
ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ. «ՄՈՍԿՎԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԱԿԱՆՈՐԵՆ ԿԴԺՎԱՐԵՑՆԻ ԵԱՀԿ-Ի ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ»
Կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ, Ղարաբաղյան պատերազմին նվիրված «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալի կարծիքով, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից «էականորեն կդժվարեցնի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքը»: «Արդեն 15 տարի` առանց էական արդյունքների շարունակվող բանակցություններում նոր բարդություններ են ի հայտ եկել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Թոմաս դը Վաալը: - «Պաշտոնական Մոսկվայի վերջին որոշումը էականորեն կդժվարեցնի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքը»: «Պատճառն այն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է դե Վաալը, - «որ խմբի երեք միջնորդներից երկուսը Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն են: Վերջիններիս մինչ այժմ հաջողում էին բավական լավ համագործակցել Մինսկի խմբում, բայց այժմ, կարծում եմ, Կովկասի շուրջ Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները վատացել են, եւ նրանց համար դժվար կլինի այլեւս նախկինի նման իրար վստահել»: Փորձագետի համոզմամբ, վերջին իրադարձությունները կստիպեն պաշտոնական Բաքվին վերանայել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ` ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարությունները. - «Կարծում եմ` սա գործնականում նրանց ցույց կտա, թե որքան վտանգավոր կարող է լինել Կովկասում պատերազմի սանձազերծումը եւ ինչ վնասների կարող է դա հանգեցնել: Կարծում եմ, սա սթափեցնող դաս կարող է լինել Ադրբեջանի համար»: Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո Արեւմուտքից առավել հաճախակի են հնչում մտահոգություններ, որ Մոսկվան կարող է կրկնել այդ նախադեպը: «Հաջորդը կարող են լինել Մոլդովան եւ Ուկրաինան», - երեկ մտավախություն էր հայտնել Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի արտգործնախարարը եւ ընդգծել. - «Սա շատ վտանգավոր գործընթաց է»: Ավելի ուշ պաշտոնական Մոսկվան արձագանքեց այս մտահոգություններին. արտգործնախարար Սերգեյ Lավրովը, մասնավորապես, հեռակա պատասխանելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբանդի հայտարարությանը, թե «անհրաժեշտ է վերջ դնել Ռուսաստանի կայսերական նկրտումներին եւ հասնել նախկին Խորհրդային միության տարածքում առկա սառեցված հակամարտությունների` Մերձդնեստրի ու Lեռնային Ղարաբաղի, կարգավորմանը», ասել է. - «Պարոն Միլիբենդը կարող է այս առումով չանհանգստանալ. ո’չ Մերձդնեստրում, ո’չ էլ Lեռնային Ղարաբաղում Սահակաշվիլին գործող անձ չի հանդիսանում, այնտեղ չկան սեփական պետությունը կազմաքանդող, հակամարտությունը բռնի ուժով կարգավորել ցանկացող ցնորված առաջնորդներ»:
- Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ. «ՄՈՍԿՎԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԱԿԱՆՈՐԵՆ ԿԴԺՎԱՐԵՑՆԻ ԵԱՀԿ-Ի ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ»
Հեղինե Բունիաթյան, ՊրահաԿովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ, Ղարաբաղյան պատերազմին նվիրված «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալի կարծիքով, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից «էականորեն կդժվարեցնի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ
4
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: «Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ» Է ՈՐԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՈՂՈՔԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
«Ֆուտբոլը Գյուլի հրավերով քաղաքականացվեց», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Հրայր Կարապետյանը` մեկնաբանելով. ...ՊՈՒՏԻՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ «ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՄԵՋ»
2
Ամերիկյան CNN հեռուստատեսությանը այսօր տված հարցազրույցում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը քննադատել է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը` պնդելով, որ իր ունեցած տվյալներով Հարավային ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Աննա Սաղաբալյան
Հայ ազգային կոնգրեսը, ինչպես այսօր լրագրողներին փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանը, քննարկում է սեպտեմբերի 5-ի հանրահավաքը մի քանի օրով հետաձգելու հարցը: «Այդ ...ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ` ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը առայժմ վերջնական որոշում չի կայացրել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու` Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելու մասին: «Ես ...«ՅՈԹՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄՆԱԿԱԼ Է»
Ռուսաստանի արտգործնախարարությունում այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել են, որ Մեծ յոթնյակի հայտարարությունը, որով դատապարտվում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, «կողմնակալ ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԺԳՈՀ Է «ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»
Կարինե Քալանթարյան
Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ իր դժգոհությունը հնչեցրեց «պետական ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԵՏԱՁԳԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Տաթեւիկ Լազարյան 1
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը որոշել է օգոստոսի 31-ից դադարեցնել Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցը եւ սեպտեմբերի 5-ին ...ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Վասիլի Ղազարյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա) եւ Վլադիմիր Բադալյանը` Թուրքմենստանում ...
ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՎԱՂԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Սեպտեմբերին հանձնակատարը հրապարակել է իր հետազոտության արդյունքները՝ նշելով, որ կա բանտարկվածների առնչությամբ գոհացուցիչ լուծումներ գտնՂԱՐԱԲԱՂԻ ԱԳՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ ՃԵՂՔԵԼՈՒ ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁ Է ԱՐԵԼ»
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՍԿՍԵԼ Է ԵՐԵՒԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԵՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ». «ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄԻՋԱՄՏԵԼ Է ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈԿՍՎԱՆ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
TODAY’S ZAMAN. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ

- 1865 Կ. Պոլսում վախճանվեց Կարապետ Շահնազարյանը: (Ծնվ. 1814թ.-ին):
- 1997 Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Բ.Ելցինի և Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ստորագրվեց «ՌԴ-ի և ՀՀ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

