
Հրատարակված է Սեպտեմբեր 08, 2008
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՅՑԸ
- Երեւանից Անկարա վերադարձի ճանապարհին, օդանավում լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը իր այցը Երեւան գնահատել է «արդյունավետ եւ խոստումնալի»` հույս հայտնելով, որ դա կարող է բեկում մտցնել հայ-թուրքական հարաբերություններում: «Ես հավատացած եմ, որ իմ այցը վերացրեց Կովկասում գոյություն ունեցող հոգեբանական պատնեշը: Եթե այս մթնոլորտը շարունակական լինի, ամեն ինչ առաջ կշարժվի ու կնորմալանա: Այցելությունս ավարտեցի դրական զգացումներով եւ մտքերով», - թուրքական «Հյուրիեթ»-ի մեջբերմամբ, ասել է Գյուլը: Տեղեկացնելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր` Թուրքիայի նախագահը, ըստ «Անատոլիա» գործակալության, միաժամանակ ասել է, որ հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին չեն խոսել: «Կովկասի ամենակարեւոր հարցը Ղարաբաղյան հիմնահարցն է. Իմ այցը Երեւան կարող է նպաստել այդ հարցի լուծմանը: Մեզ համար նաեւ հաճելի էր տեղեկանալ,որ Հայաստանը սատարում է Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու` Թուրքիայի առաջարկը», - ասել է Աբդուլա Գյուլը: «Հյուրիեթ»-ի փոխանցմամբ, նա միաժամանակ տեղեկացրել է, որ հանդիպումների ընթացքում խոսք չի եղել Հայոց ցեղասպանության մասին: «Հայաստանի պաշտոնյաները որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել այսպես կոչված «ցեղասպանության» առնչությամբ», - թուրքական թերթի մեջբերմամբ, ասել է Գյուլը: Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով «Ֆրանսպրես»-ը, փոխանցում են, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, ով ուղեկցում էր Գյուլին եւ այնուհետեւ հանդիպեց Էդուարդ Նալբանդյանի հետ, հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը: Երկու արտգործնախարարները համաձայնության են եկել կրկին հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որը առաջիկայում տեղի է ունենալու Նյու Յորքում:

- Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Քննարկում
HAKOB 50 գրել է:- Vahan NY ORIGINAL
Ճիշտ ե սասում Հակոբ ջան հո հացի դանակը առաջին օրը չէր դնելու վզին ասեր«տուր» նա էլ ասեր «չեմ տա» ես գործը հանգիստ ա սիրում
ճիçտն ասաց Գյուլի ու ՍՍ-ի հանդիպումը էտքան արդյունք
չտվեց, ինչքան euronews-ի առձագանքելը, և գենոցիդի
մասին իւոսելը:- Vahan NY ORIGINAL
:D գրել է:- HERMINE
....turqakan shorer en hagnum, turqakan apranqner en arnum, turqakan yerajhshtutyun en lsum...
:)Դա կարող է միայն դու ու քո նմաններն եք հանգնում, առնում, լսում թուրքականը: Մի հատ էլ` ամոթը գլխներիդ կապած ուրիշների հասցեին էս "ամոթ" գոռում:
Խոսիր քո անունից և այն բաների մասին, ինչից հստակ գաղափար ունես և ինչը հոգեհարազատ է քեզ, օրինակ` ֆրանսիական պոռնկվածությունից:- HERMINE
.. գրել է:- :D
:)Դա կարող է միայն դու ու քո նմաններն եք հանգնում, առնում, լսում թուրքականը: Մի հատ էլ` ամոթը գլխներիդ կապած ուրիշների հասցեին էս "ամոթ" գոռում:
Խոսիր քո անունից և այն բաների մասին, ինչից հստակ գաղափար ունես և ինչը հոգեհարազատ է քեզ, օրինակ` ֆրանսիական պոռնկվածությունից:
Իսկ դու գետինը մտնես, անամոթ.- :D
HERMINE գրել է:- :D
:)Դա կարող է միայն դու ու քո նմաններն եք հանգնում, առնում, լսում թուրքականը: Մի հատ էլ` ամոթը գլխներիդ կապած ուրիշների հասցեին էս "ամոթ" գոռում:
Խոսիր քո անունից և այն բաների մասին, ինչից հստակ գաղափար ունես և ինչը հոգեհարազատ է քեզ, օրինակ` ֆրանսիական պոռնկվածությունից:
OY...OY....GITES INCH E ASEL ESHI XRTNEL@....SHAT HAYUHINER HAYASTANTSI INCH EN ANUM TRAPIZONUM....YEREVANUM BOLOR KAFENERUM TURQAKAN MUXAM EQ LSUM..SKSATS HAYKOYI YERGERITS...VERJATSRATS ARAM ASATRYANOV....
