
Հրատարակված է Օգոստոս 27, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱՎԵԼԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ» ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
- Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ սրված հարաբերությունները, ըստ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, կարող են ստիպել Հայաստանին վերանայել իր արտաքին քաղաքականությունը` այն դարձնելով «շատ ավելի հրապարակային»: «Հայաստանը պետք է կարողանա այս նոր ստեղծված իրավիճակում մի աստիճան ավելի բարձր, ես կասեի` կատարելագործված կոմպլեմենտարություն վարի, որովհետեւ այդ հակասությունը` Միացյալ Նահանգներ - Ռուսաստան, ոչ թե այդ երկրների մակարդակով է դրսեւորվում, այլ Վրաստանի միջոցով է դրսեւորվում: Այսինքն` այդ հակասությունը արդեն չոքել է մեր դռան առաջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում այսօր ասաց Վարդան Օսկանյանը, ով այժմ ղեկավարում է իր հիմնադրած Sivilitas հետազոտական կենտրոնը: «Մեկ աստիճան բարձր կոմպլեմենտարությունը», ըստ նախկին արտգործնախարարի, նշանակում է, որ այդ քաղաքականությունը «շատ ավելի հրապարակային պետք է լինի»: Նրա խոսքով, ստեղծված բարդ իրավիճակում «ոչինչ չանելը միգուցե նույնպես լուծում է»: «Իմ նախընտրությունը մի քիչ այլ կլիներ` առավել հրապարակային ոչ կողմնակալություն ցուցաբերել», - ասաց նա: - «Ես կարծում եմ, դա կարող էր տարբեր դրսեւորումներ ունենալ հենց նախագահի մակարդակով: Առաջին պահին, երբ այս խնդիրը ծագեց, կարծում եմ, որ նման դրսեւորումներ կարելի էր իսկապես ցույց տալ` հրապարակավ արդեն հայտնելու ե’ւ Ռուսաստանին, ե’ւ Վրաստանին, որ այն, ինչ կատարվում է, ոչ մեկի շահերից չի բխում, վնասակար է տարածաշրջանի համար, երկու երկրների համար, եւ առհասարակ գլոբալ քաղաքականության առումով»: Օսկանյանի կարծիքով, պաշտոնական Երեւանի լռությունը հատկապես մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի հարցում, քանի որ, եթե պաշտոնական Երեւանը հստակ դիրքորոշում չհայտնի Ղարաբաղի ինքորոշման առումով, հետո դժվար կլինի գտնել իր տեղը այս գործընթացներում եւ հասնել ցանկալի արդյունքի: Ստեղծված իրավիճակում Օսկանյանը առանձնացրեց երկու հիմնական շեշտադրում` ուժի չկիրառումը, որը հայաստանյան դիվանագիտությունը «պետք է դրոշ դարձնի», եւ ինքնորոշման հարցերի վերաբերյալ Արեւմուտքի կոշտացած դիրքորոշումը, որն այսօր ավելի շատ հանդես է գալիս տարածքային ամբողջականության սկզբունքի օգտին: «Ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխության կարիք չկա, բայց շեշտադրումների հստակ դրսեւորումներ պետք է լինեն», - ասաց նա: - «Առաջին, որ Ղարաբաղը նույնպես յուրահատուկ դեպք է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ոչ թե միայն հիմնված է իրավական եւ պատմական հիմքերի վրա, այլեւ այն փաստի վրա, որ Ադրբեջանը պարբերաբար օգտագործել է ուժ` հարցը լուծելու իր օգտին»: «Հայաստանը շատ արագ, հրապարակային պետք է հայտնի, որ միակ պատճառը, որ դեռեւս Հայաստանը չի ճանաչել եւ չի ճանաչում այսօր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն է, որ բանակցային գործընթացի հիմքում դրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - շարունակեց Վարդան Օսկանյանը: - «Այն պահին, երբ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջը կհրաժարվի այդ սկզբունքի քննարկումից, Հայաստանը պետք է իրեն վերապահի Լեռնային Ղարաբաղի ճանաչման իրավունքը»: Ռուբեն Մելոյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Օգոստոս 27, 2008
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ
1
Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգը համարում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է շարունակվի: «Մենք պետք է անկեղծ խոսենք Ռուսաստանի հետ, եւ ոչ թե զրկվենք երկխոսություն վարելու հնարավորությունից», ...ԷԴՈՒԱՐԴ ԿՈԿՈՅՏԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՒ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Ռուսաստանի կողմից երեկ անկախ ճանաչված Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին եւ ղեկավարությանը իր ժողովրդին ցուցաբերած օգնության համար: ԻՏԱՌ-ՏԱՍՍ ...ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ ՆԱՏՕ-Ի ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ
