
Հրատարակված է Սեպտեմբեր 08, 2008
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՒԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՐԵԿ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- Անցած կիրակի Երեւանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի ընտրություններ: Ըստ նախնական արդյունքների, որոնք այսօր հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում վերընտրվել է Արայիկ Քոթանջյանը, Արաբկիրում ընտրվել է Ալբերտ Երիցյանը, Նուբարաշենում` միակ թեկնածու Մհեր Հովհաննիսյանը, Էրեբունիում` Արմեն Հարությունյանը: Արաբկիրի գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը, ով Երիցյանից պակաս է ստացել ավելի քան 9 հազար քվե, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նպատակահարմար չի գտնում բողոքարկել ընտրության արդյունքները: Պարտված մյուս թեկնածուն` «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Զոյա Թադեւոսյանը, ում օգտին քվեարկել են համայնքնի 32 հազարից ավելի ընտրողներից 5608-ը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Կարծում եմ, մեր համայնքում հենց այդքան մարդ է մտահոգ իր ապագայով»: Թադեւոսյանը երեկվա քվեարկությունը որակեց որպես «բանդիտիզմ»` հավելելով. - «Ես կարծում եմ, որ եթե նման իրավիճակ է լինում, ուղղակի պետք է ընտրություններն անվավեր ճանաչել»: Այդուհանդերձ, Զոյա Թադեւոսյանը նույնպես չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները: «Ինչո՞ւ պետք է բողոքարկեմ. թող հասարակությունը լինի այնտեղ, որտեղ ուզում է», - փաստարկեց նա: Մինչդեռ, Քանաքեռ - Զեյթուն համայնքում թաղապետի թեկնածու Մանուել Գասպարյանը, ով գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանից մոտ 4 հազար ձայն պակաս է ստացել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բողոքարկելու է քվեարկության արդյունքները: «Մոտ 3400 անճշտություններ կան, եւ խայտառակ կեղծիքներ են տեղի ունեցել», - ասաց նա` հավելելով, որ դիմելու են նաեւ դատախազություն, քանի որ «լուրջ հետքեր են տեսնում մարդկանց քրեական պատասխանատվության կանչելու համար»: Գասպարյանի խոսքով, իր վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների աշխատանքներին փորձել է միջամտել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վանուշ Զեյնալյանը: Վերջինս, սակայն, «Ազատություն» ռադիոակայանի հետ զրույցում կտրականապես հերքեց դա: «Ես ընդհակառակը, իրենք, երբ խոչընդոտում էին հանձնաժողովի աշխատանքները, փորձել եմ կարգի հրավիրել», - ասաց Զեյնալյանը: Արաբկիր համայնքում քվեարկության օրը սկսվել է միջադեպով. Թբիլիսյան խճուղ, թիվ 7 հասցեում, ականատեսների վկայությամբ, ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետի թեկնածուներ Հովհաննես Շահինյանի եւ Ալբերտ Երիցյանի կողմնակիցների միջեւ: Շահինյանի նախընտրական շտաբի ակտիվիստ Մհեր Քերոբյանը դանակահարվել է: «Հովհաննես Շահինյանի համակիրները, կար նաեւ վստահված անձ, շենքի բակում կանգնած էին», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց ականատեսներից մեկը: - «Շենքի բակ ներխուժեցին 3-4 թանկարժեք մեքենաներ, մեքենաներից իջան սափրագլուխ, պարապած տղաներ ու հանձարկվեցին շենքի բակի տղաների վրա… Դանակահարություն… Ոտքն են վնասում, թոքն են վնասում այդ Մհերի… Նույնիսկ զենք կար այդ տղաների կողքից կախված: Նույնիսկ զենքի պոչով էին խփում նաեւ»: «Էրեբունի» բժշկական կենտրոնի պրոֆեսոր-խորհրդատու Արտակ Հովհաննիսյանի խոսքով, Քերոբյանը իրենց մոտ է հասցվել «ազդրի եւ որովայնի մասերում կտրած-ծակած վերքերով, գանգուղեղի վնասվածքով եւ կողոսկրերի կոտրվածներով»:

- Հովհաննես Շողիկյան եւ Ռուբեն Մելոյան
Վերջին լուրերը, Սեպտեմբեր 08, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐԵՆՑ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Շաբաթավերջին (սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը) Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները մոտ երկուկես ժամ տեւած բանակցությունների ժամանակ արտահայտել են երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման ...ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՅՑԸ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա 12
Երեւանից Անկարա վերադարձի ճանապարհին, օդանավում լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը իր այցը Երեւան գնահատել է «արդյունավետ եւ խոստումնալի»` հույս հայտնելով, որ դա կարող է բեկում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԴԻՏԵՑԻՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի) 5
Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի նախագան Աբդուլա Գյուլը Երեւանի «Հրազդան» մարզադաշտում միասին դիտեցին 2010 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Թուրքիա ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԾՏՀ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշի ընթացքում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի հետ քննարկել է այդ ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՒԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՐԵԿ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հովհաննես Շողիկյան եւ Ռուբեն Մելոյան
Անցած կիրակի Երեւանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի ընտրություններ: Ըստ նախնական արդյունքների, որոնք այսօր հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն ...ԸՍՏ GALLUP-Ի ՀԱՐՑՄԱՆ, ՄԸՔՔԵՅՆԸ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ՕԲԱՄԱՅԻՑ
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն ՄըքՔեյնի օգտին, Gallup Institute-ի եւ USA Today թերթի` կիրակի օրը հրապարակված հարցման արդյունքների, նոյեմբերի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում ...ՍԱՐԿՈԶԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ
Արմեն Քոլոյան, ՊրահաՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ` բանակցելու Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդրի շուրջ: Ներկայումս Եվրամիությունում նախագահող երկրի` ...ԱԼԲԵՐՏ ԵՐԻՑՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ՈՐԴՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻՆ
Ռուբեն Մելոյան
Արաբկիր համայնքում երեկվա քվեարկության նախնական արդյունքներով հաղթած թեկնածուն` Ալբերտ Երիցյանը այսօր կտրականապես հերքեց, թե իր որդին որեւէ առնչություն ունի Թբիլիսյան խճուղի, թիվ 7 հասցեում երեկ առավոտյան ...ԱՐԱ ԳՈՉՈՒՆՅԱՆ. «ԳՅՈՒԼԸ ԳՈՀ Է ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ»
Ռուզաննա ՍտեփանյանՍտամբուլում լույս տեսնող «ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ով միակ հայազգի լրագրողն էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ Հայաստան ժամանած լրագրողների խմբում, «Ազատություն» ռադիոկայանի ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Անուշ Մարտիրոսյան
Երկուշաբթի օրը մեկնարկեց Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Ու թեեւ շաբաթ օրը Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը աննպատակահարմար է համարել Տիգրան Թորոսյանի հետագա ...ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱ. «ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿ Է»
Գայանե ԴանիելյանՎրաց հայտնի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի բնորոշմամբ` այսօր Վրաստանում տիրող իրավիճակը «շատ անորոշ է»: «Ռուսաստանյան զորքերը, հասկանալի կլիներ, եթե կանգնած լինեին Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, բայց ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՌԵՊՈՐՏԱԺԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՑ
Անուշ Մարտիրոսյան 1
Սա Գյումրի - Կարս երկաթիծն է: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման կապակցությամբ դրա վերաբացման մասին շատ էր խոսքում. ակնկալվում էր, որ առաջին գնացքի ուղեւորները ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՐԴԻԱԿԱՆ»
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԸ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Աստղիկ ԲեդեւյանՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ԵՒ ԹԲԻԼԻՍԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Հրաչ Մելքումյան, ՊրահաՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱՐ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»
Կարինե Քալանթարյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՅՑԸ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՒԱՆ
Ռուզաննա Ստեփանյան
ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 0:2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԴԻՏԵՑԻՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԺՎԱՐԻՆ ԷՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ»

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՍԱՏԱՐԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԼՈՒԾԱՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1701 Կ. Պոլսում հիմնվեց Մխիթարյան Միաբանությունը:
- 1814 Ծնվեց աշուղ Աղբար Աղդամը: (Վախճ. 1844թ.-ին):
- 1855 Սևաստոպոլի հերոսական պաշտպանության ավարտը:
- 1914 Հայտարարվեց հայ կամավորական խմբեր ստեղծելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

