
Հրատարակված է Սեպտեմբեր 06, 2008
ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ ԱՐՏԱՌՈՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է»
- Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «արտառոց իրադարձություն» որակեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Երեւան: «Հուսով եմ եւ կարծում եմ, որ փոփոխություններ կլինեն, ի վերջո, ամեն օր չէ, որ Թուրքիայի նախագահը Հայաստան է գալիս: Սա նրա առաջին այցն է, եւ սպասելիքներն արդարացիորեն մեծ են», - ասաց Եվրամիության հատուկ հանձնակատարը: Հարցին, թե կարո՞ղ է արդյոք Թուրքիայի նախագահի այցը տարածաշրջանում փոփոխությունների պատճառ դառնալ, Սեմնեբին արձագանքեց. - «Եթե հայ - թուրքական հարաբերություններում բեկում արձանագրվի, եթե այս այցը նպաստի հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա, բնականաբար, այն որոշակի ազդեցություն կունենա նաեւ ամբողջ տարածաշրջանի վրա»: «Մի շարք գործոններ կան, որոնք խոչընդոտում են տարածաշրջանի ողջ ներուժով զարգացմանը, կայունության եւ անվտանգության ապահովմանը: Իսկ ամենակարեւոր գործոններից մեկն էլ առանձին պետությունների միջեւ առկա բարդ հարաբերություններն են. խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստան - Թուրքիա եւ Վրաստան - Ռուսաստան հարաբերություններին», - նշեց Եվրամիության հատուկ հանձնակատարը: Սեմնեբիի մեկնաբանությամբ` եթե Գյուլի այցը նպաստի հայ - թուրքական հարաբերությունների դրական զարգացմանը, ապա, անկասկած, այն դրական ազդեցություն կունենա նաեւ Թուրքիա - Եվրամիություն հարաբերությունների վրա: «Եվրամիության շահերից է բխում, որպեսզի մեր հարեւանները բարիդրացիական հարաբերություններ ունենան միմյանց հետ: Իսկ Թուրքիան եւ Հայաստանը մեզ համար կարեւոր գործընկերներ են», - ընդգծեց Եվրամիության հատուկ հանձնակատարը: Անդրադառնալով տարածաշրջանում համագործակցության եւ կայունության պլատֆորմի ստեղծման գաղափարին, որն առաջարկել է Թուրքիան վրաց - օսական հակամարտության գոտում պատերազմական գործողությունների սկսվելուց հետո, Փիթեր Սեմնեբին ասաց. - «Գաղափարն, իհարկե, հետաքրքիր է, թեեւ շատ բան չգիտենք, թե ինչ բովանդակություն կունենա նախաձեռնությունը: Բայց եթե հաջողվի կարգավորել հայ - թուրքական եւ ռուս - վրացական հարաբերությունները, ապա, կարծում եմ, այն դրական ազդեցություն կունենա, բացի այդ` կնպաստի տարածաշրջանում Եվրամիության գործողությունների ակտիվացմանը»: Եվրամիության հատուկ հանձնակատարը այսօր առավոտյան է ժամանել Երեւան, ինչի առիթով նշեց. - «Ես ուզում էի այստեղ լինել հենց այս առիթով, որովհետեւ Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղը ու նաեւ Թուրքիայի նախագահի այցը Հայաստան իսկապես պատմական իրադարձություններ են: Եվ այդ հանգամանքն էլ որոշակի դերակատարություն ունեցել է այսօրվա իմ այցելությունը ծրագրելիս: Թեեւ այսպես թե այնպես նախատեսում էի մոտ ժամանակներում այցելել տարածաշրջան»: Օգոստոսի 24-ի այցից հետո ծրագրված էին Եվրամիության հատուկ հանձնակատարի հանդիպումները Հայաստանի իշխանությունների հետ, իսկ Թուրքիայի նախագահի հետ պաշտոնական հանդիպում, ըստ Սեմնեբիի, ծրագրված չէ: Երեւանում գտնվելու մի քանի ժամը նա մտադիր է ամբողջությամբ տրամադրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ու ֆուտբոլային խաղը դիտելուն:

- Կարինե Քալանթարյան
Վերջին լուրերը, Սեպտեմբեր 06, 2008
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՒԱՆ
Ռուզաննա Ստեփանյան 6
Այսօր Երեւանի ժամանակով ժամը 16:40-ին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի օդանավը: Նախագահը օդանավից իջավ մոտ 10 րոպե անց: Օդանավակայանում Գյուլին դիմավորեց ...ԱՍԻՖ ԱԼԻ ԶԱՐԴԱՐԻՆ ԸՆՏՐՎԵՑ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Պակիստանի խորհրդարանի զույգ պալատներում, ինչպես նաեւ նահանգային չորս համագումարներում անցկացված քվեարկության արդյունքներով երկրի նախագահ է ընտրվել Ասիֆ Ալի Զարդարին` անցած տարվա դեկտեմբերին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԺՎԱՐԻՆ ԷՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ»
3
Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին եւ հայ - թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
17
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հովիկ Աբրահամյանին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը: Հովիկ Աբրահամյանը ...ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆԵՐԿԱ ՉԻ ԳՏՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ ԽԱՂԻՆ
Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած նամակում ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ եւ դերասան Շառլ Ազնավուրը տեղեկացրել է, որ անակնկալ առողջական խնդիրները իրեն խանգարել են Երեւան գալ` դիտելու այսօր կայանալիք ...ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 0:2
15Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը այսօր Երեւանի «Հրազդան» մարզադաշտում պարտություն կրեց Թուրքիայի հավաքականից` 0:2 հաշվով: Հաշիվը ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ ԱՐՏԱՌՈՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է»
Կարինե Քալանթարյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «արտառոց իրադարձություն» որակեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Երեւան: «Հուսով ...ՀՀԿ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ
Անուշ Մարտիրոսյան 1
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը այսօր որոշել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը համարել աննպատակահարմար: Միեւնույն ժամանակ, ըստ կուսակցության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ
Ազա Բաբայան, ՄոսկվաՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
ԴԵՅՎԻԴ ԿՐԱՄԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԱՐԵՒՄՏՅԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴԻՐԸ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՓՈԹԻ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՒԱՆ
Ռուզաննա Ստեփանյան
ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 0:2

ԸՍՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ 60 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
Ռուբեն Մելոյան
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԺՎԱՐԻՆ ԷՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ»

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՍԱՏԱՐԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1831 Կ. Պոլսում ծնվեց բանաստեղծ և հասարակական գործիչ Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ): (Վախճ. 1892թ.-ին):
- 1934 Տեղի է ունենում Ղափանի հարստացուցիչ գործարանի հանդիսավոր բացումը:
- 1956 Սկսվում է Երևան և Կիև քաղաքների սոցիալիստական մրցություն:
- 1965 Երևանում բացվում է անալիտիկ ֆունկցիաների տեսությանը նվիրված միջազգային գիտաժողով:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