Ռուբեն ՄելոյանՀայաստանի պաշտպանության նախարարի խոսնակի վստահեցմամբ` ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններում որեւէ փոփոխություն չկա, եւ հայ խաղաղապահները շարունակելու են ծառայել ՆԱՏՕ-ի ուժերի կազմում Իրաքում եւ Կոսովոյում: ...ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. - «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ Ե’Ւ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ, Ե’Ւ ԱԲԽԱԶԻԱՆ»
Ռուբեն Մելոյան 1Հայաստանցի քաղաքագետ Լեւոն Մելիք-Շանհազարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է ճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Մենք` հայերս, հաճախ մեղադրում ենք ուրիշ երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու ...ԵՐՐՈՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎԱՐՄԱՆ ՓՈՒԼՆ ԱՆՑԵԼ ԵՆ 3 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 6 ընկերություններից ...ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա 3Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի երեկվա հրամանագրին արձագանքել են նաեւ ԱՊՀ-ի անդամ որոշ երկրներ: Ուկրաինան երեկ երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրությամբ ...ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶԴԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՎՐԱ
(Լուսանկարում` Բաքու - Ջեյհան խողովակաշարի բացումը)
Ըստ արեւմտյան վերլուծաբանների` գրեթե անխուսափելի է, որ Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կազդեն Հարավային Կովկասում լայնամասշտաբ էներգետիկ ծրագրերի իրագործման վրա: «Ռուսաստանը մի քանի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱՎԵԼԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ» ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ սրված հարաբերությունները, ըստ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, կարող են ստիպել Հայաստանին վերանայել իր արտաքին քաղաքականությունը` այն դարձնելով ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Պաշտոնական Երեւանը առայժմ հստակ դիրքորոշում չի արտահայտել Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը երեկ նաեւ կոչ էր արել այլ երկրներին ճանաչել ...ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻ - ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ
Սաթենիկ Վանցյան, ԳյումրիՄի քանի օր է, ինչ սկսվել են Գյումրի - Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները` կապված սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ...ԽՈՒՃԱՊԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԹԵԵՒ 500 ՏՈՆՆԱ ԲԵՆԶԻՆ ԱՐԴԵՆ ՄՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Թեեւ արդեն Հայաստան է հասել 10 վագոն բենզին (մոտ 500 տոննա), երեւանյան բենզալցակայաններում վարորդները մեծ բարդությունների են բախվում մեքենաները վերալիցքավորելիս: Եւս 10 վագոն, ըստ Հայաստանի տրանսպորտի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ TRT-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաԵրեկ Անկարայում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ թուրքական TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ ...ՀՅԴ-Ն «ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ»
Հայ հեղափոխական դաշնակցության Մամլո դիվանը տարածել է հաղորդագրություն, որում Դաշնակցության կեցվածքը Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման շուրջ ներկայացրել է կուսակցության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ»
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ, ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐԱՑՆԵԼ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
«ՀԻՆ ԷՐԻՎԱՆ»-ԻՆ ԿԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՔԱՆԴՎԻ
Հովհաննես Շողիկյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 2:1
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԿԱԼ Է»
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1870 Վախճանվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Ծնվ. 1802թ.-ին):
- 1896 Հայերի զանգվածային կոտորածներ սկսվեցին Կ. Պոլսում: Տևեց երկու ամիս:
- 1932 Ծնվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան) Քեսապում (Սիրիա): (Վախճ. 1999թ.-ին):
- 1945 Երևանում բացվում է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