VOCH TE SULELOV EN HAYRENASER AYL KRVI DASHTUM BA...KAM TURQAKAN APRANQNER CHARNEL CHGNEL...YEREVAND LTSVATS E TURQAKAN BERNATARNEROV U AVTOBUSNEROV....KARDA
Թուրքական համարանիշներով ավտոբուսը Երեւանի կենտրոնից` Օպերայի հարեւանությամբ գտնվող տուրիստական գրասենյակի մոտից կեսօրին շարժվեց դեպի Ստամբուլ: Շաբաթը երկու անգամ այստեղից է շարժվում ավտոբուսը:
տպել
ուղարկել ընկերոջը
Երեք այլ ընկերությունների ավտոբուսները շաբաթը երկու անգամ Երեւանի կենտրոնական ավտոկայանից են գնում դեպի մի երկիր, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի: Շաբաթվա ընթացքում մի ավտոբուս էլ Վանաձորից է գնում: Շաբաթը երկու անգամ Երեւան-Ստամբուլ- Երեւան օդանավի չվերթ կա: Ամառային հանգստի սեզոնին շաբաթը մեկ չվերթ կա նաեւ դեպի Անթալիա: Ամսվա ընթացքում Հայաստանից Թուրքիա մեկնողների թիվը հասնում է մոտ 2500-ի, տարվա մեջ` 30 հազարի:
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գործող անցագրային ռեժիմի համաձայն` ՀՀ քաղաքացիներին տրվում է զբոսաշրջության 30-օրյա վիզա: Վիզա ստանալը որեւէ դժվարություն չի առաջացնում. ավտոբուսով մեկնողներն այն ստանում են սահմանին, օդանավով գնացողները` Ստամբուլի կամ Անթալիայի օդակայանում` վճարելով 15 դոլար:
2007 թ. հոկտեմբերին Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Շուքրույ Էլեքդաղը Մեջլիսում հայտարարեց, որ «Հայաստանի 70 հազար քաղաքացիներ ապօրինի աշխատում են Թուրքիայում»: Ի պատասխան` Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը ներկայացրեց հետեւյալ թվերը. «2007 թ. Հայաստանից Թուրքիա է մուտք գործել 53 հազար 108 մարդ, Թուրքիայից նույն տարում մեկնել են 53 հազար 359 հայաստանցիներ»: Նա նաեւ ասաց, որ 2007 թ. երկրից վտարվել են Թուրքիայում ապօրինի բնակվող 8 ՀՀ քաղաքացիներ: Թե որքանո՞վ են այս թվերն իրական, դժվար է ասել: Բայց Ստամբուլում մեր գտնվելու օրերին հանդիպեցինք բազմաթիվ հայերի, ովքեր տարիներ շարունակ անօրինական ապրում են այդ երկրում: Կային նաեւ արդեն Թուրքիայի քաղաքացիություն ստացած հայաստանցիներ: Հայաստանում որեւէ պետական մարմին հրապարակված այս թվերի կապակցությամբ երբեւէ որեւէ մեկնաբանություն չի տվել:
Ավտոբուսում գտնվողներից շատերը չեն էլ ընկալում, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Նրանք Թուրքիա մտնելիս որեւէ խնդիր չեն ունենում: Սահմանին վճարում են 15 դոլարը, եւ Թուրիքան բացում է իր դռները հայաստանցիների առաջ: Վրացի սահմանապահների հետ ավելի դժվար է: Բագրատաշենի մաքսակետ հասնելուց առաջ վարորդներից մեկը` Ալին, ասաց. «Ում անձնագիրը նորմալ չի, թող 10 դոլար տա»: Չգիտեմ` քանի՞ մարդ այդպես վարվեց, բայց Ալին բավականին գումար հավաքեց վրացի սահմանապահներին տալու համար: «Իսկ ի՞նչ խնդիր կարող է լինել անձնագրի հետ կապված»,- հարցնում եմ ետեւի նստարանին նստած վանաձորցի տղամարդուն: «Նկարի մոտ ցելոֆանը լավ չի կպած կամ ճմրթված է»,- պատասխանեց նա: Ես ստուգեցի անձնագրիս թերթերը. ամեն ինչ նորմալ էր: Ալին անձնագրերը հավաքեց եւ փողի հետ տարավ անցակետ: Իհարկե, փողը նաեւ արագացնելու, երկար չսպասելու հնարավորություն է տալիս: Մեկ ժամ սպասելուց հետո անցանք վրացական սահմանը: Կեսգիշերին նորից վրացական սահմանում էինք, բայց մյուս կողմում արդեն թուրքական Արդվինն էր: Վրացիների մոտ դարձյալ սպասում ենք: Վրացական մաքսատան աշխատակցուհին ուղղակի քրքրում է անձնագրերը: Իմ անձնագիրն էլ շուռ ու մուռ տվեց ձեռքում, եղունգով ինչ-որ շարժումներ արեց, կնքեց ու ետ տվեց: Արդեն ավտոբուսում նկատեցի, որ անձնագրիս նկարի մոտ «ցելոֆանը» ցցվել է: Կողքի նստարարանին նստած գյումրեցի կինը, նկատելով տարակուսանքս, մի տեսակ չարախնդալով` ասաց. «Դա արվեց, որպեսզի հետ գալուց նա իր տասը դոլարը կարողանա ստանալ»: Այդ կինն ընդհանրապես բոլոր հարցերի պատասխանները գիտեր` որտե՞ղ ենք կանգնելու, որքա՞ն ժամանակ եւ այլն:
Սպիտակ քաղաքն անցնելուց հետո ավտոբուսը կանգնեց եւ վերցրեց արդեն ճանապարհին սպասող վեց ուղեւորների: 50-ին մոտ մի կին ներս մտնելուն պես ասաց .«Վա~յ, էս Ալին աբիվկեքը փոխել է, հա՞»: Բոլորն այս ավտոբուսում կարծես ճանաչում էին Ալիին եւ նրա հետ զրուցում էին տարբեր բաների մասին:
Գյումրեցի կինը ետեւի շարքում նստած վանաձորցի զույգին, որն առաջին անգամ էր գնում Ստամբուլ, «պատգամներ» էր տալիս, որ առեւտուր անելիս հանկարծ չխաբվեն. «Իրենք քեզ էնպես կշահեն, դու բան մը չես զգա»,- քմծիծաղեց կինը:
«16 տարի գնում - գալիս եմ, տղա ջան»,- ասում էր նա ուշիմ վանաձորցուն: Ես մտքումս հաշվեցի` 1992 թվականից սկսած: Հենց այդ ժամանակվանից հայերը սկսեցին մեկնել Թուրքիա` ապրանք բերելու: «Հիմա ով ասես չի գալիս, է~, ի~նչ ժամանակներ էին: Ինձ կըսեին «կոժի պրինցեսա»: Կոժ մենակ ես կբերեի, բոլորը գիտեին, եւ ուրիշները կուգային ինձնից կտանեին: Հիմա էդ մեծ խանութները մեզ խեղդեցին: Իրանք փող շատ ունեն ու մեծ թվով են բերում: Դրա համար էլ մեզ ձեռք չի տալիս»,- մի տեսակ ափսոսանքով ասում էր կինը:
«Համլետը, որին ես եմ առաջին անգամ հետս բերել Ստամբուլ, հիմա դառել է եսիմ ինչ, այնպե~ս է խոսում: Դրան հետո մի կողմ քաշեցի, ըսեցի` էդ մոռցե՞լ ես, չես հիշու՞մ, ամոթ չես ընե՞ր»: Եւ այսպիսի զրույցներ 36 ժամ շարունակ, ավտոբուսի տարբեր հատվածներում: Մարդիկ հանգիստ էին եւ չէին զգում ճանապարհի երկարությունը, սա իրենց առօրյան է:
«Սան գյալմա, գյալմա սան» («Դու մի արի, մի արի դու») երգի կրկներգն արդեն սղոցում է ուղեղս, երգն այնքան երկար է, եւ կրկներգն էլ` այնքան հստակ, որ բառերի մեծ մասն այսօր էլ հիշում եմ: Երեւանից դուրս գալուց հետո թուրքական երաժշտությունից հանգստանալու ժամանակը միայն մաքսատների մոտ կանգառներն էին: Մենք նստած էինք ավտոբուսի նստատեղերի երկրորդ շարքում, տեսադաշտը բաց էր, բայց այս առավելությունն արդեն աչքիս չէր գալիս անդադար երաժշտությունն ականջներումս ունենալու պատճառով: Թուրքական երաժշտությունը երեւի մինչեւ Ստամբուլ ուղեկցեր մեզ, եթե չառաջարկեի ֆիլմ դիտել. ավտոբուսում երկու հեռուստացույց կար: Բայց այս հարցում էլ բախտներս չբերեց. կամ չինական ծեծկռտուք էր, կամ էլ` էրոտիկ ֆիլմ: Ավտոբուսում մոտ տասը տարեկան երեխաներ կային: Մի խոսքով` 36 ժամ ձգվող մեր ճանապարհը լցվում էր թուրքական երաժշտությամբ, անհետաքրքիր ֆիլմերով, զանազան ուտելիքների եւ այլ հոտերով: Ավտոբուսը Թուրքիա հասնելու ամենաէժան միջոցն է, տոմսն արժե 80 դոլար:
