
Հրատարակված է Հոկտեմբեր 01, 2008
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ «ՄԻԱԿ ՁԵՒԸ»
- Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի առաջին արտգործնախարար, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, եթե «առաջիկա ամիսները նույնպես անցյալի շարունակությունն են սոսկ... արտահերթ ընտրությունը կդառնա միակ ձեւը նոր վիճակ, համագործակցության եւ համերաշխության նոր մանրակերտ բերելու եւ Հայաստանի եւ իր ազգային շահի նոր հեռանկար եւ նոր շունչ հաղորդելու համար»: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հարցին, թե անհրաժեշտ համարո՞ւմ է երկրում իրավիճակը շտկելու համար արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը, Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի`«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը պատասխանեց. - «Այս ամիսների ընթացքում երբեք չեմ դիտարկել դա որպես հրամայական` հույս ունենալով, որ երկխոսության եւ ներքաղաքական նոր մշակույթի իրացման միջոցով մենք կարող ենք հասնել ներհասարակական նոր լուծումների: Բայց վերջին ամսիները ինձ լավատեսության ներշնչանք չեն տալիս, եւ եթե այս առաջիկա ամիսները նույնպես անցյալի շարունակությունն են սոսկ, ես կարող եմ պնդել, որ որքան էլ արտահերթ լուծումները մեր երկրում նախընտրելի չեն, արտահերթ ընտրությունը կդառնա միակ ձեւը նոր վիճակ, համագործակցության եւ համերաշխության նոր մանրակերտ բերելու եւ Հայաստանի եւ իր ազգային շահի նոր հեռանկար եւ նոր շունչ հաղորդելու համար»: Խոսելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մասին, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամն ասաց. - «Ես կարծում եմ, որ եթե մոտ ապագայում նոր քայլեր չկատարվեն Հայաստանում թե’ բանտարկյալների ազատ արձակման տեսքով, թե’ փաստահավաք այդ առաքելությանը իրական լիազորություն տալու եւ եզրակացության հասնելու չափումով, թե’ մարտի 1-ի սպանդի կազմակերպիչների եւ իրականացնողների նկատմամբ գործեր հարուցելու անհրաժեշտությամբ, ես կարծում եմ, որ Հայաստանի սպասվում է շատ դժվարին հունվար»: Նրա հիմնական շեշտադրումները, որը հեռախոսազրույցի ամբողջ ընթացում «կարմիր թելի» պես անցնում էր, դա այն է, որ Հայաստանում ժողովրդավարության թուլությունը ազդեցություն է ունենում ազգային հարցերի վրա, նպատակների վրա, Ղարաբաղի ինքնիշխանությունը ճանաչելու հարցում, որ առաջին հերթին պետք է շտկել ներքին իրավիճակը եւ դառնալ ժողովրդավար եւ մարդու իրավունքները հարգող երկիր: Եվ դա պետք է արվի ոչ թե Եվրոպայի պահանջներին պատասխանելու, այլ պարզապես դա հենց Հայաստանին է անհրաժեշտ. - «Այդ վիճակում, որ Հայաստանը հիմա գտնվում է` աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, եւ նույնիսկ եվրոպական արձագանքները, ազդեցությունները ուղղակի պահանջում են, որ մենք մեր սեփական տունը կարգի հրավիրենք»: Իրավիճակը շտկելու համար, ըստ Հովհաննիսյանի, առաջին հերթին, անհրաժեշտ է ազատ արձակել մարտի 1-ի գործով բոլոր այն բանտարկյալներին, որոնք բռնի արարք չեն գործադրել. - «Արդեն ակնհայտ է, որ այսօր նրանք, ովքեր բանտերում են, ընդդիմադիր գործիչներ են, քաղաքացիներ, ովքեր ընդհանրապես աղերս չունեն որեւէ բռնի արարքի հետ, եւ մենք տեսնում ենք, թե մեր երեք գործընկերները` մեր Ազգային ժողովի պատգամավորները, մինչեւ հիմա գտնվում են բանտում: Պարոն դատախազը եկավ, իմ կարծիքով եւ «Ժառանգության» կարծիքով, ներկայացրեց քաղաքական փաստաթուղթ քանի ամիսներ առաջ եւ մինչեւ հիմա հետաձգվում են այս անմեղ պատգամավորների կալանքի ժամկետը: Այդ երկարաձգումների համար ոչ մեկը չի դիմում Ազգային ժողով, եւ պարզապես իրենք սպասում են, փաստորեն, հրահանգի` ուղղահայաց արդարադատության այդ իրացման, որը մեզ մոտ չի ապահովում իսկական արդարադատություն»: «Մարտի 1-ի ահավոր ողբերգությունում 10 քաղաքացի զոհվեց. 8 քաղաքացիական անձ, 2 ոստիկան», - շարունակեց նա: - «Եվ միաժամանակ դրանց կազմակերպիչները, իրականացնողները ընդհանրապես ազատության մեջ են, եւ որեւէ գործ կամ մեղադրանք անգամ չկա: Հայաստանի կենտրոնում, մայրաքաղաքի կենտրոնում այն, որ հայը հայի վրա կրակեց դիմահար կրակով, դա եղեռնին զուգահեռ մի ողբերգություն է»: Հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ, երբ ասաց, թե ազատության մեջ են մարտի 1-ի կազմակերպիչները, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Եթե Հայաստանի իրավապահ մարմինները, դատախազությունը իրենք չեն կարող որոշել, թե դա ով է հետաքննել եւ զեկուցել անաչառ ձեւով, ապա այս փաստահավաք նոր առաքելությունը ինքը իր վրա պետք է ստանձնի այդ պարտականությունը: Ես դատավոր չեմ, բայց կարող եմ ասել, որ ճշմարտությանը հասնելու համար պետք է այդ փաստահավաք նոր մարմինը լիազորված լինի իրավունքի ուժով ստիպել, որ համապատասխան բոլոր քաղաքացիները, պաշտոնյաները, վկաները ներկայանան եւ իրենց վկայությունը տան` երդման ներքո: Եվ դա վերաբերում է, ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանի բոլոր նախագահներին` անխտիր, եւ հատկապես երկրորդ նախագահին, ով այդ օրերին նախագահում էր, եւ հրահանգը փաստորեն իրն է»:

- Հրաչ Մելքումյան, Պրահա
Վերջին լուրերը, Հոկտեմբեր 01, 2008
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Արմեն Քոլոյան, Պրահա 1«ԱզերԹաջ» գործակալության փոխանցմամբ` այսօր Վաշինգտոնում բացվում է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերական հարաբերություններում ադրբեջանական սփյուռքի դերակատարության թեմայով խորհրդաժողովը: Ջորջ ...ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Է ՇՆՈՐՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
