
«ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՋԵՒ ԾԱՌԱՑԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է Մրցունակության համաշխարհային զեկույցը, որում Հայաստանը 97-րդ տեղում է (134 երկրների թվում): Անցած տարվա զեկույցում Հայաստանը 131 երկրներից 93-րդն էր: Հայաստանի հարեւաններից ե’ւ Ադրբեջանը` զբաղեցնելով 69-րդ տեղը, ե’ւ Վրաստանը` 90-երրորդ տեղով, Հայաստանից ավելի մրցունակ են ճանաչվել: ԱՊՀ տարածքում մրցունակության առաջատարը Ռուսաստանն է, որն ընդհանուր սանդղակում զբաղեցնում է 51-րդ տեղը (անցած տարվա 58-րդ տեղի դիմաց): Մրցունակության առումով իրենց առաջատար դիրքերը պահպանել են Միացյալ Նահանգները, Շվեյցարիան, Դանիան եւ Շվեդիան: Հայաստանի վայէջքը վելուծաբանները մեծ փոփոխություն չեն համարում: «Ի վերջո ավելացել է նաեւ դիտարկվող երկրների քանակը», - բացատրում է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը: Մրցունակության համաթիվը հիմնվում է ավելի քան 110 գործոնների գնահատականների վրա, իսկ դրանք էլ, իրենց հերթին, տեղաբաշխվում են 12 հենասյուններում: Ուստի այս համաթիվը համապարփակ եւ հիմնարար ախտանիշային գործիք է համարվում եւ բարձր հեղինակություն է վայելում աշխարհում: «Երկրները ընդհանրապես դասակարգվում են ըստ զարգացման փուլերի: Երեք փուլ է առանձնացվում», - ասաց Հերգնյանը` մանրամասելով. - «Դա ռեսուրսների վրա հիմնված փուլն է, արդյունավետության վրա հիմնված փուլն է եւ երրորդը նորարարությունների վրա հիմնված փուլն է»: Հայաստանը ռեսուրսների վրա հիմնված փուլից մտել է անցումային փուլ, որից հետո կկարողանա տեղափոխվել 2-րդ` ավելի բարենպաստ երկրների շարքը, որոնք հիմնված են արդյունավետության վրա: Իսկ 3-րդ փուլի` նորարարության հետ դեռեւս մեր տնտեսությունը լուրջ խնդիրներ ունի: «Նորարարության 120-րդ տեղը, գործարարության կատարելագործվածության 106-րդ տեղը հետընթաց է 12 տեղով», - ներկայացրեց Մանուկ Հերգնյանը` շարունակելով. - «Եթե Հայաստանը բավական լավ դիրքեր ուներ անցյալ տարի մակրոտնտեսական ցուցանիշներով` 57-րդ տեղը զբացեղնելով աշխարհում, ապա այս տարի 83-րդ տեղում է»: Համեմատաբար լավ դիրքերում են աշխատուժի շուկայի արդյունավետության պարամետրերը` 45-րդ տեղ, բարելավված դիրքեր են արձանագրվում ֆինանսական շուկայի, առողջապահության, կրթության կատարելագործման առումով: Կան նաեւ քաղաքական պատճառներ. զեկույցը ընդգրկում է անցած տարին եւ այս տարվա առաջին 4 ամիսները, այդ թվում` մարտիմեկյան իրադարձությունները: Սակայն հետազոտության հեղինակները այդ իրադարձությունների սրությունն ամբողջությամբ չեն արտացոլել զեկույցում. հիմնական հետազոտությունը մարտից տեղափոխել են ապրիլ` ընկալումների համաչափությունը պահպանելու նպատակով:
- Շաքե Ավոյան
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 134 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ 97-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
Հեղինե Բունիաթյան, ՊրահաՀայաստանը տնտեսության մրցունակության տեսանկյունից աշխարհի 134 երկրների շարքում գրավում է 97-րդ հորիզոնականը` Սենեգալի, Դոմինիկյան Հանրապետության եւ Ալժիրի հարեւանությամբ: Ուսումնասիրությունը կատարել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԻՇՔԵԿ
1
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Բիշքեկ` մասնակցելու ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերին: Սերժ Սարգսյանի գլխավորած ...ԱՅՍՕՐ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ
Գեւորգ ՍտամբոլցյանԱյսօր Ստոկհոլմում կհրապարակվի գրականության ասպարեզում 2008 թվականի Նոբելյան մրցանակակրի անունը: Թեեւ Գիտությունների շվեդական ակադեմիան մրցանակի հավակնորդների անունները գաղտնի է պահում մինչեւ վերջին պահը, ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Մարտի 1-ի իրադարձություններին ու դրանց հետաքննությանն առնչվող հարցեր քննարկեցին «Ազատության» վիդեոսրահի հյուրերը` մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԵՂՄԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Եվրախորհրդարանը այսօր Եվրամիության անդամ երկրների կառավարություններին կոչ է արել քննարկել Բելառուսի ղեկավարության նկատմամբ վիզային արգելքները մեղմելու հնարավորությունը` նպաստելու համար այդ երկրում ժողովրդավարական ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՐՈՂ ԺԱՆ-ՄԱՐԻ ԳՅՈՒՍՏԱՎ ԼԸ ՔԼԵԶԻՈՅԻՆ
Գրականության բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակին արժանացավ ֆրանսիացի գրող Ժան-Մարի Գյուստավ լը Քլեզիոն: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` ֆրանսիացի գրողին մրցանակը շնորհելու մասին ...ԵՐԵՒԱՆԻՑ ՍԱՄԱՐԱ ԺԱՄԱՆՈՂ ՕԴԱՆԱՎՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳԸ ԿԵՂԾ ԷՐ
