
Հրատարակված է Օգոստոս 28, 2008
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ Է ՀՂԵԼ ԱԲԽԱԶԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
- Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախագահներին` Ռուսաստանի կողմից այդ հանրապետությունների անկախության ճանաչման կապակցությամբ: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Աբխազիայի ողջ ժողովրդին` նշանակալի իրադարձության` Աբխազիայի Հանրապետության պետական անկախության ճանաչման առթիվ», - Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ասված է, մասնավորապես, Սերգեյ Բագապշին հասցեագրված ուղերձում: - «Արցախի ժողովուրդը անկեղծ ուրախությամբ է ընդունել Ձեր ժողովրդի համար անչափ երկար սպասված այս լուրը: Աբխազիան հասավ նրան, ինչին ձգտել է երկար տարիներ` արժանիորեն հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ»: «Հարավային Օսիայի ժողովրդի համար փշոտ էր անկախության ճանապարհը, լի բազում դժվարություններով եւ կորուստներով: Սակայն հանրապետությունն իր մեջ ուժ գտավ եւ պատվով հաղթահարեց դրանք», - Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիին գրել է Բակո Սահակյանը: - «Արցախն անկեղծորեն ուրախ է Հարավային անկախության ճանաչման համար: Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Հարավային Օսիայի ողջ ժողովրդին: Թող խաղաղությունը մշտապես հաստատվի Ձեր երկրում: Բարգավաճում եւ բարեկեցություն բոլորիդ»: Երեկ ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը. - «Լեռնային Ղարաբաղում ողջունում են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պետական անկախության ճանաչման փաստը: Այն լիովին համապատասխանում է ազգերի ինքնորոշման եւ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերում եւ իրավական ակտերում: Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ ուժի կիրառման սպառնալիքները, ռազմական ներուժի չափից դուրս ավելացումը եւ զենքի ուժով հարցերն իրենց օգտին լուծելու ձգտումը հղի են հումանիտար աղետներով: Լիահույս ենք, որ տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգիռ բոլոր ուժերը ճիշտ հետեւություններ կանեն վերջին ժամանակահատվածում Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձություններից եւ գործնական քայլեր կձեռնարկեն առկա հիմնախնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եւ տարածաշրջանային կայունությունը վերականգնելու համար»:

Վերջին լուրերը, Օգոստոս 28, 2008
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
«Եվրամիության Խորհրդի նախագահությունն ի գիտություն է ընդունել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ ռուսակա 1
Եվրամիության խորհրդի նախագահությանը «վճռականորեն դատապարտել է» Ռուսաստանի իշխանությունների որոշումը Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ:TODAY’S ZAMAN. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ»
Մինչ թուրք պաշտոնյաները լռում են երկրի նախագահ Աբդուլա Գյուլի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը Երեւանում դիտելու հրավերը ընդունել-չընդունելու ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ Է ՀՂԵԼ ԱԲԽԱԶԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
1
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախագահներին` Ռուսաստանի կողմից այդ հանրապետությունների անկախության ճանաչման կապակցությամբ: ...ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ «ՀԱԿԱԴԻՐ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՎԿԱՍ»
Ռուբեն ՄելոյանՀայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը օրերս International Helard Tribune պարբերականում հրարակած հոդվածում, մասնավորապես, առաջարկել էր, որ պաշտոնական Բրյուսելը, Վաշինգտոնը եւ Մոսկվան հանդիպեն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՀԱՐԵՒԱՆՆԵՐ ԵՆՔ ԵՒ ՄՆԱԼՈՒ ԵՆՔ ՀԱՐԵՒԱՆՆԵՐ»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հարցազրույց է տվել թուրքական «Ռադիկալ» օրաթերթին` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային ծրագրերին, Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը վերաբերող ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ «ՇՈՒՏՈՎ ԿԹՈՒԼԱՆԱ»
Շաքե Ավոյան
«Այլընտրանքային կամուրջը [Գորիի մերձակայքում պայթեցված կամրջին] արդեն գործում է, եւ ապրանքները մեծ քանակությամբ վերջին օրերի ընթացքում արդեն ներմուծվում են Վրաստանի տարածքից», - այսօր հայտարարել է վարչապետ ...ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԵՒ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ ԵՒՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Ռուզաննա Ստեփանյան
Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր առանձին դատական նիստերում եւս 2 ամսով երկարացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի նախնական ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է ԳՏՆՎՈՒՄ 9 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Հայաստանի դատախազության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, այսօրվա` օգոստոսի 28-ի դրությամբ, Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային ...ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. «ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՐԵՒԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԿԱՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
«Մոսկվան փորձում է վերաձեւել Եվրոպայի քարտեզը եւ վերականգնել ռուսական կայսրությունը: Համենայն դեպս, այդ նպատակն էին հետապնդում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության անօրինական ճանաչումն ու Վրաստանի ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե Բունիաթյան, ՊրահաԵվրամիությունը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը` ի պատասխան պաշտոնական Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման: Այդ մասին, ըստ «Ռոյթերզ»-ի, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Հրաչ Մելքումյան, ՊրահաՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ԵՆ»
Տիգրան ԱվետիսյանՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԸՆԴԱՄԵՆԸ 17 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
Հրայր Թամրազյան, ՊրահաՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ, ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐԱՑՆԵԼ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 2:1
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈԿՍՎԱՆ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1795 Երևանի խանը բերդը հանձնում է Աղա-Մուհամադ շահին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

