
Հրատարակված է Օգոստոս 26, 2008
ՎԱՌԵԼԻՔԻ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
- Թեեւ սկսվել են երկաթգծով բեռնափոխադրումները դեպի Հայաստան, վառելիքի հետ կապված խնդիրը դեռեւս լուծված չէ: Երեւանի բենզալցակայաններում հերթեր են գոյանում, իսկ որոշ լցակայաններ պարզապես չեն աշխատում: Բենզին կարելի է ստանալ միայն կտրոններով` 20-40 լիտր, եւ որոշ տեղերում ARCA քարտերով` 2 հազար դրամի չափով: Բենզալցակայանների աշխատողների խոսքով, իրականում պրոբլեմը սրվում է ավելի շատ պահանջարկի աճից: «Վախենում են, որ վաղը չի լինի բենզին, դրա համար չի հերիքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց լցակայաններից մեկի աշխատակիցը: - «Եթե ամեն մեկը իր նորմայով լցնի, ինձ թվում է, մենք կարող ենք բավական երկար ձգել»: Մեկ այլ բենզալցակայանի աշխատակիցը վստահեցրեց, թե «ամսի 29-ին լիքը բենզին է լինելու քաղաքում»: Երեկ երեկոյան Հայաստան է ժամանել առաջին գնացքը, որը ալյուր եւ խառը բեռներ է հասցրել Հայաստան: Տրանսպորտի եւ կապի նախարարության խոսնակ Սուսաննա Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նաեւ, որ բենզինը դեռ Հայաստանում չէ, բայց շատ հեռու էլ չէ: Նրա խոսքով, մեկ խմբաքանակ տեղ կհասնի արդեն վաղը: «Արդեն Խաշուրիից [գնացքը] շարժվել է դեպի Հայաստան, մոտենում է այդ պայթեցված հատվածը շրջանցող հատվածին, որն անցնելուց հետո արդեն կմոտենա Հայաստանի սահմանին: Այս պահին դեպի Հայաստան գալիս է 10 վագոն բենզին: Մնացած վագոնները հերթով կանգնած են տարբեր կայարաններում: Բացի այդ, Փոթիում ունենք եւս 2800 տոննա բենզին, եւ 3000 տոննա ցորեն», - ասաց Սուսաննա Տոնոյանը` հավելելով. - «Կարող ենք ասել, որ բեռնափոխադրումները այս պահին, կարծես թե, նորմալ իրականացվում են»:

- Շաքե Ավոյան
Վերջին լուրերը, Օգոստոս 26, 2008
ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա 5
Պաշտոնական Բեռլինն առաջարկում է Հարավային Կովկասի երեք պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությամբ խորհրդաժողով կազմակերպել` տարածաշրջանում եւ Վրաստանում կայունություն հաստատելու եւ ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան 1
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանի համոզմամբ, իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին հեռացնեն Երկրապահ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԵՒ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
5
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Մեդվեդեւը հեռուստատեսային ելույթում ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՏԱՐՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուբեն Մելոյան 1
Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակից մի քանի երիտասարդներ այսօր կեսօրին տարվել են ոստիկանություն: Նստացույցի մասնակիցներից Ելիզավետա Թարվերդյանի խոսքով, այսօր վաղ առավոտյան ոստիկանները տարել են նաեւ ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ
Պաշտոնական Վաշինգտոնը, ինչպես երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջոն Ռիդը, չնայած Հարավային Օսիայի շուրջ իրադարձությունների կապակցությամբ երկկողմ հարաբերություններում ...ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԱՌԱՋԱԴՐԻ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Դենվերում բացվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախընտրական համագումարը, որը Իլինոյս նահանգից ընտրված սենատոր Բարաք Օբամային կառաջադրի Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու գալիք աշնանը կայանալիք ...ԱՐԵՒՄՈՒՏՔՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԿՐԵՄԼԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Արեւմտյան գրեթե բոլոր առաջատար պետություններն ու գործիչները արդեն հասցրել են արձագանքել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Կրեմլի որոշմանը: Պաղեստինում գտնվող Միացյալ Նահանգների ...ՎԱՌԵԼԻՔԻ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Շաքե Ավոյան
Թեեւ սկսվել են երկաթգծով բեռնափոխադրումները դեպի Հայաստան, վառելիքի հետ կապված խնդիրը դեռեւս լուծված չէ: Երեւանի բենզալցակայաններում հերթեր են գոյանում, իսկ որոշ լցակայաններ պարզապես չեն աշխատում: Բենզին ...ԸՆԿԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 2Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը ծանր հարված հասցրեց Ռուսաստանի ֆոնդային բորսային: Առանց այդ էլ օգոստոսի սկզբից անկայուն վիճակում գտնվող շուկան օրվա երկրորդ կեսին պարզապես փլուզվեց: ...ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԵՒ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Կարինե ՔալանթարյանՀայաստանցի քաղաքագետներից ոմանք այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շարադրեցին իրենց մեկնաբանությունները Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչման առնչությամբ, նաեւ` ...ԵՐԵԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է 17-ԱՄՅԱ ԴԱՎԻԹ ՔԻՐԱՄԻՋՅԱՆԸ
Անուշ ՄարտիրոսյանԵրեկ երեկոյան ժամը 22-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում դանակահարված 17-ամյա Դավիթ Քիրամիջյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց միջադեպի մանրամասները: «Մի անծանոթ մարդ էր, անցնում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՎԱՂԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Սեպտեմբերին հանձնակատարը հրապարակել է իր հետազոտության արդյունքները՝ նշելով, որ կա բանտարկվածների առնչությամբ գոհացուցիչ լուծումներ գտն20 ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արմեն Քոլոյան, ՊրահաԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
«Հայաստանն ունի տնտեսական զարգացման հստակ ծրագիր, որն ուղղված է կայուն աճի ապահովմանը եւ աղքատության կրճատմանը։ Ասիական զարգացման բանկը սՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ԵՆ»
Տիգրան Ավետիսյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 2:1
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԿԱԼ Է»
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԴԺՎԱՐԻՆ ՀԱՐՑԵՐԻ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրության առաջին տարբերակի կազմումն ավարտվում է, ներկայացվում պատրիարքին, որը և, որոշ ժամանակ պահելով, մերժում է:
- 1915 Թուրքերի կողմից կտտանքների ենթարկվելով սպանվեց հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանը: (Ծնվ. 1884թ.-ին):
- 1919 Սարիղամիշում հայկական բանակը պարտության մատնեց Մուստաֆա Քեմալի զորքին:
- 1926 Անգարայի բանտում կախաղան բարձրացվեցին «Իթթիհատ» թուրքական քաղաքական կուսակցության պարագլուխներին և հայ ժողովրդի ջարդարարներին:
- 1926 Բացվում է Արզնի առողջարանը:
- 1945 Վախճանվեց ավստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելը: 1933 թ.-ին նա գրել է «Մուսա լեռան քառասուն օրը» ամենատարածված դյուցազնական պատմությունը՝ թուրքերի կողմից հայերի ցեղասպանության մասին: (Ծնվ.1890թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