Համլետը կնոջ հետ արդեն 8 տարի ապրում է Ստամբուլում: «Կոշիկի ֆաբրիկայում կաբլուկ եմ խփում»,- ասում է նա: Բեռնատարով Հայաստան հարազատներին ապրանք են ուղարկում, նրանք էլ այդ ապրանքը վաճառում են: Համլետն ասում է, որ որոշել է այս օգոստոսին վերադառնալ Հայաստան: Ես հավատացի նրան, բայց հաջորդ օրերին հայաստանցիների հետ հանդիպումներից հետո հասկացա, որ բոլորն են խոսում վերադառնալու մասին, բայց շարունակում են մնալ:
«Պոլիսը գիտի ամեն մեկիս` որտեղ ենք ապրում, եթե ուզենան, մի գիշերում բոլորիս կհանեն էստեղից»,- պատասխանում է Համլետը, երբ հարցնում եմ, թե ինչ վտանգներ կան այս երկրում ապօրինի գտնվողների համար: Ես չհասկացա, թե ինչու՞ հենց «գիշեր» բառը շեշտեց Համլետը` վախն ուժեղացնելու՞ համար, թե՞ ոստիկաններ էին այցելել նրան գիշերը: Բայց մի քանի օր հետո, հանդիպելով 21 տարեկան մի երեւանցի տղայի, հասկացա, որ նրանց օրերն իսկապես լի են տագնապով: Տղան աշխատանքից գալիս է եւ մինչեւ առավոտ սենյակից դուրս չի գալիս: Ութ քառակուսի մետրանոց սենյակում ոչ մի հրապուրիչ բան չկա, մեր այնտեղ լինելու ժամանակ նույնիսկ հոսանք չկար: Միակ սփոփանքը հարեւան հայերն են` մայր ու որդի, դարձյալ երեւանցիներ: Հայաստանցիների հիմնական մասն ապրում է Բայազետ թաղամասի Թիատրոլ եւ Գետիկփաշա փողոցներում, Գումգափի թաղամասում: Այստեղ է գտնվում կոշիկի, հագուստի, կաշվի ֆաբրիկաների զգալի մասը, նաեւ` Պատրիարքարանն ու Ավետարանչական եկեղեցին: Հայերի ներկայությունն այս թաղամասում զգացվում է ամենուր, երբեմն կարելի է տեսնել հայատառ ցուցանակներ Երեւան զանգելու համար: Գուցե նրանք բնազդո՞վ են հավաքվել Պատրիաքարանի շուրջը, չգիտեմ, կամ նրանց այստեղ է բերել ներքին վախը, կամ` այն, որ այստեղ կան ֆաբիկաներ, առեւտրի մեծածախ կենտրոններ, եւ ամենաէժան բնակարաններն այստեղ կարելի է վարձակալել:
Այդ փողոցներում ապրում են նաեւ գնչուներ, գավառներից եկած քրդեր եւ հայեր: Ամեն քայլափոխի էժանագին հյուրանոցներ են, որոնց շրջակայքում մարմնավաճառ աղջիկներն են հավաքվում: Կան նաեւ բազմաթիվ գիշերային ակումբներ եւ դիսկոտեկներ, որոնց մուտքերի մոտ կանգնած աշխատակիցները համոզում են անցորդներին ներս մտնել:
Այս փողոցներով անընդհատ պտտվում են ոստիկանական մեքենաները: Այստեղ է գտնվում նաեւ փախստականներով զբաղվող ոստիկանական բաժանմունքը, որի պատուհանների երկաթյա ճաղերին փռված են շորեր` շապիկներ եւ վարտիքներ, իսկ որոշներից նայում են մարդիկ: Պատուհանների դիմաց ռեստորանների շարք է, որտեղից երեկոյան լսվում են կենդանի երաժշտության եւ զվարճացող այցելուների ձայներ: Տասը րոպե քայլելով` աստեղից կարելի է հասնել Մարմարայի ափ:
Փաստորեն, հայերն այստեղ մեծամասամբ անօրինական են ապրում, մեկ ամսվա մուտքի վիզայի ժամկետը լրանալուց հետո նրանք պարտավոր են լքել երկիրը:
«Հա, անօրինական ենք, որ ուզենան, կարող են արտաքսել: Բայց չեն անում: Պոլիսը բռնում է, մի 10, 20 դոլար ենք տալիս, գնում են»,- ասում է ոսկերչություն անող երեւանցի տղան:
