
Հրատարակված է Սեպտեմբեր 02, 2008
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԱՄՈԹ ԿԼԻՆԻ ՄԵԶ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՔԸ ԼՍԵԼԻ ՉԴԱՐՁՆԵՆՔ»
- Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը այսօր ասաց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցի կապակցությամբ, որը սպասվում է սեպտեմբերի 6-ին (Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով գալու է դիտելու Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը), Դաշնակցությունը «պատրաստվում է լուրջ, սոլիդ, կարգապահ ցույց անել»: «Մենք պատրաստվում ենք լուրջ, սոլիդ, կարգապահ ցույց անել», - Մատենադարանի մոտ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 17-րդ տարելիցի կապակցությամբ Դաշնակցության կազմակերպած հանրահավաք-համերգից առաջ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարգարյանը` շարունակելով. - «Ցույց տալ մեր ժողովրդի տրամադրությունը, խոսքը: Ես գիտեմ, որ հակաքարոզչություն է տարվում, այդ հակաքարոզչությանը պետք է ես ճիշտ անդրադառնամ. եթե Ֆրանսիա է այցելում Թուրքիո նախագահը, եւ ֆրանսահայությունը ցույց է անում, եթե Հունաստան է այցելում եւ հունահայությունը, Հունաստանի քաղաքացիները ցույց են անում, ամոթ կլինի մեզ, որ մեր երկրում մենք մեր խոսքը լսելի չդարձնենք… Եվ զգացական այն մակարդակը, որ` քաղաքավարությունից հեռու է, որ կլինի վայրենություն, վայրենություն չպետք է անենք, պետք է անենք քաղաքական ակտ»: «Մենք քաղաքական ուժեր ենք, մենք պետություններ ենք, ունենք ազգային խնդիրներ, շահեր, քաղաքականություն, ու այդ հարաբերության մեջ դրանք չի կարելի անտեսել», - շարունակեց նա: - «Անշուշտ, այդ խնդիրները չեն կարող պատճառ դառնալ, որ մենք չհարաբերվենք, բայց այդ հարաբերությունների գոյությունը չի կարող պատճառ դառնալ, որ մենք մեր խնդիրներից հրաժարվենք»: Դառնալով բուն հանրահավաք-համերգին, հարկ է նշել, որ մասնակիցների մեջ շատ էին մարզերի բնակիչները: Նրանցից շատերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում պնդեցին, որ իրենց ստիպելով են բերել: «80 տոկոսը այդպես է եկել, ո՞վ չգիտի», - ասաց միջին տարիքի մի տղամարդ: Մեկ այլ մասնակից ասաց, որ իրեն խնդրել է գալ իր հարազատներից մեկը` «որ իմանան, որ այդ մարդու հետ մարդ է եկել, որ գործից չհանեն»: Կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը, ի պատասխան նրանց ասածները մեկնաբանելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին, ասաց. - «Ով ինչ ասես, կարող է ասել… Ես էլ ասում եմ` սուտ են ասում ասողները»:

- Ռուբեն Մելոյան
Քննարկում
samvel գրել է:
Սրանք էլ մի ուրիշ փորձանք հայ մարդու գլխին: Վրացյանի ճտերն են, ինչ կարող ես անել, բազմակի սերնդափոխություն է պահանջվում:
Վերջին լուրերը, Սեպտեմբեր 02, 2008
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան 9
Եվրամիությունը երեկ որոշել է հետաձգել Ռուսաստանի հետ գործընկերության պայմանագրի շուրջ բանակցությունները, քանի դեռ Ռուսաստանը հետ չի քաշել իր զորքերը Վրաստանի տարածքից այն դիրքերը, որտեղ դրանք գտնվում ...ՂԱՐԱԲԱՂԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 17-ԱՄՅԱԿԸ
Լեռնային Ղարաբաղը այսօր նշում է իր անկախության հռչակման 17-րդ տարեդարձը: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ
1
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այց կկատարի Ռուսաստան: Ինչպես հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը, այցը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական ...ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ Է ԴՐԵԼ ՀԻՐՈՍԻՄԱՅԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր ծաղիկներ է դրել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հուշարձանին` դառնալով մինչ օրս այդ վայրում իր հարգանքի տուրքը մատուցած ամերիկացի ...«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 7 ՄԱՐԴ
Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով սեպտեմբերի 2-ի դրությամբ նախնական կալանքի տակ է 7 մեղադրյալ, եւս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել ...ՄԵԴՎԵԴԵՒԸ ՀԱՊԿ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՁԵՒԱԿԵՐՊԵԼ ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջարկել է, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շաբաթավերջին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում ընդհանուր դիրքորոշում ...ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Աստղիկ Բեդեւյան
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը գալու է Հայաստան` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին նախատեսված ֆուտբոլային խաղը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ ...ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ. «ՃԻՇՏ ԿԼԻՆԻ, ՈՐ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»
