
Հրատարակված է Սեպտեմբեր 01, 2008
ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ՉԿԱՆ
- Մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած սպանությունների մասով քննությունը շարունակվում է, նշանակված են փորձաքննություններ, այս պահի դրությամբ սպանության մեղադրանքով ձերբակալվածներ չկան: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է առաջիկայում ներկայացնել մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված սեփական հետաքննության արդյունքները: Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ իրենց համար մարտի 1-2-ի իրադարձությունների հիմնական պատկերն արդեն պարզ է: «Ես կարող եմ հիմա քաղաքական գնահատական տալ, իրավականը կթողնենք մեր մասնագետներին: Քաղաքական գնահատականը հետեւյալն է. մարտի 1-ին տեղի է ունեցել խաղաղ ցուցարարների վրա սկզբում ջարդ` առավոտյան ժամը 6-ին, իսկ երեկոյան` սպանդ», - հայտարարեց Մուսինյանը: - «Այս վարչախումբը, տեսնելով, որ համաժողովրդական բողոքի ալիքը բարձրանում է, եւ վախենալով Սահմանադրական դատարանում իր համար ոչ ցանկալի վճռից, ըստ էության, այս ջարդի եւ այնուհետեւ սպանդի միջոցով կասեցրել է քաղաքական գործընթացները, երկրում մտցրել է արտակարգ դրություն եւ սկսել է տոտալ քաղաքական տեռոր ողջ հանրապետությունով մեկ` Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների, կողմնակիցների, ակտիվիստների, նույնիսկ նրանց հարեւանների, տաքսու եւ միկրոավտոբուսների վարորդների, բոլոր հնարավոր ուղղություններով»: Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննությանը, ապա, ըստ Արման Մուսինյանի, մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված քրեական գործը ընդամենը դարձել է գործիք ընդդիմությանը ահաբեկելու համար. - «Եվ մինչեւ օրս էլ` արդեն 6 ամիս, ծառայում է նրան, որպեսզի մեր ընկերները շարունակեն պատանդ պահվել բանտերում, իսկ ընդդիմության նկատմամբ այս քրեական գործը ծառայեցնել որպես գործիք քաղաքական ռեպրեսիաների: Փորձում են իրենց վրայից հանել 10 մարդու գնդակահարության մեղավորությունը` 10 մարդու սպանության գործերով որեւէ լուրջ առաջխաղացում չկա, քննչական մարմինները, ըստ էության, փորձում են մոռացության մատնել այդ գործոնը»: «Եթե նրանք գտնեն այդ փամփուշտն արձակած զինվորականին կամ ոստիկանին, այնուհետեւ պետք է, պարտավոր են հասկանալ` ով է նման հրաման տվել, եւ դա նրանց համար, այս քաղաքական իշխանության համար կարող է ունենալ աղետալի հետեւանքներ, որովհետեւ այդ կծիկը կարող է բացվել եւ բարձրանալ մինչեւ ամենավերին օղակները», - ասաց Մուսինյանը: Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ սպանված 33-ամյա Դավիթ Պետրոսյանի կինը` Լիլիթ Դալալոյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ անցած 6 ամիսների ընթացքում դատախազությունից իրենց պարբերաբար կանչել են, ցուցմունքներ վերցրել. - «Բայց մենք մինչեւ հիմա ոչինչ չգիտենք, տեղեկություն չունենք, մեզ խոստացել են, որ որեւէ տեղեկություն լինելու դեպքում անպայման մեզ կհաղորդեն»: «Եթե կա սպանություն, անպայման կա սպանող, եւ պիտի պատժվի սպանողը: Մարդասպանը չի կարող ազատ քայլել փողոցում», - ընդգծեց Լիլիթ Դալալոյանը:

- Ռուզաննա Ստեփանյան
Վերջին լուրերը, Սեպտեմբեր 01, 2008
ԶՈՅԱ ԹԱԴԵՒՈՍՅԱՆ. «ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԴԱԺԱՆ ՊԱՅՔԱՐ»
Շաքե ԱվոյանԵրեւանի Արաբկիր համայնքում սեպտեմբերի 7-ին անցկացվելիք թաղապետի ընտրություններում պայքարը դյուրին չի լինելու, քանի որ թեկնածուներից մեկը փորձում է օգտագործել վարչական լծակներ, մյուսը ֆինանսական եւ հոգեբանական ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 17-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղը կմեկնի Լեռնային Ղարաբաղ` Ղարաբաղի անկախության հռչակման 17-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին մասնակցելու նպատակով: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության ...ԲԱՆ ԿԻ-ՄՈՒՆ. «ՄԱԿ-Ը ԿԱՐՈՂ Է ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ»
1
ՄԱԿ-ը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ռուս - վրացական հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին երեկ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: «Ես խորապես մտահոգված եմ Վրաստանում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԿԿԱՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան: Ինչպես հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը, այցը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով:ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՍԱՏԱՐԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
