
Հրատարակված է Օգոստոս 29, 2008
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԺԳՈՀ Է «ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»
- Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ իր դժգոհությունը հնչեցրեց «պետական մարմնի աշխատանքից»` նկատի ունենալով իրավապահ որոշ կառույցներ: «Առաջին անգամ ես իմ դժգոհությունն եմ արտահայտում պետական մարմնի աշխատանքից, հանձնաժողովի ուղղած հարցին պետական մարմնի նման պատասխանից: Սա մեզ չի բավարարում: Սա իմ տեսակետն է», - ասաց Նիկոյանը: Հանձնաժողովը գլխավոր դատախազությանը եւ ոստիկանությանը մի շարք հարցադրումներով գրություններ էր ուղարկել: Դատախազությունից կամ գոնե Հատուկ քննչական ծառայությունից պատասխան դեռեւս չէին ստացել: Իսկ ոստիկանությունը օգոստոսի 19-ին ուղարկած նամակին երեկ էր պատասխանել: Ընդ որում, ասենք, հարցին, թե մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձություններին ներգրավված ոստիկանության աշխատակիցներից ում ինչ զենք կամ հատուկ միջոցներ են ամրակցվել, եւ խնդրանքին ներկայացնել անվանական ցուցակն ամբողջությամբ, ինչպես նաեւ մանրամասնել, թե կիրառված զենքերից կամ հատուկ միջոցներից յուրաքանչյուրից քանի փամփուշտ է կրակվել, ոստիկանությունը պատասխանել է, որ այդ բոլոր տեղեկությունները տրամադրվել են Հատուկ քննչական ծառայությանը: Հարցին, թե ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տրվե՞լ է, եւ եթե այո, ապա ո՞ւմ կողմից, ստացվել է պատասխան, որ նման հրաման չի տրվել: Հանձնաժողովը ոստիկանությունից խնդրել էր լրացուցիչ տեսանյութեր տրամադրել մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած գործողությունների վերաբերյալ: «Պատասխան` մարտի 1-ի առավոտյան Թատերական հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հանձնաժողովին ներկայացված տեսագրություններից բացի, ոստիկանությունը այլ տեսագրություններ չունի», - ստացված պատասխանն ընթերցեց Նիկոյանը` շարունակելով. - «Այն երկու րոպեանոց խղճուկ տեսագրությունից բացի, ոչինչ չունեն: Նման պատասխաններով, կարծում եմ, հանձնաժողովը երբեք չի կարող իր առջեւ դրված խնդիրները կատարել»: Սամվել Նիկոյանը այսօրվա նիստում նաեւ ասաց, որ «հաշվի առնելով այն հսկայածավալ աշխատանքները, որ հանձնաժողովն ունի կատարելու եւ այն կարճ ժամանակը, որ մնացել է հանձնաժողովին… անհրաժեշտ է եւ շատ կարեւոր է, որեպսզի ստեղծվի անկախ մասնագիտական խումբը»: Խոսքը փաստահավաք խմբի մասին է, որի ձեւավորման պահանջը նշված էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւում: Նաեւ մեկուկես ամիս առաջ ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն էր այդ պահանջը ներկայացրել Հայաստանի իշխանություններին` առաջարկելով նաեւ ընդգրկել միջազգային փորձագետների: Սամվել Նիկոյանի խոսքով, փաստահավաք խումբը պետք է լինի անկախ, «փորձառու մասնագետներից կազմված», «ոչ քաղաքական»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հրավիրվելու են արդյո՞ք միջազգային փորձագետներ, Նիկոյանը պատասխանեց. - «Միանշանակ: Ես, իհարկե, դա համարում եմ շատ կարեւոր գործոն»: Ի դեպ, առ այսօր չի հստակեցվել, թե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում քանի ցուցարար է եղել: Իսկ այդ տվյալները «էական նշանակություն» ունեն ժամանակավոր հանձնաժողովի նախագահի համար: «Որովհետեւ դրանից ես որոշելու եմ ոստիկանության գործողությունների համաչափությունը», - փաստարկեց նա: - «Այսինքն` եթե ցուցարարները 200-300 են, ոստիկանները եկել են 600-700-ով. ինչո՞ւ եք այսքան շատով եկել: Եթե 4 հազար են, ինչպես հայտարարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այ ոստիկաններ, բա ինչո՞ւ եք 700-ով եկել»:

- Կարինե Քալանթարյան
Վերջին լուրերը, Օգոստոս 29, 2008
ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ. «ՄՈՍԿՎԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԱԿԱՆՈՐԵՆ ԿԴԺՎԱՐԵՑՆԻ ԵԱՀԿ-Ի ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ»
Հեղինե Բունիաթյան, ՊրահաԿովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ, Ղարաբաղյան պատերազմին նվիրված «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալի կարծիքով, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից «էականորեն կդժվարեցնի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ
4
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: «Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ» Է ՈՐԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՈՂՈՔԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
«Ֆուտբոլը Գյուլի հրավերով քաղաքականացվեց», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Հրայր Կարապետյանը` մեկնաբանելով. ...ՊՈՒՏԻՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ «ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՄԵՋ»
2
Ամերիկյան CNN հեռուստատեսությանը այսօր տված հարցազրույցում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը քննադատել է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը` պնդելով, որ իր ունեցած տվյալներով Հարավային ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Աննա Սաղաբալյան
Հայ ազգային կոնգրեսը, ինչպես այսօր լրագրողներին փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանը, քննարկում է սեպտեմբերի 5-ի հանրահավաքը մի քանի օրով հետաձգելու հարցը: «Այդ ...ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ` ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը առայժմ վերջնական որոշում չի կայացրել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու` Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելու մասին: «Ես ...«ՅՈԹՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄՆԱԿԱԼ Է»
Ռուսաստանի արտգործնախարարությունում այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել են, որ Մեծ յոթնյակի հայտարարությունը, որով դատապարտվում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, «կողմնակալ ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԺԳՈՀ Է «ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»
Կարինե Քալանթարյան
Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ իր դժգոհությունը հնչեցրեց «պետական ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԵՏԱՁԳԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Տաթեւիկ Լազարյան 1
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը որոշել է օգոստոսի 31-ից դադարեցնել Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցը եւ սեպտեմբերի 5-ին ...ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Վասիլի Ղազարյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա) եւ Վլադիմիր Բադալյանը` Թուրքմենստանում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉՔՆՆԱՐԿԵՑ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԱՐԿԸ
Կարինե ՔալանթարյանԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՎԱՂԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Սեպտեմբերին հանձնակատարը հրապարակել է իր հետազոտության արդյունքները՝ նշելով, որ կա բանտարկվածների առնչությամբ գոհացուցիչ լուծումներ գտնՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ ԿԱՆԽԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԿՐԱԿՈՑԸ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
Կարինե ՔալանթարյանԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈԿՍՎԱՆ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
TODAY’S ZAMAN. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1865 Կ. Պոլսում վախճանվեց Կարապետ Շահնազարյանը: (Ծնվ. 1814թ.-ին):
- 1997 Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Բ.Ելցինի և Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ստորագրվեց «ՌԴ-ի և ՀՀ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