Ռուսաստանյան Սամարա քաղաքի օդանավակայանը երեկ ընդունել է Երեւանից ժամանած օդանավը, որում իբր գտնվող ռումբի մասին ահազանգ էր ստացվել: Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Սամարայի «Կուրումոչ» ...ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԴԱԴԱՐԻ ԱՊՀ-Ի ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼ 2009-Ի ՕԳՈՍՏՈՍԻՑ
ԱՊՀ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը Բիշքեկում կայացած նիստի ժամանակ տեխնիկական որոշում է ընդունել կազմակերպությանը Վրաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին: Այդ մասին այսօր տեղեկացրել ...ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր հրամանագիր է ստորագրել դեկտեմբերի 7-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Յուշչենկոն լուծարել է Գերագույն ռադան, քանի որ խորհրդարանում ...ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՏՈՒՆԸ ՀՍԿՎՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի երեւանյան տունը հսկվում է ոստիկանների կողմից: Այդ մասին նա հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում: «Մարտի 1-ի տուժածներից եմ ես, այդ հարձակման ենթարկված ...ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼՈՒ Է «ՕԴՆՈԼԿԱՍՆԻԿ» ՍՐՃԱՐԱՆԻ ՄԻՋԱԴԵՊԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Կարինե Քալանթարյան
«Օդնոլկասնիկ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործով լրագրող Արթուր Սահակյանը հարցաքննվել է որպես վկա: «Նրա նկատմամբ կասկած կհիմնավորվի բռնաբարության փորձով` կդատենք, չի ...«ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՋԵՒ ԾԱՌԱՑԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
Շաքե ԱվոյանՀամաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է Մրցունակության համաշխարհային զեկույցը, որում Հայաստանը 97-րդ տեղում է (134 երկրների թվում): Անցած տարվա զեկույցում Հայաստանը 131 երկրներից 93-րդն էր: Հայաստանի ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ TRACECA-Ի 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ
Կարինե ՔալանթարյանԹԱՅԼԱՆԴՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ ԿԴԱԴԱՐԵՆ
«ՄԻԱՑՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ. «ԿՈՂՄԵՐՆ ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԵՒՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԿԳՆԱՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՑՆԻ ԿԱՊԵՐԸ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Իրինա Հովհաննիսյան
ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ ԿՀՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

ՕԲԱՄԱՆ ՄԸՔՔԵՅՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է «ԿԵՂՏՈՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԵՋ
Շաքե Ավոյան
ԿԱՅԱՑԱՎ ՕԲԱՄԱ - ՄԸՔՔԵՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԸ
Հովհաննես Շողիկյան
YOUTUBE-ՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ «ԴԵԴՈՎՇՉԻՆԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հրաչ Մելքումյան, Պրահա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՐՃԱՏԵՒ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԵՐԵՒԱՆ
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԻ ՄՈՏ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Անուշ Մարտիրոսյան
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՏՈՒՆԸ ՀՍԿՎՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՋՈՆ ՆԵԳՐՈՊՈՆՏԵ. «ԱՄՆ-Ը ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԵՐԲԵՒԷ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՍԵՆԱՏԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ
- 1846 Կ. Պոլսում ծնվեց գրական, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Փորտուգալյանը: (Վախճ. 1921թ.-ին Մարսելում):
- 1912 Սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, որին մասնակցեց Անդրանիկի գլխավորած հայկական ջոկատը: (Տևեց մինչև 1913 թ. մայիսի 30-ը):
- 1926 Արտասահմանից Երևան է վերադառնում անվանի բանաստեղծ Ավ. Իսահակյանը:
- 1943 Թամանյան թերակղզու ազատագրման համար մղված մարտերում առավել աչքի ընկնելու համար, Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով, 89-րդ հայկական հրաձգային գումարտակին շնորհվում է Թամանյանի կոչում:
- 1956 Մահացավ կրթական գործիչ, գեղագետ և իմաստասեր Շահեն Բերբերյանը (Ռեթեոս Բերբերյանի որդին):
- 1998 Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի «Շիլլեր» հրապարակում տեղի ունեցավ հայ ժողովրդի բարեկամ, «Մուսա լեռան քառասուն օրերը» վեպի հեղինակ՝ Ֆրանց Վերֆելի հուշարձանի բացումը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

