
Հրատարակված է Սեպտեմբեր 04, 2008
«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
- «Հրազդան» մարզադաշտը, գլխավոր տնօրենի պնդմամբ, լիովին պատրաստ է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Թուրքիա հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 6-ին: «Մարզադաշտը խաղի համար հարյուր տոկոսանոց պատրաստ է, - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրեն Մերուժան Հակոբյանը: Պատասխանելով հարցին, թե ինչպես է անվտանգության առումով մարզադաշտը գնահատել Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայությունը, որի ներկայացուցիչները երեկ են եղել «Հրազդան»-ում, Հակոբյանը նախ ցույց տվեց բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված զրահապատ ապակիներով օթյակները, եւ ասաց. - «Այդ մասով էլ է պատրաստ»: Թուրքիայի ազգային հավաքականը Երեւան է ժամանելու ուրբաթ առավոտյան, իսկ երեկոյան նրանք առաջին եւ միակ մարզումը կանցկացնեն «Հրազդան» մարզադաշտում: Հայաստանի հավաքականը մարզումներն այստեղ սկսել է չորս օր առաջ: Հավաքականի գլխավոր մարզիչ, դանիացի Յան Պոուլսենը, իր խոսքով` «իրատեսական լավատես է»: «Մենք փորձում ենք լավ նախապատրաստվել այս խաղին: Որպես հավաքականի մարզիչ, ես չեմ պատրաստվում խոսել ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության մասին: Ինձ մնում է լավ մթնոլորտ ստեղծել եւ տակտիկական խնդիրները լուծել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Այս պահի դրությամբ մենք լավ մարզավիճակում ենք»: «Մենք պետք է աշխատենք անակնկալ մատուցել: Հայաստանի հավաքականը միանգամայն ի զորու է ֆավորիտին անակնկալ մատուցել», - շարունակեց նա` նկատի ունենալով, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Թուրքիայի հավաքականը 10-րդ տեղում է, իսկ Հայաստանինը` 98-րդ: Հայաստանի հավաքականի փորձառու կիսապաշտպան Համլետ Մխիթարյանի վստահեցմամբ, հավաքականի անդամները շաբաթ օրը մարզադաշտ են դուրս գալու, ինչպես միշտ` հաղթելու համար: - «Բոլորն էլ պատրաստ են: Ձգտելու ենք միայն հաղթանակի»: Հավաքականի մեկ այլ անդամի` Ռոբերտ Արզումանյանի կարծիքով, Թուրքիայի նման դժվարին մրցակցին էլ կարելի է հաղթել: «Ֆուտբոլ է. եթե հիշենք քաղաքականությունը, չենք կարողանա խաղալ», - հավելեց նա: - «Ինձ մեր խաղն է հետաքրքում. եթե մենք լավ խաղանք, իրենց թույլ կողմերն էլ կերեւան, ուժեղ կողմերն էլ չեն կարողանա օգտագործել… Վստահ եմ, որ կհաղթենք»: Ռուբեն Մելոյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Սեպտեմբեր 04, 2008
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ԿՍԿՍԻ ԳՅՈՒԼԻ ԺԱՄԱՆՄԱՆ ՊԱՀԻՑ
Աննա Սաղաբալյան 4
Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր հրապարակեց այն միջոցառումների ցանկը, որոնք կուսակցությունը նախատեսում է իրականացնել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ...ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
9
Երեւանի Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը եւ օժանդակ շինությունները` բացառությամբ պահակատան, անհատույց սեփականության իրավունքով կհանձնվեն Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին` որպես ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
2
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին, որի ընթացքում Հայաստանը ...ՀԱՊԿ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը այսօր Մոսկվայում կայացած նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել Հարավային Օսիայում տեղի ունեցած ...ՆԻԿԱՐԱԳՈՒԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է իր երկրի կառավարության կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին: Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը որոշում է ընդունել երկրում հաստատված ռազմական դրությունը այսօրվանից` նախատեսվածից 4 օր շուտ, վերացնելու մասին: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ` ռազմական դրությունը ...ԴԻՔ ՉԵՅՆԻ. «ԱՄԵՐԻԿԱՆ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
1
«Ամերիկան վճռականորեն պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին չորեքշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկնել է Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին: Այսօրվա նիստին Հայաստանը կստանձնի ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏԵՑ ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻ ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԸ
Թուրքիան երեկ երեկոյան պաշտոնապես հաստատել է, որ երկրի նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 6-ին կայցելի Երեւան` դիտելու Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: ...ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԱԾ ԳԻՆԸ ԵԹԵ ՎՃԱՐԵՆՔ` ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՐԺԵՔ ՉԻ ՈՒՆԵՆԱ»
Աստղիկ Բեդեւյան 1
«Թուրքիայի պահանջած գինը եթե վճարենք` մեզ համար սահմանի բացումով նախատեսվող, ոմանց կողմից ակնկալվող օգուտները ոչ մի արժեք չեն ունենա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայ հեղափոխական ...ԱՐԱ ԳՈՉՈՒՆՅԱՆ. «ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԴՐԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒԼԻ ԵՐԵՒԱՆ ԱՅՑԻ ՀԱՐՑՈՒՄ»
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաԻ տարբերություն Թուրքիայի քաղաքական ընդդիմության` թուրք հասարակությունը հավասարակշռված դիրքորոշում ունի երկրի նախագահ Աբդուլա Գյուլի Երեւան նախատեսվող այցի վերաբերյալ, եւ հանրության շրջանում այս օրերին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԵՒ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»
Ռուզաննա Ստեփանյան 2
«Այսօր մերթընդմերթ հնչում է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Պատասխանը հստակ է` այն նույն պատճառով, որով ժամանակին չճանաչեց Կոսովոն», - Հայաստանի ...ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՈՒ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ
Ազա Բաբայան, Մոսկվա
«Հարավային Օսիայի եւ Աբխազիայի` մի կողմից, եւ Ղարաբաղի միջեւ` մյուս կողմից, նմանություն չկա», - այսօր Մոսկվայում կայացած ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստից հետո, որի ժամանակ ...«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Հրազդան» մարզադաշտը, գլխավոր տնօրենի պնդմամբ, լիովին պատրաստ է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Թուրքիա հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 6-ին: «Մարզադաշտը խաղի ...ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿՈՂՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՉԲԱՑԱՌՎՈՂ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ
Սաթենիկ Վանցյան, Գյումրի
Օգոստոսի վերջին սկսված Գյումրի-Կարս երկաթուղու հայկական հատվածի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, թեեւ պարզ չէ կվերագործարկվի՞ երկաթգիծը, թե՞ ոչ: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԸՆԴԱՄԵՆԸ 17 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
Հրայր Թամրազյան, ՊրահաԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐԸ
Ռուզաննա ՍտեփանյանՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ` ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՓՈԹԻ

ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ԸՍՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ 60 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
Ռուբեն Մելոյան
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան
TODAY’S ZAMAN. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՍԱՏԱՐԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԼՈՒԾԱՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1834 Պադուայում (Հյուսիսային Իտալիա) իր առաջին տարեշրջանը սկսեց Մխիթարյանների հիմնած Մուրադյան վարժարանը:
- 1890 Վանաձորում ծնվեց հայ անվանի գրող Ստեփան Զորյանը: (Վախճ. 1967թ.-ին):
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերի կողմից (սկիզբը 1993 07 23) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիների ստեղծումն ավարտվեց:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

