
Հրատարակված է Հոկտեմբեր 07, 2008
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՂԹՈՂԸ FRANCE TELECOM ORANGE-Ն Է
- Երկուշաբթի օրը մրցութային հանձնաժողովի նախագահ, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը բացեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի համար հայտարարված մրցույթում նախաորակավորման փուլն անցած երեք ընկերությունների կողմից ներկայացված փաթեթները եւ հրապարակեց նրանց գնային առաջարկները: Ամենամեծ գումարը` 51,5 միլիոն եվրո, առաջարկել է France Telecom Orange ընկերությունը, որն էլ, հավանաբար, հաղթող կճանաչվի: Իրենց գնային առաջարկներն էին ներկայացրել նաեւ շվեդական Tele 2 եւ անգլաիռլանդական Digi Cell ընկերությունները` համապատասխանաբար 45,6 միլիոն եւ 31,66 միլիոն եվրո: «Մենք արձանագրում ենք, որ գնային ամենամեծ առաջարկը ներկայացրել է France Telecom Orange ընկերությունը: Ըստ կարգի, երեք օրվա ընթացքում հանձնաժողովը կորոշի հաղթողին», - երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց Անդրանիկ Մանուկյանը` հավելելով, որ հաղթողի մասին վերջնական որոշումը ընդուվելու է 3 օրվա ընթացքում: Արդեն, սակայն, կարելի է մեծ հավանակությամբ ասել, որ հաղթող կճանաչվի ֆրանսիական ընկերությունը, քանի որ, ինչպես հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, հաղթելու համար միակ չափանիշը առաջարկված գինն է: Նախարարը ասաց նաեւ, որ հաղթող ընկերությունը ծառայություններ կսկսի մատուցել հաջորդ տարվա կեսերից: Գուրգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ բջջային կապի երրորդ օպերատորի մուտքը հայաստանյան շուկա կհանգեցնի ծառայությունների որակի բարձրացմանն ու սակագների իջեցմանը:

- Լիլիթ Հարությունյան
Վերջին լուրերը, Հոկտեմբեր 07, 2008
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՂԹՈՂԸ FRANCE TELECOM ORANGE-Ն Է
Լիլիթ Հարությունյան
Երկուշաբթի օրը մրցութային հանձնաժողովի նախագահ, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը բացեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի համար հայտարարված մրցույթում նախաորակավորման ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԻՇԿԵԿ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Բիշքեկ` մասնակցելու ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Արտ•ործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստը ...«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉ ՕՐՍ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ 129 ՄԱՐԴ
Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ մինչ օրս ազատազրկման են դատապարտվել 129 անձինք, որոնցից 47-ի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել, 2-ի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Վաղը Հայաստան կժամանեն Շվեյցարիայի Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները` Քրիստին Էգերզեգի-Օբրիստի գլխավորությամբ: Հնգօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ...ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԵՐԿՈՒ ՃԱՊՈՆԱՑԻ ԵՒ ՄԵԿ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՖԻԶԻԿՈՍՆԵՐ
Ֆիզիկայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակին արժանացան երկու ճապոնացի եւ մեկ ամերիկացի գիտնականներ: Ինչպես այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, ճապոնացիներ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 1
«Մենք հավատում ենք Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը», - Day.az ինտերնետային պարբերականին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի կառավարության ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԸ
Անուշ Մարտիրոսյան
Անցած շաբաթ մայրաքաղաքի քաղաքապետարանը, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանը, ով դիմել էր հանրահավաք եւ երթ անցկացնելու ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԵԿՆԻ ՎԱՇԻՆԳՏՈՆ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ` Վաշինգտոնում հրավիրված Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին մասնակցելու ...ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԻՐԱԿԱՆ Է»
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը միանգամայն իրական է: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում: «Դեռ մինչեւ կովկասյան ճգնաժամը ...ՋՈՆ ՄԸՔՔԵՅՆԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջոն ՄըքՔեյնը անցած շաբաթավերջին նամակ է հղել ամերիկահայ համայնքին, որում ձեռնպահ է մնացել «Հայոց ցեղասպանություն» տերմինը գործածելուց` ...ԱՅԼ ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻ ԿԱԼԱՆԱՎՈՐ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Կարինե Քալանթարյան 3
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը անցած շաբաթավերջին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ քրեակատարողական հիմնարկներից մեկից ...ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԱՎԱՐՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՔՈՒՄ
Հովհաննես Շողիկյան
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցավ հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում Իրաքում իրենց առաքելությունն ավարտած հայ խաղաղապահների դիմավորման հանդիսավոր արարողությունը: Թեեւ Ազգային ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արմեն Քոլոյան, ՊրահաՄիջազգային բորսաներում այսօր տեղի ունեցող բացասական միտումները վերլուծաբանները բացատրում են ոչ միայն բուն «իրացվելիության» պատճառով, այլեւ վստահության պակասով: Միացյալ Նահանգներում ֆինանսական հսկայական ...ԱՄՆ-Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԵՑ ԿՈՍՈՎՈ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը այսօր ժամանել է Կոսովո: Նա ամերիկացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով Պրիշտինա է այցելում այս տարվա փետրվարից` Կոսովոյի կողմից անկախություն հռչակելուց ի վեր: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ
Այս համատեքստում, ըստ հաղորդագրության, «գնահատվեց մեր երկրի բարձրագույն ղեկավարության միակամությունը առ այն, որ Հայաստանի արտաքին քաղաքաԲԱՐԱՔ 0ԲԱՄԱՆ ԵՐԵԿՈՅԱՆ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ ԿՀՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ ԿՀՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ՕԲԱՄԱՆ ՄԸՔՔԵՅՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է «ԿԵՂՏՈՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԵՋ
Շաքե Ավոյան
ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Է ՇՆՈՐՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՐՃԱՏԵՒ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԵՐԵՒԱՆ
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԻ ՄՈՏ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Անուշ Մարտիրոսյան
ՋՈՆ ՆԵԳՐՈՊՈՆՏԵ. «ԱՄՆ-Ը ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԵՐԲԵՒԷ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՍԵՆԱՏԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1874 Ծնվեց քաղաքագետ Վինսթոն Չրչիլը, որը 1924 թ.-ին հայերի ցեղասպանությունը բնութագրեց ինչպես ամենախոշոր ռասսայական բնաջնջում: (Վախճ. 1965թ.-ին):
- 1944 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և գրող Միքայել Մանվելյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- 1955 Մահացավ արձակագիր Լուսի Թարգյուլին: (Ծնվ. 1905 թ.):
- 1977 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի յոթերորդ (Արտահերթ) նստաշրջանը հաստատեց ԽՍՀՄ նոր սահմանադրությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