«Մեր երկիրը թողել ենք, եկել էս անտերությունը»,- ասում է Համլետը: Հասկացա, որ արդարանալու համար էր ասում. նրան այդ մասին որեւէ բան չէի ասել: Այստեղի հայերն էլ Լոս Անջելեսի հայերի նման մի բարդույթ ունեն. անընդհատ փորձում են իրենց այդտեղ գտնվելն արդարացնել: Համլետը պատմում է, որ արբանյակով «Հ1» է նայում: Մեկ այլ հայաստանցու հարցնում եմ. «Երեխեքն այստեղ դպրոց գնու՞մ են»: Պատասխանում է. «Ի՞նչ դպրոց, դպրոց չկա: Թող երեխեքն էլ աշխատեն, էլի մի բան է, էլի փող է»: Ստամբուլում շատ են ընտանիքներով հայերը, եւ նրանց երեխաները կրթություն չեն ստանում: Ցանկության դեպքում էլ նրանք հայկական դպրոցներ չեն կարող հաճախել, որովհետեւ թուրքական օրենքներն արգելում են երկրում ապօրինի գտնվողների երեխաներին դպրոց ընդունելը:
«Գումգափի նորեն բնակվեցավ հայերով, ո՞վ կմտածեր»,- ասում է պոլսահայ Գայանեն, ով մեզ ուղեկցում էր Ստամբուլի հայկական թաղամասեր եւ եկեղեցիներ այցելելիս: Անցած դարասկզբին Գումգափին հայաբնակ թաղամաս էր, եւ այսօր այն նորից հայաբնակ է դառնում, բայց այս անգամ` հայաստանցիներով:
«Մենք դրսում վախենում էինք հայերեն խոսել, թուրքերեն էինք խոսում: Մի անգամ տրամվայի մեջ երկու կին բարձր հայերեն էին խոսում` հանգիստ, առանց ուշադրություն դարձնելու կողքիններին: Ես զգացի, թե մենք ինչ վախով ենք ապրել: Կամաց-կամաց մենք էլ սկսեցինք դրսերում հայերեն խոսել: Մենք` վախվորած սերունդս, ցեղասպանությունից հետո այստեղ մի կերպ հայ մնացածներս»,- ասում է Գայանեն:
Երեւան վերադառնալուց հետո հիշեցի, որ Ստամբուլում ամեն օր գնում էինք Պատրիարքարանի փողոց, որտեղ հայեր էին ապրում: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչու՞ էինք քայլում այդ փողոցներով, հայաբնակ փողոցներով:
http://www.hetq.am/arm/society/8220/- :D
Հայուհի գրել է:- HERMINE
YEREVAND LTSVATS E TURQAKAN BERNATARNEROV U AVTOBUSNEROV..../
Եթե դուք այնքան եք օտարացել մեր հայրենիքին,որ մեր Երևանի մասին խոսելիս օգտագործում եք՝ «Երևանդ», «YEREVAND» առհամարական ձևը և եթե այլևս Երևանը ձերը չեք համարում ,ուրեմն խնդրում եմ ,այլևս մի անհանգստացեք մեր Երևանի և մեր ժողովրդի համար :Շուտով վերադառնալու ենք հայրենիք մշտական ապրելու վճռականությամբ,մի անհանգստացեք , մեր Երևանի հանդեպ ձեր սիրո պակասը մենք մեր անսպառ սիրով կլցնենք :- HERMINE
Vahan NY ORIGINAL գրել է:- HAKOB 50
ճիçտն ասաց Գյուլի ու ՍՍ-ի հանդիպումը էտքան արդյունք
չտվեց, ինչքան euronews-ի առձագանքելը, և գենոցիդի
մասին իւոսելը:
Տեսնում ես չկա չարիք առանց բարիք ,իմիջայլոց եսօր մեր պոլսեցիները ասեցին որ թուրքերը շատ լավ են արտահայտվել հայերի մասին ասենով թե, նրանք այնպիսին չեն ինչպիսին մեզ ներկայացնում էին- HAKOB 50
Vahan NY ORIGINAL գրել է:- ՎԱՀԱԳ
Շատ ապրես,մեր հավաքականը հաստատ թուքրիայում առ=անանալու է նույն վերաբերմունքին,մեր հիմնի =ամանակ սուլելու են և տեսնեմ դուրները կգ՞ա:Մի բան ասեմ հնարավորա շատ փոքրիկ բան ա,բայց իմ ուշադրությունը դա գրավեց,երբ թուրքերի հիմն էր հնչում նրանք կպել էին իրար ամեն մեկի ձեռքը մյուսի ուսին էր,դա միասնություն է խորհրդանշում,իսկ հայերը ամեն մեկը իր համար կանգնած էր,ինձ թվում է հենց դա է պակասում մեր ֆուտբոլում,թե ինչի նման էր ում ձեռքը գնդակ էր ընկնում իրան էր ցույց տալիս:
