
Հրատարակված է Օգոստոս 27, 2008
ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶԴԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՎՐԱ
- Ըստ արեւմտյան վերլուծաբանների` գրեթե անխուսափելի է, որ Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կազդեն Հարավային Կովկասում լայնամասշտաբ էներգետիկ ծրագրերի իրագործման վրա: «Ռուսաստանը մի քանի օրում պարզապես հասկացրեց բոլորին, որ ցանկացած խողովակաշար, որը շրջանցում է իր տարածքը, շատ խոցելի է», - պնդում է Wall Street Journal պարբերականի նախկին աշխատակից, էներգետիկ ոլորտի ամերիկացի առաջատար վերլուծաբաններից Սթիվ Lուվինը: Նրա պնդմամբ, առաջինը այս իրադարձությունների արդյունքում տուժեց նախագծման փուլում գտնվող «Նաբուկո» ծրագիրը: Այս խողովակաշարով Եվրամիությունը հույս ուներ թուրքմենական ու ադրբեջանական գազն արտահանել եվրոպական շուկա: «Որեւէ շանս չկա, որ «Նաբուկոն» մի օր իրականություն դառնա: Պատճառը մեկն է` այն երկրները, որ պետք է հանդես գային գազ առաքողի դերում` Թուրքմենստանը, նույնիսկ Ադրբեջանը այսքանից հետո չեն ցանկանա նյարդայնացնել Ռուսաստանին: Նրանք շատ երկար կմտածեն այս քայլին դիմելուց առաջ, քանի որ «Նաբուկոն» Ռուսաստանին նետված ուղղակի մարտահրավեր է: Այս ամենի ֆոնին ցանկացած խոսակցություն «Նաբուկոն» կյանքի կոչելու մասին պարզապես հիմարություն է», - պնդում է ամերիկացի վերլուծաբանը: «Ռուս-վրացական պատերազմը միանշանակորեն ապացուցեց, որ 2006-ին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը եւս վտանգված է», - պնդում է Էդինբուրգում գտնվող Newsbase Group-ի վերլուծաբան Ջենիֆեր Դելայը: - «Նավթամուղը չէր ռմբակոծվել, սակայն անմիջական հարեւանությամբ գտնվող տարածքները ենթարկվել էին հթրիռակոծության: Այս պայմաններում ռուսները փաստորեն նավթամուղի վերահսկման որոշակի լծակներ են ձեռք բերել` առանց ուղղակիորեն Բաքու - Ջեյհանին հարվածելու»: Ռուս-վրացական ճգնաժամից հետո, ըստ վերլուծաբանների, Եվրամիությունը հակաքայլեր պետք է ձեռնարկի` Ռուսաստանից էներգետիկ լիակատար կախվածության մեջ չընկնելու համար: Այս քայլերից առաջինի մասին հայտնի դարձավ երեկ: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Թոմաս Ստեգը երեկ Բեռլինում հայտարարել է, թե Եվրամիությունը կարող է հրաժարվել Ռուսաստանի գազային ենթակառուցվածքները նորացնելու` արդեն համաձայնեցված ծրագրի իրագործումից: Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

- (Լուսանկարում` Բաքու - Ջեյհան խողովակաշարի բացումը)
Վերջին լուրերը, Օգոստոս 27, 2008
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ
1
Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգը համարում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է շարունակվի: «Մենք պետք է անկեղծ խոսենք Ռուսաստանի հետ, եւ ոչ թե զրկվենք երկխոսություն վարելու հնարավորությունից», ...ԷԴՈՒԱՐԴ ԿՈԿՈՅՏԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՒ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Ռուսաստանի կողմից երեկ անկախ ճանաչված Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին եւ ղեկավարությանը իր ժողովրդին ցուցաբերած օգնության համար: ԻՏԱՌ-ՏԱՍՍ ...ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ ՆԱՏՕ-Ի ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ
Ռուբեն ՄելոյանՀայաստանի պաշտպանության նախարարի խոսնակի վստահեցմամբ` ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններում որեւէ փոփոխություն չկա, եւ հայ խաղաղապահները շարունակելու են ծառայել ՆԱՏՕ-ի ուժերի կազմում Իրաքում եւ Կոսովոյում: ...ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. - «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ Ե’Ւ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ, Ե’Ւ ԱԲԽԱԶԻԱՆ»
Ռուբեն Մելոյան 1Հայաստանցի քաղաքագետ Լեւոն Մելիք-Շանհազարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է ճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Մենք` հայերս, հաճախ մեղադրում ենք ուրիշ երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու ...ԵՐՐՈՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎԱՐՄԱՆ ՓՈՒԼՆ ԱՆՑԵԼ ԵՆ 3 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 6 ընկերություններից ...ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա 3Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի երեկվա հրամանագրին արձագանքել են նաեւ ԱՊՀ-ի անդամ որոշ երկրներ: Ուկրաինան երեկ երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրությամբ ...ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶԴԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՎՐԱ
(Լուսանկարում` Բաքու - Ջեյհան խողովակաշարի բացումը)
Ըստ արեւմտյան վերլուծաբանների` գրեթե անխուսափելի է, որ Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կազդեն Հարավային Կովկասում լայնամասշտաբ էներգետիկ ծրագրերի իրագործման վրա: «Ռուսաստանը մի քանի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱՎԵԼԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ» ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ սրված հարաբերությունները, ըստ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, կարող են ստիպել Հայաստանին վերանայել իր արտաքին քաղաքականությունը` այն դարձնելով ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Պաշտոնական Երեւանը առայժմ հստակ դիրքորոշում չի արտահայտել Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը երեկ նաեւ կոչ էր արել այլ երկրներին ճանաչել ...ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻ - ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ
Սաթենիկ Վանցյան, ԳյումրիՄի քանի օր է, ինչ սկսվել են Գյումրի - Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները` կապված սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ...ԽՈՒՃԱՊԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԹԵԵՒ 500 ՏՈՆՆԱ ԲԵՆԶԻՆ ԱՐԴԵՆ ՄՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Թեեւ արդեն Հայաստան է հասել 10 վագոն բենզին (մոտ 500 տոննա), երեւանյան բենզալցակայաններում վարորդները մեծ բարդությունների են բախվում մեքենաները վերալիցքավորելիս: Եւս 10 վագոն, ըստ Հայաստանի տրանսպորտի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ TRT-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաԵրեկ Անկարայում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ թուրքական TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ ...ՀՅԴ-Ն «ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ»
Հայ հեղափոխական դաշնակցության Մամլո դիվանը տարածել է հաղորդագրություն, որում Դաշնակցության կեցվածքը Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման շուրջ ներկայացրել է կուսակցության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
ԴԵՅՎԻԴ ԿՐԱՄԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԱՐԵՒՄՏՅԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴԻՐԸ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 2:1
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԿԱԼ Է»
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1870 Վախճանվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Ծնվ. 1802թ.-ին):
- 1896 Հայերի զանգվածային կոտորածներ սկսվեցին Կ. Պոլսում: Տևեց երկու ամիս:
- 1932 Ծնվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան) Քեսապում (Սիրիա): (Վախճ. 1999թ.-ին):
- 1945 Երևանում բացվում է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

