԽՐԱԽՈՒՍԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՋԱՆՔԵՐԸ
Եվրահանձնաժողովը կխրախուսի Թուրքիայի ջանքերը` Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել են եվրոպական պաշտոնյաները: ...ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՀՐԱՎԻՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Աստղիկ Բեդեւյան
Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը պատրաստ է պաշտոնական նամակներ ուղարկել Հայաստանի ...«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
Ռազմավարական հետազոտություններով զբաղվող Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group -ICG) գտնում է, որ ՆԱՏՕ-ն պետք է ամենայն բծախնդրությամբ վերանայի Հարավային Կովկասի երկրների զինված ուժերի ...ՋՈՐՋ ՌԱԴԱՆՈՎԻՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ «ՍԻԲԻՐԱԽՏԻ ՀԱՐՈՒՑԻՉՈՎ» ՆԱՄԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջորջ Ռադանովիչի Մոդեսթոյի գրասենյակը երեկ առավոտյան իբր «սիբիրախտի հարուցիչ» պարունակող ծրար է ստացել, որում, ինչպես հետո պարզվել է, որեւէ վտանգավոր բան չի եղել: ModBee.com ...ԱՄԵՐԻԿԱՅԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱԴԱՄ ՇԻՖԻ ՄՐՑԱԿՑԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի համար դեմոկրատ կոնգրեսական, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագծի համահեղինակ Ադամ Շիֆի հետ մրցակցող հանրապետական Չարլզ Հահնը ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՐԵՔ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է ՄԱՏՆԱՆՇՈՒՄ

«ԲՋՆԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Խաչատուր Սուքիասյան)
ԿԻՐԱԿԻ ՕՐՎԱ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ, ԸՍՏ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ, ԿԱՏԱՐՎԵԼ Է «ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ»
Ռուբեն Մելոյան
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ. «ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱԴՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ»
Տիգրան Ավետիսյան
«ՄԻԱՑՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ. «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԵՐԿՐՈՐԴ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ»
Հովհաննես ՇողիկյանՌՈՒՍԱՍՏԱՆԸ 4 ՏԱՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԵ՞Լ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ «ԼԱՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ» Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1805 Շորագյալի սուլթանությունն ընդունում է ռուսական հպատակություն:
- 1853 Սկսվում են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում:
- 1875 Ալեքսանդրապոլում ծնվեց հայ գրականության դասական բանաստեղծ Ավետիք Իսահակյանը: (Վախճ. 1957թ.-ին):
- 1918 Ստորագրվեց Մուտրոսի զինադադարի պայմանագիրը: Թուրքիայի պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում:
- 1920 Թուրքեը գրավում են Կարսը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

