
Հրատարակված է Օգոստոս 25, 2008
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶԳԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ՊԱԿԱՍԸ
- Մայրաքաղաքի բենզալցակայաններում այսօր բենզին դժվարությամբ էր ճարվում. յուրաքանչյուր մեքենայի բաց էր թողնվում միայն 2 հազար դրամի բենզին` ARCA քարտերով: Նախապես կտրոններ գնած հաճախորդները, սակայն, ստանում էին կտրոններում նշված քանակի բենզին: Բենզալցակայանի մոտ հավաքված վարորդները, որոնք կտրոն կամ ARCA քարտ չունեին, վրդովված էին: «Մի օր չեկ չկա, մի օր ռեգուլյարը չկա… ուղիղ մի շաբաթ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը: - «Հաղորդում են, որ բենզինը գալիս է, հաղորդում են, որ պրոբլեմ չունենք, բայց փաստորեն պրոբլեմ է»: Բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը, մինչդեռ, երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Երեւանի բենզալցակայաններում վառելիքի որոշակի պակասը շուտով կվերանա, քանի որ Վրաստանից Հայաստան երկաթուղին «փոքր թողունակությամբ սկսել է աշխատել»: «Բայց դա բավարար է արդեն, որ, եթե նույնիսկ ինչ-որ դեֆիցիտ առաջացել է, շատ արագ շտկվի», - հավելեց նա: Գագիկ Աղաջանյանի խոսքով, վերջին օրերին Վրաստանից վերադարձել են բենզինով բեռնված 39 մեքենաները. դա ավելի քան 500 տոննա բենզին է, որն արդեն բաշխվել է բենզալցակայաններին: Կառավարությունից «Ապավեն»-ը բենզինի հետ կապված այլ հանձնարարություն չի ստացել, սակայն հանձնարարություն է եղել Իրանից ալյուր ներկրելու վերաբերյալ, եւ արդեն տեղափոխվել է մոտ 418 տոննա ալյուր: Աղաջանյանի հավաստմամբ, ալյուրի ներկրումը այդ ճանապարհով շարունակվում է, եւ դրա հետ կապված «որեւէ խնդիր չի լինի»: Երեկ կեսօրին սկսել էր գործել Թբիլիսի - Գորի երկաթգծի վնասված երկաթուղային կամուրջը շրջանցող մեկ այլ գիծ, որի վերանորոգման աշխատանքերին մասնակցել են նաեւ հայ մասնագետները. այդ գնացքով Հայաստան էր տեղափոխվում 35 վագոն ցորեն: Սակայն մի քանի ժամ անց պարզվել էր, որ նույն երկաթհծի վրա` Գորիից 10 կիլոմետր դեպի Խաշուրի հատվածում, այրվել են նավթամթերքով բեռնված վագոններ, եւ ճանապարհը նորից անանցանելի է դարձել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը ասաց, որ այս պահին վնասված երկաթգիծը վերանորոգված է, կազմված է բեռների տեղափոխման գրաֆիկ: «Ամենայն հավանականությամբ, Հայաստան ներկրվող ցորենի վագոնները այսօր կշարժվեն դեպի մեր հանրապետություն», - հավելեց նա` շարունակելով. - «Ներկա դրությամբ, դեպի Հայաստան երկաթգծի վրա վրացական մասում կա 178 վագոն բեռ, որից 108-ը ցորեն է, մնացածը` խառը բեռներ են»: Տոնոյանը ասաց, որ Հայաստանը բեռներ ունի նաեւ Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներում. - «Փոթիի նավահանգստում կա Հայաստան ներկրվող մոտ 6700 տոննա ցորեն եւ 93 վագոն խառը բեռ: Բաթումիում ունենք 2500 տոննա ցորեն, 10 վագոն բենզին եւ եւս 1000 տոննա բենզին… Բեռնափոխադրումները եթե սկսեն նորմալ հունով ընթանալ, մենք առաջնահերթությունը տալու ենք ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ներկրմանը, մասնավորապես` ցորենի եւ բենզինի ներկրմանը»: Նա հավելեց, որ վերջին օրերին վառելիք եւ ցորեն ներկրվում է նաեւ Իրանից: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը այսօր հատուկ հայտարարություն է տարածել «Հայաստանում սկսված վառելիքի ճգնաժամի կապակցությամբ»: «Վրաց-հարավօսեթական կարճատեւ ռազմական հակամարտությունը հերթական անգամ ի ցույց դրեց ապօրինի վարչախմբի որակները՝ անգործությունը, անճարակությունն ու անտարբերությունը երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Հակամարտության սկզբից քսան օր անց էլ դրա հետեւանքները շարունակում են ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխվող բեռները, գրեթե ամբողջությամբ, դեռեւս գտնվում են ճանապարհին եւ որեւէ երաշխիք՝ դրանց տեղ հասնելու ժամկետների վերաբերյալ գոյություն չունի», - ասված է հայտարարությունում: Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է անհապաղ իրականացնել հետեւյալ միջոցառումները. - «Վերացնել հեղուկ վառելիքի ներկրման մենաշնորհը եւ հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին զբաղվել այդ գործով, ստեղծել մեխանիզմներ, որոնք կկանխեն հեղուկ վառելիքի սակավության պայմաններում ապօրինի գնով դրա վաճառքը եւ գերշահույթների ստացումը, իսկ մինչեւ ճգնաժամի հաղթահարումը մտցնել բենզինի վաճառքի նորմավորում, հանձնարարել պատկան մարմիններին՝ ճգնաժամի ավարտից հետո ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների առնվազն մի քանի ամսվա համար անհրաժեշտ պահուստներ` ապագայում հնարավոր ճգնաժամերից խուսափելու համար»։

- Շաքե Ավոյան
Վերջին լուրերը, Օգոստոս 25, 2008
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈԿՍՎԱՆ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 1
Ռուսաստանցիների գրեթե կեսը` 49 տոկոսը, համոզված է, որ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների մեղավորը ամերիկացիներն են, որոնք փորձում են «տարածաշրջանը վերածել իրենց ազդեցության գոտու»: Սա են վկայում ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
2Այսօր առավոտյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը` «զսպվածության եւ համբերության» կոչ անելով բոլորին: «Օգոստոսի ...ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԲԱՔՈՒ - ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԸ
Երեքշաբաթյա դադարից հետո այսօր լիարժեքորեն սկսել է գործել Բաքու - Ջեյհան նավթամուղը: Ինչպես ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է նավթամուղի բաժնետոմսերի 30 տոկոսի սեփականատեր British Petrolium ընկերության ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԽՆԴՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԻՏԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները այսօր կայացած հատուկ նիստում միաձայն հավանության են արժանացրել դիմումը, որով խնդրում են նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` դիտարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` «որպես ինքնուրույն, ...ՍԵՄՆԵԲԻԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Կարինե Քալանթարյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ով ոչ պաշտոնական կարճատեւ այցով Երեւան է ժամանել Թբիլիսիից, այսօր հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՀԱՆԵԼ ԵՆ ՑՈՒՑԱՊԱՍՏԱՌՆԵՐՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
Հովհաննես Շողիկյան
Այսօր առավոտյան` 10:30-ի սահմաններում ոստիկաններն ու նրանց հետ եկած մոտ երկու տասնյակ քաղաքացիական հագուստով անձինք Հյուսիսային պողոտայի այն հատվածից, որտեղ անցնում է ընդդիմադիրների նստացույցը, հանել ...ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԻԱՁԱՅՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
Այսօր արտահերթ լիագումար նիստում Ռուսաստանի խորհրդարանը քննարկում է անցած շաբաթ Սուխումիում եւ Ցխինվալիում համազգային հավաքների ժամանակ ընդունված դիմումները` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ...ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Երեկ երեկոյան Ղրղըզստանի մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստանի քաղաքացիներ չեն եղել: «Համաձայն մեր ունեցած պաշտոնական տեղեկությունների` ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
Ըստ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության, անցած կիրակի` օգոստոսի 24-ին, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանում հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶԳԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ՊԱԿԱՍԸ
Շաքե Ավոյան
Մայրաքաղաքի բենզալցակայաններում այսօր բենզին դժվարությամբ էր ճարվում. յուրաքանչյուր մեքենայի բաց էր թողնվում միայն 2 հազար դրամի բենզին` ARCA քարտերով: Նախապես կտրոններ գնած հաճախորդները, սակայն, ստանում ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ «ԳՈՆԵ 10-15 ՕՐՈՎ» ԲԱՑԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Անցած շաբաթավերջին Հայաստանի, Վրաստանի, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի մի շարք հասարակակական կազմակերպությունների ու հետազոտական կենտրոնների ներկայացուցիչները կոչով դիմել են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, ով միակ թեկնածուն էր թիվ 17 ընտրատարածքում, երեկ կայացած Ազգային Ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում, ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի մամլո ծառայությունը, Եվրամիության գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն Վրաստանում ստեղծված իրավիճակը եւ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները, կանցկացվի ...ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Ռուսաստանցիների գրեթե կեսը` 49 տոկոսը, համոզված է, որ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների մեղավորը ամերիկացիներն են, որոնք փորձում են «տարածաշրջանը վերածել իրենց ազդեցության գոտու»: Սա են վկայում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ԱՃԵԼ Է
Լիլիթ ՀարությունյանՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԵՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ». «ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄԻՋԱՄՏԵԼ Է ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ»
ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆՈՂՆԵՐԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԵ՞Ր
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա«ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՐՈՒՑԵԼ
Տաթեւիկ Լազարյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ

ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. «ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻ ՉԵՆՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 2:1
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԿԱԼ Է»
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԴԺՎԱՐԻՆ ՀԱՐՑԵՐԻ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1890 Թիֆլիսում կազմակերպվեց «Հայ հեղափոխականների դաշնակցություն» կուսակցությունը, որը հետագայում կոչվեց «Հայ հեղափոխական դաշնակցություն»:
- 1915 հայերի ջարդը Տեր - Զորիում Սաին Զեքքիի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ Գաբրիել Լազյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1966 Մահացավ Կարմենը (Լևոն Ստեփանյան): (Ծնվ. 1914 թ.):
- 1998 Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի 53-րդ նստաշրջանում ելույթ ունենալով, կոչ ուղղեց միջազգային համայնքին՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը, որպեսզի կանխվի նմանօրինակ ողբերգությունների կրկնությունը աշխարհում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

