
Հրատարակված է Օգոստոս 27, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Պաշտոնական Երեւանը առայժմ հստակ դիրքորոշում չի արտահայտել Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը երեկ նաեւ կոչ էր արել այլ երկրներին ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն ու արձագանքը, արտգործնխարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը պատասխանեց. - «Հայաստանը միշտ կողմնակից է եղել եւ շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է: Նմանատիպ կոնֆլիկտները պետք է կարգավորվեն ժողովուրդների կամքի ազատ արտահայտության հիման վրա»: Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առաջարկեց իրավիճակից դուրս գալու իր տարբերակը. - «Հայաստանը այս առումով մի քիչ խոցելի դիրքում է, որովհետեւ անմիջապես չի կարող ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, որովհետեւ կան էներգետիկ խնդիրներ, տրանսպորտային խնդիրներ, Ջավախքի խնդիրը կա, որը կապված է Վրաստանի հետ... Ուրիշ հարց է, որ Հայաստանի հասարակությունը կարող է ողջունել այդ քայլը, շնորհավորել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ժողովուրդներին եւ դրանով բավարարվել»: «Ղարաբաղի վիճակը մի փոքր այլ է», - շարունակեց Մայիլյանը: - «Պաշտոնական Ստեփանակերտը կարող է շնորհավորել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի թե’ ժողովուրդներին, թե’ իշխանություններին»: Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը սպասվում է առաջիկայում: Լեռնային Ղարաբաղի նախագահի լրատվության բաժնի ղեկավար Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «ուսումնասիրությունները դեռ շարունակվում են»: Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «ստեղծված նոր իրավիճակը նոր մարտահրավերներ է նետում թե’ Հայաստանի եւ թե’ Լեռնային Ղարաբաղի առջեւ». - «Խնդիրը ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչման հերթական հաղթանակն է, այլ իրական քաղաքական գործընթացների վտանգավոր հետեւանքները, որոնք կարող են ներազդել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առնվազն տնտեսական, իսկ այստեղից բխող` նաեւ քաղաքական շահերի վրա»: Նա հավելեց, որ նկատի ունի «վրացական կոմունիկացիաները», Վրանստանում «հնարավոր ապակայունացումը», «Իրանի շուրջ ծավալվող դիվանագիտական եւ քաղաքական պայքարի վերջին դրսեւորումները»: «Իրանում նույնպես մոտ ապագայում նախագահական ընտրություններ են», - պարզաբանեց նա: - «Հաշվի առնելով իրանական միջուկային թնջուկը, այստեղ նույնպես գերտերությունների պայքարի նոր ճակատ է սպասվում... Այստեղ շատ կարեւորվում է հայ-թուրքական հարաբերությունների հնարավորինս շուտափույթ կարգավորումը եւ կոմունիկացիաների վերականգնումը»: Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Մեծ տերությունները փոխել են իրենց կարծիքը տարածաշրջանի զարգացումների եւ հակամարտությունների նկատմամբ, եւ սա, անշուշտ, պետք է առաջացներ նաեւ մոտեցման թարմացում բոլոր շահագրգիռ պետությունների մոտ, այդ թվում` Հայաստանի: Մենք պետք է ունենանք մեր մարտավարական քայլերը եւ ռազմավարությունը»: Կարինե Քալանթարյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Օգոստոս 27, 2008
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ
1
Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգը համարում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է շարունակվի: «Մենք պետք է անկեղծ խոսենք Ռուսաստանի հետ, եւ ոչ թե զրկվենք երկխոսություն վարելու հնարավորությունից», ...ԷԴՈՒԱՐԴ ԿՈԿՈՅՏԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՒ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Ռուսաստանի կողմից երեկ անկախ ճանաչված Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին եւ ղեկավարությանը իր ժողովրդին ցուցաբերած օգնության համար: ԻՏԱՌ-ՏԱՍՍ ...ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ ՆԱՏՕ-Ի ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ
Ռուբեն ՄելոյանՀայաստանի պաշտպանության նախարարի խոսնակի վստահեցմամբ` ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններում որեւէ փոփոխություն չկա, եւ հայ խաղաղապահները շարունակելու են ծառայել ՆԱՏՕ-ի ուժերի կազմում Իրաքում եւ Կոսովոյում: ...ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. - «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ Ե’Ւ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ, Ե’Ւ ԱԲԽԱԶԻԱՆ»
Ռուբեն Մելոյան 1Հայաստանցի քաղաքագետ Լեւոն Մելիք-Շանհազարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է ճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Մենք` հայերս, հաճախ մեղադրում ենք ուրիշ երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու ...ԵՐՐՈՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎԱՐՄԱՆ ՓՈՒԼՆ ԱՆՑԵԼ ԵՆ 3 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 6 ընկերություններից ...ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա 3Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի երեկվա հրամանագրին արձագանքել են նաեւ ԱՊՀ-ի անդամ որոշ երկրներ: Ուկրաինան երեկ երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրությամբ ...ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶԴԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՎՐԱ
(Լուսանկարում` Բաքու - Ջեյհան խողովակաշարի բացումը)
Ըստ արեւմտյան վերլուծաբանների` գրեթե անխուսափելի է, որ Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կազդեն Հարավային Կովկասում լայնամասշտաբ էներգետիկ ծրագրերի իրագործման վրա: «Ռուսաստանը մի քանի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱՎԵԼԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ» ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ սրված հարաբերությունները, ըստ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, կարող են ստիպել Հայաստանին վերանայել իր արտաքին քաղաքականությունը` այն դարձնելով ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Պաշտոնական Երեւանը առայժմ հստակ դիրքորոշում չի արտահայտել Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը երեկ նաեւ կոչ էր արել այլ երկրներին ճանաչել ...ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻ - ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ
Սաթենիկ Վանցյան, ԳյումրիՄի քանի օր է, ինչ սկսվել են Գյումրի - Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները` կապված սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ...ԽՈՒՃԱՊԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԹԵԵՒ 500 ՏՈՆՆԱ ԲԵՆԶԻՆ ԱՐԴԵՆ ՄՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Թեեւ արդեն Հայաստան է հասել 10 վագոն բենզին (մոտ 500 տոննա), երեւանյան բենզալցակայաններում վարորդները մեծ բարդությունների են բախվում մեքենաները վերալիցքավորելիս: Եւս 10 վագոն, ըստ Հայաստանի տրանսպորտի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ TRT-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաԵրեկ Անկարայում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ թուրքական TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ ...ՀՅԴ-Ն «ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ»
Հայ հեղափոխական դաշնակցության Մամլո դիվանը տարածել է հաղորդագրություն, որում Դաշնակցության կեցվածքը Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման շուրջ ներկայացրել է կուսակցության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԺՆԵՒՈՒՄ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Արմեն Քոլոյան, ՊրահաՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՍՈՉԻՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԸՆԴԱՄԵՆԸ 17 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
Հրայր Թամրազյան, ՊրահաՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 13,6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 2:1
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԿԱԼ Է»
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1870 Վախճանվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Ծնվ. 1802թ.-ին):
- 1896 Հայերի զանգվածային կոտորածներ սկսվեցին Կ. Պոլսում: Տևեց երկու ամիս:
- 1932 Ծնվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան) Քեսապում (Սիրիա): (Վախճ. 1999թ.-ին):
- 1945 Երևանում բացվում է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

