
Հրատարակված է Հոկտեմբեր 25, 2008
«ԲՋՆԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ
- «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը ներկայումս զրկված է աշխատելու հնարավորությունից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ընկերության շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, «առգրավվել են ընկերության բոլոր տրանսպորտային միջոցները, այս պահին ընկերության 480-ից ավելի աշխատակիցներ հարկադիր պարապուրդի են մատնված, կապարակնքված են բոլոր պահեստները, եւ սկսվել է ընկերության գույքի աճուրդային գործընթացը»: Հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը` դատավոր Լարիսա Սոսյանի նախագահությամբ, վճիռ է կայացրել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին: Իսկ հոկտեմբերի 23-ին արդեն, ինչպես հայտնեց Արա Զոհրաբյանը, արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, առանց համապատասխան որոշման, սեւ համազգեստներով եւ դիմակավորված անձանց հետ, ներխուժել են «Բջնի» գործարան: Ինչպես փաստաբանի, այնպես էլ «Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Արդեն մի քանի ամիս է, ինչ դատարանում քննվում է «Պիցցա դի Ռոմա» սրճարանի երեք աշխատակիցների գործը: 2007 թվականի նոյեմբերից էլ սկսվել են ստուգումները «Բջնի» գործարանում, ինչի արդյունքում քրեական գործ է հարուցվել: Փաստաբան Արա Զոհրաբյանի վկայությամբ` հարուցված գործի շրջանակներում մի քանի անձինք գտնվում են հետախուզման մեջ, կալանավորվել էր ընկերության գլխավոր տնօրենը, որը, սակայն, հետագայում ազատ է արձակվել. - «Միակ պրոբլեմը, որ հետո իրենք այստեղ ունեցան` Հարկային պետական ծառայության քննչական բաժինը, այն էր, որ հետո հասկացան, որ բնօգտագործման վճարը մեր օրենքով չի համարվում պարտադիր վճարի տեսակ»: Այդուհանդերձ, վարչական դատարանի սահմանած տուգանքի հիմնական բաժինը` շուրջ 3,4 միլիարդ դրամ, բնօգտագործման վճարի մասով է: Արա Զոհրաբյանի վկայությամբ, 2007 թվականի նոյեմբերին Հարկային պետական ծառայությունը ստուգում է իրականացրել, իսկ 2008-ի հունվարին ակտ է կազմել` հաշվարկելով, թե գետնի տակից որքան ջուր է դուրս գալիս. - «Եվ այդ ամբողջ ժամանակահատվածի համար [սկսած 2005 թվականի ապրիլից, երբ տեղադրվել է հաշվիչը] հաշվարկել է, որ ընկերությունը իբր պետք է վճարեր մինչեւ հաշվիչը եղած ջրի համար, եւ դա փորձել է պատճառաբանել, որ հաշվիչը տեղադրված է ոչ ճիշտ տեղում: Ընկերության հիմնական փաստարկը այն է, որ այս հաշվիչը տեղադրել է բնապահպանության նախարարության պետական տեսուչը, ընդ որում` այդ անձն էլ դատարանում հստակ իր ցուցմունքով վկայել է, որ ինքն է տեղը որոշել»: Փաստաբանի հավաստմամբ, «Բջնի» գործարանի ջրաչափը կապարակնքելուց հետո բնապահպանության նախարարությունը երկու անգամ` 2005 եւ 2006 թվականներին, ստուգումներ էր անցկացրել եւ որեւէ խախտում չէր հայտնաբերել: 2006 թվականի հոկտեմբերի 28-ին ստուգում էր իրականացրել նաեւ Հարկային պետական ծառայությունը եւ բնօգտագործման վճարների մասով խախտում չէր հայտնաբերել: Այդ ստուգումներից հետո էլ որեւէ փաստ չէր փոխվել: Այսինքն, փաստաբանի մեկնաբանությամբ, «Բջնի» գործարանի նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվել: «Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է անձանց իրավունքների պաշտպանությունը», - շեշտեց Զոհրաբյանը` ամփոփելով. - «Ուղղակի կարող եմ ասել, որ շատ վատ նախադեպ է արձանագրվում մեր պետության մեջ»: Փաստաբանի փոխանցմամբ` «Բջնի» ընկերությունը պատրաստվում է վարչական դատարանի վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում: «Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով: Կարինե Քալանթարյան

- (ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Խաչատուր Սուքիասյան)
Վերջին լուրերը, Հոկտեմբեր 25, 2008
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ. «ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱԴՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ»
Տիգրան Ավետիսյան 4
«Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը ամենամոտ ապագայում, իրեն բնորոշ շատ բիրտ, ուժային մեթոդներով, իր որոշումը պարտադրի հայկական կողմին` իր իսկ նախընտրած սցենարով Ղարաբաղի հարցը լուծելու համար», - այսօր կայացած ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՑՆՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Վաղվանից Հայաստանը անցնում է ձմեռային ժամանակի: Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցում են, որ հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 26-ին, ժամը 3:00-ին, ...«ԲՋՆԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Խաչատուր Սուքիասյան) 1
«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը ներկայումս զրկված է աշխատելու հնարավորությունից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ընկերության շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, «առգրավվել են ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է 20-ՐԴ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
Տիգրան Ավետիսյան 5
Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով ներգրավվել է 20-րդ մեղադրյալը` Օսման Հայալը: Ինչպես տեղեկացնում է «Անատոլիա» լրատվական գործակալությունը, Օսման Հայալը Դինքի սպանությունը ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
«ԲՋՆԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Խաչատուր Սուքիասյան)
60-ԱՄՅԱ ՖՐԱՆՍՈՒՀԻՆ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ Է` ԲՈՂՈՔԵԼՈՎ ՀԱՅ ԸՆԿԵՐՈՋ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԴԵՄ

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ. «ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱԴՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ»
Տիգրան Ավետիսյան
ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ` ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Է ԸՆՏՐՎԵԼ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
(Լուսանկարում` Մանվել Գրիգորյան)«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐԸ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՇԱՐԺՈՒՄԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է, ՈՉ ՄԵԿԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ»
Անուշ ՄարտիրոսյանՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ. «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԵՐԿՐՈՐԴ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ»
Հովհաննես ՇողիկյանԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԻԳՈՐ ԼԵՒԻՏԻՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Ռուզաննա Ստեփանյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Կ. Պոլսում հանկարծամահ եղավ Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանը:
- 1917 Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը (նոյեմբերի 7 նոր տոմարով) Ռուսաստանում:
- 1967 Մահացավ գրականագետ Էդուարդ Տարոնյանը: (Ծնվ. 1896 թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

