
ՀՐԿԻԶՎԵԼ Է ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ
Անցած գիշեր հրկիզվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի թեկնածու Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբը: Թեկնածուն միջադեպը կապում է համայնքում առաջիկայում տեղի ունենալիք համայնքապետի ընտրությունների հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուել Գասպարյանը, կոտրել են շտաբի դռան ապակին ու ներս են նետել դյուրավառ հեղուկով շիշ: Գասպարյանի խոսքով, ինքն ու իր նախընտրական շտաբի աշխատակիցները շտաբից հեռացել են ուշ գիշերը` ժամը 3-ին, իսկ առավոտյան 9-ին իրեն հայտնել են, որ հրդեհ է եղել. - «Եկանք, տեսանք, որ բենզինի շիշ է նետած, ու ամբողջ շենքի ներսում մուր է պատերով, պլակատներ են այրվել»: «Այս պահին աշխատում են փորձագետները: Արաբկիրի ոստիկանությունը, Ազգային անվտանգությունն էլ է ներկայացել», - ասաց նա` հավելելով. - «Սա համայնքի ընտրությունների պատճառով է: Ուրիշ մենք թշնամիներ չունենք: Պառճառը թեժ, լարված ընտրություններն են»: Քանաքեռ -Զեյթուն համայնքում թաղապետի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 7-ին: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ Մանուել Գասպարյանը, (ով վայելում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության աջակցությունը), գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն) եւ անկուսակցական Վարուժան Մկրտչյանը: Մանուել Գասպարյանի խոսքով, սրանից առաջ էլ եղել են իր քարոզարշավը խանգարելու փորձեր, անգամ` ներխուժել են իր ենթաշտաբերից մեկը, հայհոյել եւ պատռել պաստառները. - «Թույլ մարդու կատարած քայլերով ճնշումներ եղել են, բայց դա բացարձակապես ինձ չի ճնշում»: Հարցին, թե մյուս երկու թեկնածուներից ում նկատի ունի, Գասպարյանը պատասխանեց. - «Իհարկե համայնքի գործող ղեկավարին, որովհետեւ այսօր պայքարը գնում է երկուսիս միջեւ»:
- Ռուզաննա Ստեփանյան
ՖԱԹԻՀ ԹԵՐԻՄ. «ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՖՈՒՏԲՈԼ Է, ՊԱՏԵՐԱԶՄ ՉԷ»
Արմեն Քոլոյան, ՊրահաTurkish Daily News օրաթերթը գրում է, որ շաբաթ օրը Երեւանում կայանալիք հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի հետ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի համար կլինի առաջին պաշտոնական խաղը Եվրոպայի 2008 թվականի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին, որի ընթացքում Հայաստանը կստանձնի կազմակերպության ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏԸ»
«Քաղբանտարկյալների հարցը շարունակում է մնալ ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ամենամեծ խոչընդոտը». - այսպիսի համոզմունք է հայտնում Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը իր այսօրվա հայտարարությունում: ...ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ
Հաջորդ շաբաթ մեկնարկում են հայ ականավոր գիտնական, աստղագետ եւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները, որոնք կշարունակվեն մինչեւ ամսվա վերջ: Կառավարական հանձնաժողովի ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԸ ԺԱՄԱՆԵՑ ՓՈԹԻ
Այսօր Փոթի նավահանգիստ է ժամանել Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի «Մաունթ Ուիթնի» նավը, որը, ամերիկացի պաշտոնատարների հավաստմամբ, մարդասիրական օգնություն է բերել Վրաստանին: «Մաունթ Ուիթնին» ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-16-Ը ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆԱՏO-Ի ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ
Արմեն Քոլոյան, Պրահա 1
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` սեպտեմբերի 15-16-ը Թբիլիսիում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նիստը, որը նախագահելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 3աապ դե Հոոպ Սխեֆերը: Նիստին ներկա ...ԵԱՀԿ-Ն ԵՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ՎՐԱՍՏԱՆ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԵԱՀԿ-ի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, օգոստոսին տեղի ունեցած վրաց - ռուսական բախումներից հետո առաջին անգամ կազմակերպության ռազմական դիտորդական առաքելության մի խումբ սպաներ այսօրվանից ...ՂԱՐԱԲԱՂԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արեւելյան հատվածում: Լեռնային Ղարաբաղի ...ՀՐԿԻԶՎԵԼ Է ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ
Ռուզաննա ՍտեփանյանԱնցած գիշեր հրկիզվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի թեկնածու Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբը: Թեկնածուն միջադեպը կապում է համայնքում առաջիկայում տեղի ունենալիք համայնքապետի ընտրությունների հետ: ...ՄՈՍԿՈՎՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ, ՎԻՐԱՎՈՐՎԵԼ` 9 ԱԴՐԲԵՋԱՆՑԻ
Մոսկովյան սրճարաններից մեկում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել` 9 ադրբեջանցի: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ` պայթյունը տեղի է ունեցել ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը ողջունել է Երեւան այցելելու` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի որոշումը: «Ջերմորեն ողջունում եմ նախագահ Գյուլի որոշումը ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՒԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Երեւան է ժամանում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը: Թուրքիայի թիմի մարզիկները երեկոյան «Հրազդան» մարզադաշտում կանցկացնեն իրենց առաջին եւ միակ մարզումը` վաղը երեկոյան ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՒԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր ժամը 13:30-ին Հայաստան ժամանեցին Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներն ու Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը: «Զվարթնոց» օդանավակայանում միջադեպեր կամ բողոքի ակցիաներ տեղի ...ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐԱԳԱՑՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ»
Անուշ Մարտիրոսյան 2
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը այսօր «Ազատություն» ...ԴԵՆԻԶ ԲԱՅՔԱԼ. «ՄԻՆՉ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՂ ԴԱԴԱՐԵՑՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Աննա Սաղաբալյան
Մինչեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երեւան այցելելը, հարկ է, որ Հայաստանը դադարեցնի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործողությունները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ...
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՓՈԹԻ

ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ԸՍՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ 60 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
Ռուբեն Մելոյան
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՍԱՏԱՐԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԼՈՒԾԱՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՖԱԹԻՀ ԹԵՐԻՄ. «ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՖՈՒՏԲՈԼ Է, ՊԱՏԵՐԱԶՄ ՉԷ»
Արմեն Քոլոյան, Պրահա
- 1835 Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում ծնվեց հայ մեծ վիպասան Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան): (Վախճ. 1888թ.-ին, Թիֆլիսում):
- 1835 Կ. Պոլսում ծնվեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Արմենակ Հայկունին (Համբարձում Ճիզմեճյան): (Վախճ. 1866թ.-ին):
- 1835 Մոսկվայում ծնվեց հայագետ Կարապետ Հարությունի Եզյանը (Էզով): (Վախճ. 1905թ.-ին, Պետերբուրգում):
- 1877 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոնադրություն է հաստատում Երևանի նահանգի և Թիֆլիսի նահանգի Ախալցխայի գավառի պետական գյուղացիների մասին: (Կանոններ «բարձր դասին» չպատկանող հողատերերի և նրանց հողերի վրա ապրող գյուղացիների մասին):
- 1923 Ծնվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: Նրա «Մենք ենք մեր սարերը» - «Ղարաբաղցիներ» հուշարձան կոթողը (1967) արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը դարձավ: (Վախճ. 2001)
- 1969 Թիֆլիսում վախճանվեց ակադեմիկ (հայագետ) Մելիքսեթբեկը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