(Լուսանկարում` ԼԵռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը)
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով, թեեւ «տեսականորեն հնարավոր է», որ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ազդեցություն ունենան Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր մեկօրյա այցով ժամանել է Ստամբուլ, որտեղ հանդիպել է թուրք պաշտոնակից Ալի Բաբաջանի հետ: «Հուրիեթ» թերթի փոխանցմամբ` նախարարների բանակցությունների օրակարգում ...ԴԻՔ ՉԵՅՆԻՆ ՍԿՍՈՒՄ Է ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱ
Հեղինե Բունիաթյան, Պրահա 1
Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնին այսօր սկսում է ուղեւորությունը նախկին խորհրդային երեք երկրներ` Վրաստան, Ադրբեջան եւ Ուկրաինա: Չնայած Ամերիկայի հարավային ափերին այս օրերին մոլեգնող հուժկու փոթորկին, ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԿՈՆԳՐԵՍԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԲԵՐԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեքշաբթի օրը, հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսի կայացումը «ինքնաբերաբար բերելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին», ինչը, ըստ ընդդիմության առաջնորդների վերջին ...ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԱՄՈԹ ԿԼԻՆԻ ՄԵԶ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՔԸ ԼՍԵԼԻ ՉԴԱՐՁՆԵՆՔ»
Ռուբեն Մելոյան 1
Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը այսօր ասաց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցի կապակցությամբ, որը սպասվում է սեպտեմբերի 6-ին (Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊԱԳԱՅԻ ԿԵՐՏՈՒՄՆ ԱՅՍՕՐ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ ՋԱՎԱԽՔՈՒՄ»
Հովհաննես Շողիկյան
Հայ Հեղափոխական դաշնակցության արտոնված հանրահավաքը Մատենադարանի մոտ թեեւ նվիրված էր Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 17-րդ տարեդարձին, այդուհանդերձ ՀՅԴ բյուրոյի անդամ, կուսակցության խորհրդարանական ...ՄԵԴՎԵԴԵՒՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ՀՕԳՈՒՏ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր արտահայտվել է հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններում հայ-ադրբեջանական ուղղակի երկխոսության: «Մեդվեդեւի եւ Սերժ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ԵՆ»
Տիգրան ԱվետիսյանՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ԵՒ ԹԲԻԼԻՍԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Հրաչ Մելքումյան, ՊրահաՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ, ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐԱՑՆԵԼ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՍՔ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀԵՏՈ»
Հովհաննես ՇողիկյանՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԶԻՋՈ՞ՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՓՈԹԻ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ԸՍՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ

ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ 60 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
Ռուբեն Մելոյան
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան
TODAY’S ZAMAN. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՍԱՏԱՐԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1829 Ադրիանապոլսում ստորագրվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր: Ռուսաստանին են միացվում Ախալքալաքը, Ախալցխան, Սև ծովի արևելյան ափը. Անապա ու Փոթի նավահանգիստները:
- 1837 Երևանում իր գործունեությունն է սկսում հայոց հոգևոր թեմական դպրոցը:
- 1905 Ծնվեց հայ թատրոնի նշանավոր գործիչ, ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1915 «Գիշենը» փրկում է Մուսա լեռան պայքարող հայերին:
- 1958 Սկսվում են ԽՍՀՄ Լենինի շքանշանակիր պետական ակադեմիական Մեծ թատրոնի հյուրախաղային ներկայացումները Հայաստանում:
- 1991 Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
- 1991 Արցախի տեղական օրենսդրական խորհուրդները միացյալ ընդունեցին «Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակումը», որն Արցախը հայտարարեց Ադրբեջանից անկախ (Շահումյան մարզը ներառյալ): Սա համապատասխանում էր 1990 04 03-ի խորհրդային «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի օրենք»-ին, որն ինքնավար մարզերին իրավունք էր տալիս անկախանալ հանրապետություններից, որոնց կազմում եղել են, եթե տվյալ հանրապետություններն անկախացել էին
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