7
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ երեկոյան Պատվո շքանշան է շնորհել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ` Հայաստանի նախագահի Թբիլիսի կատարած մեկօրյա այցի շրջանակներում ...ՀԻՆԳ ԶՈՀ` ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Այսօր առավոտյան Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Բելյաեւկա ավանի դպրոցի շենքի մասնակի փլուզման հետեւանքով զոհվել են դպրոցի 5 աշակերտներ, եւս 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ...ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ 2600 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Հովհաննես ՇողիկյանԿառավարությանն առընթեր Միգրացիոն գործակալության տվյալներով, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանցից իրենց ծագման բնակավայրեր վերադարձի ցանկություն են հայտնել ավելի քան 2600-ը: ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՐԵՑ ՆԻԿՈԼԱՅ ԵՐԿՐՈՐԴԻՆ ԵՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահությունը այսօր վճիռ է կայացրել, համաձայն որի, երկրի վերջին ցարը` Նիկոլայ երկրորդը եւ նրա ընտանիքի անդամները ապօրինաբար են սպանվել եւ պետք է ռեաբիլիտացվեն: Դատական ...ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ
Կարինե ՔալանթարյանԱյսօր Բաքու է ժամանում ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն: Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` նախատեսված են ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի հանդիպումները Ադրբեջանի կառավարության եւ միջազգային ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Եվրամիության անդամ երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ այսօրվանից Վրաստանում սկսում են իրենց դիտորդական առաքելությունը: Համաձայն սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ ...ՕՍԿԱՆՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԿ ՉԱՓԱՆԻՇ ԿԱ` ԴԱ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄՆ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Ինձ համար հայ-թուրքական հարաբերությունների գնահատման մեկ չափանիշ կա` դա սահմանի բացումն է, կամ, առնվազն, որպես սկիզբ` [Գյումրի - Կարս] երկաթգծի գործարկումը: Եթե այս երկուսից մեկը տեղի չունենա առաջիկա ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ «ՄԻԱԿ ՁԵՒԸ»
Հրաչ Մելքումյան, Պրահա
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի առաջին արտգործնախարար, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, եթե ...ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
2
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանուշ Հակոբանը այսօր նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար: Մեկ այլ հրամանագրով Հրանուշ Հակոբյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Կարինե ՔալանթարյանՀայաստանի ոստիկանության ծառայության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ սեպտեմբերի 20-ին երեւանյան սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի ...ՍՈՄԱԼԻՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻՆ
Սոմալիի կառավարությունը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերին տրամադրում է «հատուկ կարգավիճակ», դրանց օժտելով «թե ծովում եւ թե ցամաքում» ծովահենների դեմ պայքարելու նպատակով երկրի ափերին գտնվելու իրավունքով: ...ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԵՂՔԸ
Երկու տասնյակ սպանությունների եւ մեկ տասնյակից ավելի մահափորձերի մեջ մեղադրվող սափրագլուխների խմբավորման առաջնորդներ Արթուր Ռինոն եւ Պավել Սկաչեւսկին այսօր դատարանում ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ
Ռուզաննա ՍտեփանյանԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Անուշ Մարտիրոսյան«ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ»-Ը ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՒ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱ
Տաթեւիկ ԼազարյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ, ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐԱՑՆԵԼ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԴԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ ԿՀՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ»
Աստղիկ Բեդեւյան
ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Է ՇՆՈՐՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է 0.1 ԿԵՏՈՎ
Աստղիկ Բեդեւյան
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՎԱՂԸ ԿԿՐԿՆԻ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1387 Երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ:
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Երևանի բերդը:
- 1846 Վերաբացվում է Սկյութարի ճեմարանը:
- 1878 Ծնվեց հայ ականավոր մարքսիստ, հեղափոխական Ստեփան Շահումյանը: (Վախճ. 1918թ.-ին):
- 1879 Երևանում բացվեց առաջին քաղաքային խորհուրդը:
- 1881 Կարինում հիմնադրվեց Սանասարյան վարժարանը:
- 1921 Կ. Պոլսում ստեղծվեց Ռամկավար ազատական կուսակցությունը:
- 1942 408-րդ հայկական հրաձգային գումարտակը արյունահեղ մարտեր է մղում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ Նովորոսիյսկի, ապա Տուապսեի շրջաններում:
- 1945 Երևանում բացվեցին գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները:
- 1989 Գանձասարի վանքում, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց 1-ին պատարագը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

