
Հրատարակված է Հոկտեմբեր 01, 2008
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
- Եվրամիության անդամ երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ այսօրվանից Վրաստանում սկսում են իրենց դիտորդական առաքելությունը: Համաձայն սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջեւ ձեռք բերված համաձայնության` եվրոպական դիտորդները պետք է մինչեւ հոկտեմբերի 10-ը տեղակայվեն Աբխազիային եւ Հարավային Օսիային հարակից անվտանգության գոտիներում, իսկ ռուսական զորքը տվյալ ժամանակամիջոցում պետք է ամբողջությամբ դուրս բերվի այդ տարածքներից: Եվրամիության դիտորդների առաքելության ժամկետը սահմանված է 12 ամիս` մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի 20-ը: Առաքելության կենտրոնական շտաբը կտեղակայվի Թբիլիսիում, իսկ բաժանմունքները գործելու են Գորիում, Զուգդիդիում եւ Փոթիում: Դիտորդները պետք է հետեւեն, որպեսզի կողմերը լիարժեք իրականացնեն Մեդվեդեւ-Սարկոզի խաղաղ համաձայնագրի 6 կետերը` մասնավորապես, ռուսական զորքը դուրս բերվի Վրաստանի ամբողջ տարածքից եւ ապահովվի ռազմական գործողությունների հետեւանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձը: «Ես շատ հուսով եմ, որ մինչեւ ռուսական զինված ուժերը մինչեւ հոկտեմբերի 10-ը դուրս կբերվեն: Դա սահմանված է համաձայնագրում, եւ մենք շատ կցանկանայինք տեսնել, որ դա արվում է», - երեկ երեկոյան Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան` կրկին ընդգծելով, որ Եվրամիությունը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Առայժմ, սակայն, հայտնի չէ` արդյոք ռուսական զորքերը դուրս կբերվե՞ն Աբխազիային եւ Հարավային Օսիային հարակից «բուֆերային գոտիներից»: Հայտնի չէ նաեւ` արդյոք եվրոպացի դիտորդներին կհաջողվի՞ աշխատել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում. պաշտոնական Մոսկվան, Սուխումին եւ Ցխինվալին ընդդիմանում են դրան` պնդելով, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի տարածքները չեն, եւ անհրաժեշտ է ստանալ անկախություն հռչակած այդ հանրապետությունների ղեկավարների համաձայնությունը: Մինչդեռ պաշտոնական Թբիլիսին, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի հետ ստորագրված փաստաթուղթը, պնդում է, որ Եվրամիությունն ունի Վրաստանի անջատողական տարածաշրջաններում առաքելություն իրականացնելու իրավունք: Առաքելության անձնակազմը համալրել են Եվրամիության անդամ 22 երկրներ: Ամենաշատ դիտորդներ գործուղել են Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան եւ Շվեդիան:

- Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Վերջին լուրերը, Հոկտեմբեր 01, 2008
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Արմեն Քոլոյան, Պրահա 1«ԱզերԹաջ» գործակալության փոխանցմամբ` այսօր Վաշինգտոնում բացվում է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերական հարաբերություններում ադրբեջանական սփյուռքի դերակատարության թեմայով խորհրդաժողովը: Ջորջ ...ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Է ՇՆՈՐՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
7
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ երեկոյան Պատվո շքանշան է շնորհել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ` Հայաստանի նախագահի Թբիլիսի կատարած մեկօրյա այցի շրջանակներում ...ՀԻՆԳ ԶՈՀ` ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Այսօր առավոտյան Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Բելյաեւկա ավանի դպրոցի շենքի մասնակի փլուզման հետեւանքով զոհվել են դպրոցի 5 աշակերտներ, եւս 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ...ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ 2600 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Հովհաննես ՇողիկյանԿառավարությանն առընթեր Միգրացիոն գործակալության տվյալներով, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանցից իրենց ծագման բնակավայրեր վերադարձի ցանկություն են հայտնել ավելի քան 2600-ը: ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՐԵՑ ՆԻԿՈԼԱՅ ԵՐԿՐՈՐԴԻՆ ԵՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահությունը այսօր վճիռ է կայացրել, համաձայն որի, երկրի վերջին ցարը` Նիկոլայ երկրորդը եւ նրա ընտանիքի անդամները ապօրինաբար են սպանվել եւ պետք է ռեաբիլիտացվեն: Դատական ...ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ
Կարինե ՔալանթարյանԱյսօր Բաքու է ժամանում ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն: Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` նախատեսված են ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի հանդիպումները Ադրբեջանի կառավարության եւ միջազգային ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Եվրամիության անդամ երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ այսօրվանից Վրաստանում սկսում են իրենց դիտորդական առաքելությունը: Համաձայն սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ ...ՕՍԿԱՆՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԿ ՉԱՓԱՆԻՇ ԿԱ` ԴԱ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄՆ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Ինձ համար հայ-թուրքական հարաբերությունների գնահատման մեկ չափանիշ կա` դա սահմանի բացումն է, կամ, առնվազն, որպես սկիզբ` [Գյումրի - Կարս] երկաթգծի գործարկումը: Եթե այս երկուսից մեկը տեղի չունենա առաջիկա ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ «ՄԻԱԿ ՁԵՒԸ»
Հրաչ Մելքումյան, Պրահա
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի առաջին արտգործնախարար, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, եթե ...ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
2
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանուշ Հակոբանը այսօր նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար: Մեկ այլ հրամանագրով Հրանուշ Հակոբյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Կարինե ՔալանթարյանՀայաստանի ոստիկանության ծառայության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ սեպտեմբերի 20-ին երեւանյան սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի ...ՍՈՄԱԼԻՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻՆ
Սոմալիի կառավարությունը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերին տրամադրում է «հատուկ կարգավիճակ», դրանց օժտելով «թե ծովում եւ թե ցամաքում» ծովահենների դեմ պայքարելու նպատակով երկրի ափերին գտնվելու իրավունքով: ...ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԵՂՔԸ
Երկու տասնյակ սպանությունների եւ մեկ տասնյակից ավելի մահափորձերի մեջ մեղադրվող սափրագլուխների խմբավորման առաջնորդներ Արթուր Ռինոն եւ Պավել Սկաչեւսկին այսօր դատարանում ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Հրաչ Մելքումյան, ՊրահաԺՆԵՒՈՒՄ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Արմեն Քոլոյան, ՊրահաՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ
Ռուզաննա ՍտեփանյանԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Անուշ Մարտիրոսյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԴԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ ԿՀՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ»
Աստղիկ Բեդեւյան
ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Է ՇՆՈՐՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է 0.1 ԿԵՏՈՎ
Աստղիկ Բեդեւյան
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՎԱՂԸ ԿԿՐԿՆԻ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1387 Երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ:
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Երևանի բերդը:
- 1846 Վերաբացվում է Սկյութարի ճեմարանը:
- 1878 Ծնվեց հայ ականավոր մարքսիստ, հեղափոխական Ստեփան Շահումյանը: (Վախճ. 1918թ.-ին):
- 1879 Երևանում բացվեց առաջին քաղաքային խորհուրդը:
- 1881 Կարինում հիմնադրվեց Սանասարյան վարժարանը:
- 1921 Կ. Պոլսում ստեղծվեց Ռամկավար ազատական կուսակցությունը:
- 1942 408-րդ հայկական հրաձգային գումարտակը արյունահեղ մարտեր է մղում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ Նովորոսիյսկի, ապա Տուապսեի շրջաններում:
- 1945 Երևանում բացվեցին գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները:
- 1989 Գանձասարի վանքում, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց 1-ին պատարագը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

