
Հրատարակված է Օգոստոս 26, 2008
ԱՐԵՒՄՈՒՏՔՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԿՐԵՄԼԻ ՈՐՈՇՄԱՆԸ
- Արեւմտյան գրեթե բոլոր առաջատար պետություններն ու գործիչները արդեն հասցրել են արձագանքել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Կրեմլի որոշմանը: Պաղեստինում գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ սա «ծայրահեղ անհաջող եւ ափսոսանքի արժանի քայլ էր Ռուսաստանի կողմից»: Ռայսը նաեւ նշել է, թե Միացյալ Նահանգների համար Վրաստանի միջագայնորեն ճանաչված սահմանները մնում են ուժի մեջ: «Մենք արգելափակելու ենք Ռուսաստանի ցանկացած փորձ` ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակները փոխելուն: Ռուսաստանն իր այս որոշմամբ հակադրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որի մշտական անդամ է», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում եւս նշված է, թե պաշտոնական Lոնդոնը ճանաչում է Վրաստանի միջազգայնորեն ընդունված սահմանները` Աբխազիան եւ Հարավային Օսիան ներառյալ: Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը «անընդունելի» է որակել Ռուսաստանի որոշումը: «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախ կարգավիճակը ճանաչելու համար առկա իրավական հիմքերը բավարար չէին», - Հռոմում այսօր հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ինչ վերբերում է վրացական կողմի արձագանքին, ապա այն, ինչպես եւ սպասվում էր, խիստ բացասական է: Վրաստանի անվտանգության խորհդրի քարտուղար Կախա Lոմայան հայտարարել թե «Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դադարեցվում են երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ»: Փոխարտգործնախարար Գիգա Բոկերիայի ձեւակերպմամբ` Ռուսաստանի վերջնական նպատակը «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բռնակցումն է»: Ռուսաստանի նախագահի որոշումը խստորեն դատապարտել է նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի լխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: Այսօր ավելի վաղ, ի դեպ, Ռուսաստանը որոշում էր կայացրել սառեցնել կապերը դաշինքի հետ` անորոշ ժամկետով դադարեցնելով մասնակցությունը «Համագործակցություն` հանուն խաղաղության» ծրագրին: Իսկ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը այսօր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին մեղադրել է «ցինիզմի եւ երկերեսանիության մեջ». - «Անընդհատ կրկնվող երդումները, թե Վրաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, որ հնչում են պարոն Սխեֆերի շուրթերից, անընդունելի են, անազնիվ են, երկերեսանի են եւ լի են խորը ցինիզմով, քանի որ հենց պարոն Սահակաշվիլին է իր գործողություններով Վրաստանի տարածքային ամբողջականության վրա յուղոտ հարցական նշան դրել: Ըստ երեւույթին, նա կմնա պատմության մեջ որպես մի մարդ, ում օրոք Վրաստանի տարածքը կրճատվեց»:

- Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Վերջին լուրերը, Օգոստոս 26, 2008
ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա 5
Պաշտոնական Բեռլինն առաջարկում է Հարավային Կովկասի երեք պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությամբ խորհրդաժողով կազմակերպել` տարածաշրջանում եւ Վրաստանում կայունություն հաստատելու եւ ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան 1
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանի համոզմամբ, իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին հեռացնեն Երկրապահ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԵՒ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
5
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Մեդվեդեւը հեռուստատեսային ելույթում ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՏԱՐՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուբեն Մելոյան 1
Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակից մի քանի երիտասարդներ այսօր կեսօրին տարվել են ոստիկանություն: Նստացույցի մասնակիցներից Ելիզավետա Թարվերդյանի խոսքով, այսօր վաղ առավոտյան ոստիկանները տարել են նաեւ ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ
Պաշտոնական Վաշինգտոնը, ինչպես երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջոն Ռիդը, չնայած Հարավային Օսիայի շուրջ իրադարձությունների կապակցությամբ երկկողմ հարաբերություններում ...ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԱՌԱՋԱԴՐԻ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Դենվերում բացվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախընտրական համագումարը, որը Իլինոյս նահանգից ընտրված սենատոր Բարաք Օբամային կառաջադրի Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու գալիք աշնանը կայանալիք ...ԱՐԵՒՄՈՒՏՔՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԿՐԵՄԼԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Արեւմտյան գրեթե բոլոր առաջատար պետություններն ու գործիչները արդեն հասցրել են արձագանքել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Կրեմլի որոշմանը: Պաղեստինում գտնվող Միացյալ Նահանգների ...ՎԱՌԵԼԻՔԻ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Շաքե Ավոյան
Թեեւ սկսվել են երկաթգծով բեռնափոխադրումները դեպի Հայաստան, վառելիքի հետ կապված խնդիրը դեռեւս լուծված չէ: Երեւանի բենզալցակայաններում հերթեր են գոյանում, իսկ որոշ լցակայաններ պարզապես չեն աշխատում: Բենզին ...ԸՆԿԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 2Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը ծանր հարված հասցրեց Ռուսաստանի ֆոնդային բորսային: Առանց այդ էլ օգոստոսի սկզբից անկայուն վիճակում գտնվող շուկան օրվա երկրորդ կեսին պարզապես փլուզվեց: ...ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԵՒ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Կարինե ՔալանթարյանՀայաստանցի քաղաքագետներից ոմանք այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շարադրեցին իրենց մեկնաբանությունները Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչման առնչությամբ, նաեւ` ...ԵՐԵԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է 17-ԱՄՅԱ ԴԱՎԻԹ ՔԻՐԱՄԻՋՅԱՆԸ
Անուշ ՄարտիրոսյանԵրեկ երեկոյան ժամը 22-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում դանակահարված 17-ամյա Դավիթ Քիրամիջյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց միջադեպի մանրամասները: «Մի անծանոթ մարդ էր, անցնում ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 2:1
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԿԱԼ Է»
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԴԺՎԱՐԻՆ ՀԱՐՑԵՐԻ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՄԵՐԿԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրության առաջին տարբերակի կազմումն ավարտվում է, ներկայացվում պատրիարքին, որը և, որոշ ժամանակ պահելով, մերժում է:
- 1915 Թուրքերի կողմից կտտանքների ենթարկվելով սպանվեց հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանը: (Ծնվ. 1884թ.-ին):
- 1919 Սարիղամիշում հայկական բանակը պարտության մատնեց Մուստաֆա Քեմալի զորքին:
- 1926 Անգարայի բանտում կախաղան բարձրացվեցին «Իթթիհատ» թուրքական քաղաքական կուսակցության պարագլուխներին և հայ ժողովրդի ջարդարարներին:
- 1926 Բացվում է Արզնի առողջարանը:
- 1945 Վախճանվեց ավստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելը: 1933 թ.-ին նա գրել է «Մուսա լեռան քառասուն օրը» ամենատարածված դյուցազնական պատմությունը՝ թուրքերի կողմից հայերի ցեղասպանության մասին: (Ծնվ.1890թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