Վահագ գնդակի հաշվով ճիշտ ես ենքան են խափում հետո սկսում են իրենք իրենց խափել դա հայի բնավորություն է առաջ էլ էին այդպես խա-ում- ՎԱՀԱԳ
siranush60 գրել է:- ՎԱՀԱԳ
Ճիշտ ես ասում դա շատ խանգարող հանգամանք է,բայց ինձ այս անգամ թվաց որ հրամայված է եղել որ միայն պաշտպանվեն,նկատած կլինես որ թուքրերի դարպասին միայն մեկ հարված է եղել,այն էլ հեռվից և անվտանգ,ինձ թվում է ասել են պաշտպանվեք որ ու=երը խնայեք Իսպանիայի խաղի համար այդպես խաբել են:Քծնում են նախ հանեցին Շապիկի վրայի Արարատի նկյարը իսկ հետո խայտառակ խաղ ցուցադրեցին,ես մեր տղաներին չեմ մեղադրում պետք է կարողանան ավելի լավ խաղան,բայց այս անգամ ինձ թվում է որ չէին ուզում խաղալ:
ha, karoxe gites, divanagitutyun e, yete aydpes e urem &isht en arel, paron Sargsyan@ giti inch e anum, na lav divanaget e,ha, hima haskatsa,
yete aydpes e xosq chka- ՎԱՀԱԳ
Vahan NY ORIGINAL գրել է:- ՎԱՀԱԳ
Հա բայց պասերով խաղալը լավ բանա,կռիսները հաստատ չհարձակվելու և ու=երը խնայելու հրաման են տվել մեր ֆուտբոլիստներին:
Վահագ մենք հիբգ վեց տարի հետո թուրքերին կկրենք բայց ոչ հիմա- ՎԱՀԱԳ
Vahan NY ORIGINAL գրել է:- Հակոբ
Վահան ջան էդ քո ասածը 92 թվին էինք ասում, իբր հերիքա որ մերոնք մի քիչ դուրս ու ներսը խաղան, շփվեն, կբացվեն ու սաղին կկրենք:)))
Էն ժամանակվա 6 տարվա վրեն, 16 տարի անցելա:
Հկոբ քո ասելով 90 ականներին ֆուտբոլիստնեը ավելի լավ էին խա-ում թ՞ե ընդհանրապես ֆուտբոլ գոյություն չուներ- Հակոբ
Հայաստանյան գրել է:- Revolver
Հակոբ ջան, թեթև տար, մենք ֆուտբոլ չունենք, չենք էլ ունենա մոտակա տարիներին: ունենք ֆուտբոլի իմիտացիա, ինչպես ամեն ինչում: օրինակ ասում են չէ լճացման տարիներ, պերեստրոյկայի տարիներ, ավելի առաջ խրուշչովի օտտեպել, էս վերջի տասնամյակը մեր պատմության մեջ կմտնի որպես իմիտացիայի տարիներ: իմիտացիան ինչ՞ ա վերջին հաշվով, իշխողների համար- ինքնախաբեություն, մնացածների համար կանդագարի պլան:
Բարեկամներս , տեղի -անտեղի Հայաստանին ու հայերին անվանարկելով ցույց եք տալիս ձեր անձնական թուլությունները ՝ վերագրելով ամեն տեսակ ստորություն ազգային նկարագրին / եթե հայ չլինեի ու ձեր նկարագրածով չափեի ՝ կօրհնեի այդ «անտանելի» ազգին վերացնողներին.../:
--------------
Վահագին ուզում եմ ասել , որ ամեն մարդ իրավունք ունի ազգասեր / ոչ ազգայնամոլ հիվանդ/ ու հայրենասեր լինելու , բայց ոչ մեկը իրավունք չունի հիվանդ աշխարհի կեղտերը փորփրել ու վարակվելով տարատեսակ հիվանդություններով՝ ազգային նկարագրի ստապատում հորինելու :
Ասում եք՝ ֆուտբոլիստները անհատական խաղով էին հանդես գալիս , որ նկատվեն ու արտերկրից հրավերներ ստանան. այս օտարամոլությունը բնորոշ է ասֆալտի վրա ՝ հայրենի բնությունից մեկուսի ու ազգային ավանդույթների իմաստությունից անտեղյակ մեծացած երիտասարդներին , ովքեր կազմում են մեր երկրի ակտիվ ու աղմկարար փոքրամասնությունը : Այսպիսինները ազգություն հասկացության հետ կապ չունեն , նրանց սնունդը ոչ թե ստեղծելու ու մշակելու էներգիա է տալիս այլ ճարպեր, որոնք ստիպված տրինաժոռներով պետք է մաշեն, կամ նորաոճ տնաքանդ քաղաքական զբոսանքներով...
