
Հրատարակված է Հոկտեմբեր 02, 2008
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԴԱՐՁՆԵԼ ՓՈՒԼԱՅԻՆ
- «Ղարաբաղյան հակամարտությունը շատ խորն է, եւ դժվար է այն կարգավորել մեկ օրվա կամ շաբաթվա ընթացքում: Հենց այդ պատճառով, ադրբեջանական կողմը առաջարկում է այդ գործընթացը դարձնել փուլային. քայլ առ քայլ մենք կարող ենք տեղաշարժ արձանագրել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Ադրբեջանական կողմը հարցն այսպես է դնում. պետք է ազատվեն գրավյալ 7 շրջանները, հայկական ուժերը պետք է դուրս բերվեն, բռնի տեղահանվածները վերադառնան: Դրանից հետո կարող է սկսվել նոր փուլ. տարածաշրջանում կարող է սկսվել բազմակողմանի հաղորդակցություն, ինչից հետո կարող են ի հայտ գալ նոր հնարավորություններ», - մանրամասնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Մամեդյարովի խոսքով, Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ թե’ ինքը, թե’ Հայաստանի արտգործնախարարը, թե’ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդներն ընդունել են, որ ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում անվտանգություն հաստատելու տեսանկյունից, եւ նշել, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ տեղաշարժ արձանագրել այս գործընթացում: «Վրաստանյան իրադարձություններից հետո մի քանի նոր հարցեր ի հայտ եկան, որոնք էլ մենք քննարկեցինք այդ հանդիպման ժամանակ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը եւ հավելել. - «Նյու Յորքում մենք համաձայնեցինք շարունակել քննարկումները. հաջորդ քայլը կլինի կա’մ համանախագահների այցը տարածաշրջան, կա’մ արտգործնախարարների հանդիպումը որեւէ մայրաքաղաքում: Որոշեցինք այդ հարցը ավելի մանրամասն քննարկել 1-2 շաբաթ անց»: APA գործակալության փոխանցմամբ, ընդգծելով, որ Ադրբեջանը դրական է գնահատում պաշտոնական Անկարայի նախաձեռնությունը` Կովկասում անվտանգության եւ կայունության պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ, Մամեդյարովն ասել է. - «Թուրքիայի առաջարկը արդեն գտնվում է բանակցությունների սեղանին: Եռակողմ հանդիպման ժամանակ մենք բոլորս հայտարարեցինք, որ թուրքական նախաձեռնությունը շատ հետաքրքիր է ու դրական, եւ մենք կաշխատենք այդ ուղղությամբ, այսինքն` կփորձենք դրա միջոցով խաղաղություն եւ կայունություն բերել տարածաշրջան»:

- Հեղինե Բունիաթյան, Պրահա
Վերջին լուրերը, Հոկտեմբեր 02, 2008
ՍԵՆԱՏԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ
1
Միացյալ Նահանգների Սենատը երեկ հավանություն է տվել երկրի ֆինանսական շուկայի առողջացման` նախագահ Բուշի վարչակազմի ներկայացրած ծրագրին: Նախագծին կողմ են քվեարկել 74, դեմ` 25 սենատորներ: Ջոչջ Բուշը ողջունել ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՄՇԱԿՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Եվրամիության անդամ պետությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի Միացյալ Նահանգներում ծագած ֆինանսական ճգնաժամը չտեղափոխվի Եվրոպա: Նման կարծիք են հայտնել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները ...ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ ԿՀՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
5
Այսօր ժամը 18:30-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ երկրի նախագահը ուղերձ կհղի ժողովրդին եւ խորհրդարանին: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, արտահերթ ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԻՏԱՐԿԵԼ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը ծայրաստիճան մտահոգված է հուլիսի 13-15-ը Երեւան կատարած այցի արդյունքներով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԵՔ ՀԱՅՏՆԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
Հոկտեմբերի 5-11-ը Հայաստանում են գտնվելու ամերիկյան երեք հայտնի փորձագետներ, ովքեր նախկինում եղել են Միացյալ Նահանգների նկատմամբ իրականացված ահաբեկչական հարձակումների հարցով ազգային հանձնաժողովի կազմում, ...ԱՄՆ-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է «ԱՐԱԳ ՈՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՁԵՒՈՎ» ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ
Ռուզաննա Ստեփանյան 2
«Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված գործերը արագ ավարտին հասցնել բաց, թափանցիկ եւ արդարացի ձեւով», - իր հրավիրած առաջին ասուլիսում այսօր ասաց Հայաստանում ...ԳԱԼԻՔ ՀՈՒՆՎԱՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԿՍՏԱՆԱՆ ՀԵՏՄԱՀՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉՈՎ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
Շաքե Ավոյան1-ին եւ 2-րդ կարգի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված զոհված անձանց ընտանիքները 2009 թվականի հունվարից կստանան պետական նպաստ` 200 հազարական դրամ: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց համապատասխան ...ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՉԻ ԲԱՐԵՒՈՒՄ ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻՆ
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այսօր չի բարեւել երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին: Այդ մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամլո քարտուղար Իրինա Վաննիկովան` կատարվածը բնութագրելով որպես «արարողակարգի ...ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն պատրաստվում է բարձրացնել Հարավային Օսիայում պատերազմի համար երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պատասխանատվության հարցը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Այսօր Երեւան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կատարվող երկօրյա այցի շրջանակներում Լավրովը հանդիպումներ կունենա հայաստանցի պաշտոնակցի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒՂԵՐՁ ՀՂԵՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին եւ խորհրդարանին: Նախագահի ուղերձը հիմնականում վերաբերում էր ներհայաստանյան հարցերին: Նախ Սերժ Սարգսյանը ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԴԱՐՁՆԵԼ ՓՈՒԼԱՅԻՆ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
«Ղարաբաղյան հակամարտությունը շատ խորն է, եւ դժվար է այն կարգավորել մեկ օրվա կամ շաբաթվա ընթացքում: Հենց այդ պատճառով, ադրբեջանական կողմը առաջարկում է այդ գործընթացը դարձնել փուլային. քայլ առ քայլ մենք ...ԿԱՏԱՂԱԾ ՑՈՒԼԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄՈՏ
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո
Երեկ մի կատաղած ցուլ հայտնվել է Մոնտեվիդեոյի հայկական դպրոցի մոտ այն ժամին, երբ բոլոր երեխաները դպրոցում էին: Ցուլը փախել էր Մոնտեվիդեոյի նավահանգստում` բեռնատար մեքենայից նավ տեղափոխելու ժամանակ, ապա ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ԵՆ»
Տիգրան ԱվետիսյանՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ
Ռուզաննա Ստեփանյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ ԿՀՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ ԿՀՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ»
Աստղիկ Բեդեւյան
ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Է ՇՆՈՐՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՍԵՆԱՏԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՎԱՂԸ ԿԿՐԿՆԻ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Ծնվեց հայ խմբավար, մանկավարժ, երաժշտագետ հասարակական գործիչ Թաթուլ Ալթունյանը:
- 1912 Ամենայն Հայոց Գևորգ հինգերորդ կաթողիկոսի դիմումը Նիկոլայ երկրորդին:
- 1917 Թիֆլիսում բացվեց Կովկասի բոլշևիկների առաջին համագումարը:
- 1992 Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական զանգվածային հարձակումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

