
Հրատարակված է Օգոստոս 30, 2008
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
- Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը որոշել է օգոստոսի 31-ից «դադարեցնել Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցը եւ սեպտեմբերի 5-ին նշանակված համահանրապետական հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին»: Որոշման հիմնական պատճառը, ինչպես այսօր լրագրողներին ասաց Հայ ազգային կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն է: «Հայ Ազգային Կոնգրեսը հաստատակամ պայքարելով հանդերձ այս ապօրինի վարչախմբի դեմ, միայն քաղաքական դիվիդենտներ քաղելու համար երբեք չի ձեռնարկել ու արել գործողություններ, որոնք ինչ-որ կերպ, թեկուզ միջնորդավորված, կարող են վնասել Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին», - ասված է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորագրությունում։ Նստացույցը անորոշ ժամանակով դադարեցնելու եւ հանրահավաքը հետաձգելու որոշումը փաստարկվում է «երկրի միջազգային վարկով մտահոգությամբ», «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը լինելու հանգամանքով եւ դրանց զարգացման հեռանկարներին նպաստոց որեւէ միջոցառում չստվերելու ցանկությամբ»: «Ես վստահ եմ, որ ժողովուրդ ըմբռնումով կմոտենա այս որոշմանը», - ասաց Լեւոն Զուրաբյանը: - «Մեկ շաբաթ հետաձգումը որեւէ ազդեցություն մեր շարժման ոգու վրա չի ունենա»:

- Տաթեւիկ Լազարյան
Քննարկում
Vahan NY ORIGINAL գրել է:
Արդեն խելացի մտքեր էք արտահայտում գանացեք ձեր տները և գործով զբա-վեք
Սարգիս գրել է:- Vahan NY ORIGINAL
Արդեն խելացի մտքեր էք արտահայտում գանացեք ձեր տները և գործով զբա-վեք
Ասա «դելամ զանիմայտես»:- Vahan NY ORIGINAL
Վերջին լուրերը, Օգոստոս 30, 2008
ՎՐԱՍՏԱՆԸ ԽՍՏԱՑՆԵԼՈՒ Է ՎԻԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հայտարարել է, որ, ի պատասխան Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշման, խստացնելու է վիզային սահմանափակումները Ռուսաստանի ...ԸՍՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ
4
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, կմեկնի Հայաստան` ներկա գտնվելու սեպտեմերի 6-ին կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ
2006 թվականին գրականության գծով Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո թուրք գրող Օրհան Փամուկը առաջին գիրքն է հրատարակել Թուրքիայում: «Անմեղության թանգարան» վեպը սիրո պատմություն է Ստամբուլում ապրող մեծահարուստի ...ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՓՈԹԻ
4
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր անակնկալ ժամանել է Փոթի, որը շարունակում են վերահսկել ռուսաստանյան զորամիավորումները: Ինչպես փոխանցում է «Ռոյթերզ» գործակալությունը, Սահակաշվիլին անցակետերում ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Տաթեւիկ Լազարյան 2
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը որոշել է օգոստոսի 31-ից «դադարեցնել Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցը եւ սեպտեմբերի 5-ին ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ 60 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
Ռուբեն Մելոյան 8
Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստանի քաղբանտարկյալներին օգնություն ցուցաբերելու» նպատակով կազմակերպված հեռուստամարաթոն-դրամահավաքը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց AMGA հեռուստաալիքի «Վարագույր» ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«7-Ի ԳՈՐԾԻ» ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՒ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը
Կարինե ՔալանթարյանՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ
Ռուզաննա ՍտեփանյանԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱՆՑԱՎ ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
Հովհաննես Շողիկյան, Տավուշի մարզԺՆԵՒՈՒՄ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Արմեն Քոլոյան, Պրահա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՓՈԹԻ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ԸՍՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ 60 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
Ռուբեն Մելոյան
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈԿՍՎԱՆ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1880 Թուրքական կառավարության հրամանով արգելվեց «Հայաստան» անվան օգտագործումը պաշտոնական գրողթյուններում:
- 1906 Ցարական կառավարության հրամանով փակվեց Էջմիածնում 13 օր առաջ բացված «Հայոց կենտրոնական ազգային ժողովը»:
- 1908 Թիֆլիսում վախճանվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Ծնվ. 1854թ.-ին):
- 1924 Կազմակերպվում է Հայաստանի գյուղատնտեսական կոոպերացիան՝ Հայգյուղկոոպը:
- 1927 Մահացավ ազգային հերոս Զորավար Անդրանիկը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1991 Խորհրդային Ադրբեջանն ընդունեց իր «Ադրբեջանի հանրապետության ազգային անկախության վերահաստատման հռչակագիրը», որը հռչակեց Ադրբեջանի անկախացումը ԽՍՀՄ-ից:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