---------------
Ինչու՞ է ձեռքի կեղտ տպող համաշխարհային բուրգը հեղափոխություններով , մոլագարման մտքի թունավորման շիճուկ ստացած անարխիստներին ոգեւորում ու ահաբեկիչ դառնալու ճանապարհին դնում . ՈՐ ԻՐԵՆՑ ԲՈՒՐԳԻՆ ԽԱՐԽԼՈՂ «ԱՎԵԼՈՐԴ» ՄԱՐԴԱՔԱՆԱԿԻՑ ԱԶԱՏՎԻ... Այսպիսով- տեխնիկայի նվաճումներին տիրանալով այն ծառայեցնում են ոչ թե մարդկանց կյանքը թեթեւացնելու, այլ իրենց համար ավելորդ ու խելացի ազգերից ազատվելու համար ...
ՍԻՐԵԼԻ ՀԱՅԵՐ ՄԻ ԵՆԹԱՐԿՎԵՔ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆԵՐԻՆ...
----------------
ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ԻՄԱՍՏՆԱՑԱԾ ԾԵՐՈՒԿ ԼԵՎՈՆԻՑ , ՈՎ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵԼ ԱՐՏԵՐԿՐԻՆ ԱՐԽԱՅՆԱՑՆԵԼՈՎ , ԹԵ ՝ՈՒՐ ՈՐ Է ԿՔԱՆԴԵՆՔ, ՎԱՐԱԳՈՒՅՐ Է ՊԱՀՈՒՄ , ՈՐ ՆԵՐՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՔՆԱՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ / չկարծեք, թե չգիտեմ նրա իշխանության տարիների արտերկրի կողմից ազնվորեն օգտագործվելու վնասները. հիմա տարիքը անկասկած իմաստնացրած կլինի նրան.../ՀՈՒՍՈՎ ԵՄ ԱՅՍՏԵՂ ԱԳԵՆՏՆԵՐ ՉԿԱՆ ՈՒ ԳԱՂՏՆԻՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՄ ՓՉԱՑՆԻ, ՊԱՐԶԱՊԵՍ ՎԱՀԱԳԻ ՆՄԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ԱԽՔ»-ԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ՝ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԲՈՒԽ ՈՒ ՄԻԱՄԻՏ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ԱՐԺԱՆԱՆԱԼԸ...
-------------
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԾԵՐՈՒԿ ՍԵՐԺԻՑ, ՈՎ ԱԿՆԱՐԿԵՑ , ՈՐ ԻՐԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԵՆ ՏԱՐԻՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԿԵՂՏԵՐԸ , ՈՐ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԱՌՈՂՋ ՈՒ ԱՆՎԱՐԱԿ ԱՊՐԵՆ... ՀԱՅԵՐՍ ԼԱՎ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ԱՅՆ ՔԱՆԴԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՍՊԱՌՆԱԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՅՍ ԾԵՐՈՒԿՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ:
----------------
Վահագ ,քո նման տաքարյուններին էլ իմաստնանալը չի խանգարի.ԴԱԴԱՐԵՑՐՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎՆՎԱԼՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԴ ՈՒ ՄԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՐՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ . ԴՈՒ ՉԵՍ ՏԵՍԵԼ ՈՒ ՉԵՄ ԷԼ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵՍ ԱՅՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՑՈՎ ՄԻ ԿԵՐՊ ԱՆՑԵԼ ԵՆՔ ՄԵՆՔ,ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՈՒՐ ՄՆԱԼՈՎ ՁԵՌՔԻ ԿԵՂՏԻ ԳԱՅԹԱԿՂԻՉ ՈՒ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՀԱՃՈՒՅՔԻՑ:
Իրար նկատմամբ դիտավորյալ անհանդուրժողականության վարակ գցողներին էլ շրջանցեք ,խնդրում եմ:
-------------------------------
Հարգելի Վահան այս փոքրիկ կայքում ատելությունը վերացնելուց հետո կարող ենք հաշվել , որ Հայաստանի համար մի բարեբեր ծառ էլ Դուք եք մշակել:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ ՁԵԶ ՀԱՅԵՐ- Revolver
Վերջին լուրերը, Սեպտեմբեր 08, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐԵՆՑ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Շաբաթավերջին (սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը) Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները մոտ երկուկես ժամ տեւած բանակցությունների ժամանակ արտահայտել են երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման ...ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՅՑԸ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա 12
Երեւանից Անկարա վերադարձի ճանապարհին, օդանավում լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը իր այցը Երեւան գնահատել է «արդյունավետ եւ խոստումնալի»` հույս հայտնելով, որ դա կարող է բեկում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԴԻՏԵՑԻՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի) 5
Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի նախագան Աբդուլա Գյուլը Երեւանի «Հրազդան» մարզադաշտում միասին դիտեցին 2010 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Թուրքիա ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԾՏՀ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշի ընթացքում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի հետ քննարկել է այդ ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՒԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՐԵԿ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հովհաննես Շողիկյան եւ Ռուբեն Մելոյան
Անցած կիրակի Երեւանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի ընտրություններ: Ըստ նախնական արդյունքների, որոնք այսօր հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն ...ԸՍՏ GALLUP-Ի ՀԱՐՑՄԱՆ, ՄԸՔՔԵՅՆԸ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ՕԲԱՄԱՅԻՑ
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն ՄըքՔեյնի օգտին, Gallup Institute-ի եւ USA Today թերթի` կիրակի օրը հրապարակված հարցման արդյունքների, նոյեմբերի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում ...ՍԱՐԿՈԶԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ
Արմեն Քոլոյան, ՊրահաՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ` բանակցելու Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդրի շուրջ: Ներկայումս Եվրամիությունում նախագահող երկրի` ...ԱԼԲԵՐՏ ԵՐԻՑՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ՈՐԴՈՒ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻՆ
Ռուբեն Մելոյան
Արաբկիր համայնքում երեկվա քվեարկության նախնական արդյունքներով հաղթած թեկնածուն` Ալբերտ Երիցյանը այսօր կտրականապես հերքեց, թե իր որդին որեւէ առնչություն ունի Թբիլիսյան խճուղի, թիվ 7 հասցեում երեկ առավոտյան ...ԱՐԱ ԳՈՉՈՒՆՅԱՆ. «ԳՅՈՒԼԸ ԳՈՀ Է ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ»
Ռուզաննա ՍտեփանյանՍտամբուլում լույս տեսնող «ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ով միակ հայազգի լրագրողն էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ Հայաստան ժամանած լրագրողների խմբում, «Ազատություն» ռադիոկայանի ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Անուշ Մարտիրոսյան
Երկուշաբթի օրը մեկնարկեց Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Ու թեեւ շաբաթ օրը Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը աննպատակահարմար է համարել Տիգրան Թորոսյանի հետագա ...ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱ. «ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿ Է»
Գայանե ԴանիելյանՎրաց հայտնի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի բնորոշմամբ` այսօր Վրաստանում տիրող իրավիճակը «շատ անորոշ է»: «Ռուսաստանյան զորքերը, հասկանալի կլիներ, եթե կանգնած լինեին Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, բայց ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՌԵՊՈՐՏԱԺԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՑ
Անուշ Մարտիրոսյան 1
Սա Գյումրի - Կարս երկաթիծն է: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման կապակցությամբ դրա վերաբացման մասին շատ էր խոսքում. ակնկալվում էր, որ առաջին գնացքի ուղեւորները ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ
Ազա Բաբայան, ՄոսկվաԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՍԿՍԵԼ Է ԵՐԵՒԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՄԻԿԼՈՇ ՀԱՐԱՇՏԻ. «ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
ԴԵՅՎԻԴ ԿՐԱՄԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԱՐԵՒՄՏՅԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴԻՐԸ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՅՑԸ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՒԱՆ
Ռուզաննա Ստեփանյան
ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 0:2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԴԻՏԵՑԻՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԺՎԱՐԻՆ ԷՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ»

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՍԱՏԱՐԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԼՈՒԾԱՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1701 Կ. Պոլսում հիմնվեց Մխիթարյան Միաբանությունը:
- 1814 Ծնվեց աշուղ Աղբար Աղդամը: (Վախճ. 1844թ.-ին):
- 1855 Սևաստոպոլի հերոսական պաշտպանության ավարտը:
- 1914 Հայտարարվեց հայ կամավորական խմբեր ստեղծելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

