
ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի ոստիկանության ծառայության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ սեպտեմբերի 20-ին երեւանյան սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որը կապվում է Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի (ՀՀԿ) անվան հետ, եւ որի արդյունքում մահացել է Անդրանիկ Բաբայանը, եւս երկու հոգի ձերբակալվել են` 40-ամյա Սահակ Ազիբեկյանը եւ 44-ամյա Սամվել Ալիխանյանը: Նրանց նկատմամբ խափանման միջոց դեռ չի ընտրվել, բայց, ինչպես փոխանցեցին ոստիկանության լրատվական վարչությունից` Ազիբեկյանը մեղադրվում է 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ խուլիգանություն կատարելու համար): Սամվել Ալիխանյանին, բացի 258 հոդվածի 3-րդ մասից մեղադրանք է առաջադրվել նաեւ 112 հոդվածի երկու կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը): Այս պահի դրությամբ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործով մեկ հոգի կալանավորվել է` մեղայականով Կենտրոնի ոստիկանության բաժին ներկայացած Արմեն Սարգսյանը, եւ երկուսը ձերբակալվել: Թե վերջինների համար խափանման ինչ միջոց կընտրվի, ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին չհայտնեցին: Ոստիկանության լրատվական վարչությունից մեզ փոխանցեցին, որ Արթուր Սահակյանին եւ Աբել Միքայելյանին (ով նույնպես ծեծի էր ենթարկվել) ծանուցում, ինչպես օրենքն է պահանջում, ուղարկել են: Նրանք, սակայն, առանժմ չեն ներկայացել: Երեկ ուշ երեկոյանը «Ուրբաթ» ակումբի տնօրեն եւ «Ուրբաթ report» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աբել Միքայելյանը հաղորդագրություն էր տարածել բոլոր լրատվամիջոցներին, այդ թվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանին, հորդորել էր իր եւ Անդրանիկ Բաբայանի անունները չկապել տեղի ունեցածի հետ. - «Մարդկային ստորության եւ դաժանության, դավաճանության ու ստի բոլոր դրսեւորումները պարունակող այդ դեպքի պատահական մասնակիցը լինելու դժբախտությունը ունեցանք ես եւ Անդրանիկ Բաբայանը, ով հիմա չկա, եւ ես ստիպված եմ սգալ նրա մահը հեռվից»: «Ազատություն» ռադիոկայանի փորձերը` զրուցել Արթուր Սահակյանի («Ռադիոլուր» լրատվական ծառայության ղեկավար) եւ Աբել Միքայելյանի հետ, ձախողվեցին, քանի որ երկուսն էլ խուսափում են հանդիպումներից ու հրաժարվում լրացուցիչ պարզաբանումներից: Անդրանիկ Բաբայանի հորաքույրը` տիկին Անատոլիան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր մի քանի անգամ ասաց, որ հետեւողական են լինելու: Հավելեց, որ արդեն դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, դիմելու են նաեւ այլ ատյանների:
- Կարինե Քալանթարյան
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Արմեն Քոլոյան, Պրահա 1«ԱզերԹաջ» գործակալության փոխանցմամբ` այսօր Վաշինգտոնում բացվում է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերական հարաբերություններում ադրբեջանական սփյուռքի դերակատարության թեմայով խորհրդաժողովը: Ջորջ ...ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Է ՇՆՈՐՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
7
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ երեկոյան Պատվո շքանշան է շնորհել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ` Հայաստանի նախագահի Թբիլիսի կատարած մեկօրյա այցի շրջանակներում ...ՀԻՆԳ ԶՈՀ` ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Այսօր առավոտյան Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Բելյաեւկա ավանի դպրոցի շենքի մասնակի փլուզման հետեւանքով զոհվել են դպրոցի 5 աշակերտներ, եւս 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ...ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ 2600 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Հովհաննես ՇողիկյանԿառավարությանն առընթեր Միգրացիոն գործակալության տվյալներով, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանցից իրենց ծագման բնակավայրեր վերադարձի ցանկություն են հայտնել ավելի քան 2600-ը: ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՐԵՑ ՆԻԿՈԼԱՅ ԵՐԿՐՈՐԴԻՆ ԵՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահությունը այսօր վճիռ է կայացրել, համաձայն որի, երկրի վերջին ցարը` Նիկոլայ երկրորդը եւ նրա ընտանիքի անդամները ապօրինաբար են սպանվել եւ պետք է ռեաբիլիտացվեն: Դատական ...ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ
Կարինե ՔալանթարյանԱյսօր Բաքու է ժամանում ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն: Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` նախատեսված են ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի հանդիպումները Ադրբեջանի կառավարության եւ միջազգային ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Եվրամիության անդամ երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ այսօրվանից Վրաստանում սկսում են իրենց դիտորդական առաքելությունը: Համաձայն սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ ...ՕՍԿԱՆՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԿ ՉԱՓԱՆԻՇ ԿԱ` ԴԱ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄՆ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Ինձ համար հայ-թուրքական հարաբերությունների գնահատման մեկ չափանիշ կա` դա սահմանի բացումն է, կամ, առնվազն, որպես սկիզբ` [Գյումրի - Կարս] երկաթգծի գործարկումը: Եթե այս երկուսից մեկը տեղի չունենա առաջիկա ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ «ՄԻԱԿ ՁԵՒԸ»
Հրաչ Մելքումյան, Պրահա
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի առաջին արտգործնախարար, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, եթե ...ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
2
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանուշ Հակոբանը այսօր նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար: Մեկ այլ հրամանագրով Հրանուշ Հակոբյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Կարինե ՔալանթարյանՀայաստանի ոստիկանության ծառայության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ սեպտեմբերի 20-ին երեւանյան սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի ...ՍՈՄԱԼԻՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻՆ
Սոմալիի կառավարությունը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերին տրամադրում է «հատուկ կարգավիճակ», դրանց օժտելով «թե ծովում եւ թե ցամաքում» ծովահենների դեմ պայքարելու նպատակով երկրի ափերին գտնվելու իրավունքով: ...ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԵՂՔԸ
Երկու տասնյակ սպանությունների եւ մեկ տասնյակից ավելի մահափորձերի մեջ մեղադրվող սափրագլուխների խմբավորման առաջնորդներ Արթուր Ռինոն եւ Պավել Սկաչեւսկին այսօր դատարանում ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը: ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱՆՑԱՎ ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
Հովհաննես Շողիկյան, Տավուշի մարզԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԻՐԱՌՎԵԼ ԼՐԱԳՐՈՂ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ԵՆ»
Տիգրան ԱվետիսյանՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Հրաչ Մելքումյան, Պրահա
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԴԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ ԿՀՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ»
Աստղիկ Բեդեւյան
ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Է ՇՆՈՐՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է 0.1 ԿԵՏՈՎ
Աստղիկ Բեդեւյան
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՎԱՂԸ ԿԿՐԿՆԻ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

- 1387 Երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ:
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Երևանի բերդը:
- 1846 Վերաբացվում է Սկյութարի ճեմարանը:
- 1878 Ծնվեց հայ ականավոր մարքսիստ, հեղափոխական Ստեփան Շահումյանը: (Վախճ. 1918թ.-ին):
- 1879 Երևանում բացվեց առաջին քաղաքային խորհուրդը:
- 1881 Կարինում հիմնադրվեց Սանասարյան վարժարանը:
- 1921 Կ. Պոլսում ստեղծվեց Ռամկավար ազատական կուսակցությունը:
- 1942 408-րդ հայկական հրաձգային գումարտակը արյունահեղ մարտեր է մղում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ Նովորոսիյսկի, ապա Տուապսեի շրջաններում:
- 1945 Երևանում բացվեցին գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները:
- 1989 Գանձասարի վանքում, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց 1-ին պատարագը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