Պաշտոնական Մոսկվան այսօր Արեւմուտքին կոչ է արել չսատարել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին եւ զենքի էմբարգո սահմանել երկրի նկատմամբ` մինչեւ կառավարության փոփոխությունը: Մոսկվայի միջազգային հարաբերությունների ...ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. «ԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա 1
Տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պլատֆորմ ձեւավորելու` պաշտոնական Անկարայի վերջին առաջարկը այս շաբաթ կքննարկվի նաեւ պաշտոնական Երեւանի հետ: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, ...ՍԿՍՎԵՑ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատավարությունը: Ջհանգիրյանը հետընտրական իրադարձությունների ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԵԹԵ ԳՅՈՒԼԸ ԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԶՐՈՒՑԵՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ»
(Լուսանկարը` արտգործնախարարության)
Եթե Աբդուլա Գյուլը ժամանի Հայաստան, ապա բնական է, որ ֆուտբոլի խաղը դիտելու ժամանակ, դրանից առաջ կամ հետո Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները կզրուցեն, եւ բնական է, որ այդ զրույցի ժամանակ նախագահները կարող ...ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ՉԿԱՆ
Ռուզաննա Ստեփանյան
Մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած սպանությունների մասով քննությունը շարունակվում է, նշանակված են փորձաքննություններ, այս պահի դրությամբ սպանության մեղադրանքով ձերբակալվածներ չկան: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)«ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉՔՆՆԱՐԿԵՑ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԱՐԿԸ
Կարինե ՔալանթարյանԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՐԴԻԱԿԱՆ»
JANE'S: «ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՎԵԼԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է ԹՎՈՒՄ»
Արմեն Քոլոյան, Պրահա«7-Ի ԳՈՐԾԻ» ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՒ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը
Կարինե Քալանթարյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՓՈԹԻ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ԸՍՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ

ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ 60 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
Ռուբեն Մելոյան
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈԿՍՎԱՆ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
TODAY’S ZAMAN. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Գիտության օր
- 570 Կնքվում է հայ-բյուզանդական դաշինքը:
- 1387 Լենկ-Թեմուրի զորքը պաշարում է և գրավում Վանի բերդը:
- 1850 Թիֆլիսում սկսում է հրատարակվել «Արարատ» շաբաթաթերթը՝ Գաբրիել Պատկանյանի խմբագրողթյամբ:
- 1860 Կ. Պոլսում հիմնվեց «Համազգային ընկերությունը» Միքայել Նալբանդյանի ակտիվ մասնակցությամբ:
- 1860 Կ. Պոլսում հիմնվում է Հայոց Բարեգործական ընկերությունը:
- 1861 Կ. Պոլսում Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի և Տ. Չուխաջյանի խմբագրողթյամբ սկսում է հրատարակվել «Քնար հայկական» երաժշտական կիսամսյա հանդեսը:
- 1868 Երևանի գիմնազիայի բացումը:
- 1868 Ելիսավետպոլի (Գանձակ) Բանանց գյուղում ծնվեց հեղափոխական Մելիք Մելիքյանը (Դեդուշկա): (Սպանվեց 1918թ.-ին, Բաքվում):
- 1886 Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում Մինաս Չերազի տեսչությամբ բացվեց Կենտրոնական վարժարանը:
- 1894 Նշվեց հայ լրագրողթյան 100-ամյակը:
- 1920 Բաքվում բացվում է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին մասնակցում են նաև Հայաստանի աշխատավորության ներկայացուցիչները:
- 1939 Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:
- 1958 ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կազմակերպվում է հողագործության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
- 1966 Շարունակելով երեսունականների անկոտրում փորձը, Խորհրդային Հայաստանը խնդրագրեր ուղարկեց Մոսկվայի կենտրոնական իշխանություններին` Արցախը Հայաստանին վերադարձնելու պահանջով: Այս խնդրագրերը հետո ուղեկցվում էին Արցախում մասսայական բողոքներով, որոնք վերջին հաշվով տանում էին դեպի կոմունիստական իշխանությունների պատասխան բռնությունների:
- 1997 ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթեց ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

