
Հրատարակված է Օգոստոս 25, 2008
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈԿՍՎԱՆ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
- Ռուսաստանցիների գրեթե կեսը` 49 տոկոսը, համոզված է, որ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների մեղավորը ամերիկացիներն են, որոնք փորձում են «տարածաշրջանը վերածել իրենց ազդեցության գոտու»: Սա են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության մոսկովյան հեղինակավոր «Lեւադա» Կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Հարցված ռուսաստանցիների 70 տոկոսը համոզված է, որ պաշտոնական Մոկսվան տեղի ունեցածում որեւէ մեղք չունի: «Ռուսաստանի իշխանությունները արեցին հնարավոր ամեն ինչ` հակամարտությունից խուսափելու համար», - նշել է հետազոտությանը մասնակցած ռուսաստանցիների երկու երրորդից ավելին: Երկրի հանրության շրջանում, սակայն, տարաձայնություններ կան այն հարցի շուրջ, թե ինչու սկիզբ առավ այս հակամարտությունը: Հարցվածների 43 տոկոսը պնդում է, թե Սահակաշվիլին Ցխինվալիի ուղղությամբ հարձակման անցավ, որեպեսզի վերականգնի երկրի տարածքային ամբողջականությունն ու դրանից հետո Վրաստանը դարձնի ՆԱՏՕ-ի անդամ: Եվս 38 տոկոսի համոզմամբ, Վրաստանի նախագահը զուտ ներքաղաքական նպատակներ էր հետապնում` ցանկանալով ամրապնդել իր դիրքերը երկրի ներսում: Ռուսաստանցիների մոտ 16 տոկոսը, ի դեպ, կարծիք է հայտնել, թե Սահակաշվիլին դարձավ այն սադրանքի զոհը, որը խնամքով պատրաստել էին ռուսական իշխանություները, հարցվածների 4 տոկոսի կարծիքով էլ, ռուսական իշխանությունները տարիներ շարունակ կանխամտածված կերպով սրում էին իրավիճակն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում` Վրաստանի դեմ ձեռնարկելիք գործողությունները հետագայում արդարացնելու համար: «Ինչո՞ւ է Արեւմուտքը պաշտպանում Վրաստանին» հարցին հետազոտության մասնակցիների ճնշող մեծամասնությունը` 66 տոկոսը, պատասխանել է միանշանակորեն. - «Արեւմուտքը նպատակ ունի Ռուսաստանն Անդրկովկասից դուրս մղել»: Ռուսադտանցիների 74 տոկոսը հակված է այն մտքին, որ Վրաստանն ու վրաց ժողովուրդը դարձել են Միացյալ Նահանգների ղեկավարության աշխարհաքաղաքական նկրտումների պատանդը: Ռուսաստանցիների գրեթե մեկ երրորդը կարծում է, որ պատանդի կարգավիճակում են հայտնվել օսերն ու աբխազները` բայց արդեն Ռուսաստանի եւ Վրաստանի ղեկավարների ձեռքում: Այս ճգնաժամի ֆոնին «Lեւադայի» կենտրոնի մասնագետները նաեւ փորձել են պարզել, թե արդյոք փոխվել է իշխող տանդեմի (Մեդվեդեւ-Պուտին) նկատմամբ վերաբերմունքը շարքային քաղաքացիների շրջանում: Պարզվում է, որ Վրաստանի հետ մարտական գործողությունների մեկնարկից հետո թե’ Դմիտրի Մեդվեդեւի եւ թե’ Վլադիմիր Պուտինի վարկանիշերը աճ են արձանագրել. նախագահ Մեդվեդեւի վարկանիշը հուլիսյան ցուցանիշի համեմատ աճել է երեք տոկոսով` հասնելով 73 տոկոսի, իսկ վարչապետ Պուտինի գործողությունները հավանության արժանացնողերի թիվը աճել է երեք տոկոսով` օգոստոսի երկրորդ կեսին հասնելով 83 տոկոսի: Եվ որպես այս ցուցանիշի տրամաբանական արդյունք` ռուսաստանցիների մի զգալի մասը համոզված է, որ իրական իշխանությունը երկրում պատկանում է վարչապետ Պուտինին: Այս տեսակիտին է հակված ռուսատանցիների 26 տոկոսը: Մեդվեդեւին որպես երկրի միանձնյա ղեկավար է ընկալում հարցվածների ընդամենը 14 տոկոսը: Իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների 49 տոկոսը հակված է այն տեսակետին, որ Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը միասին են տնօրինում իշխանության լծակները:

- Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Վերջին լուրերը, Օգոստոս 25, 2008
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈԿՍՎԱՆ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 1
Ռուսաստանցիների գրեթե կեսը` 49 տոկոսը, համոզված է, որ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների մեղավորը ամերիկացիներն են, որոնք փորձում են «տարածաշրջանը վերածել իրենց ազդեցության գոտու»: Սա են վկայում ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
2Այսօր առավոտյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը` «զսպվածության եւ համբերության» կոչ անելով բոլորին: «Օգոստոսի ...ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԲԱՔՈՒ - ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԸ
Երեքշաբաթյա դադարից հետո այսօր լիարժեքորեն սկսել է գործել Բաքու - Ջեյհան նավթամուղը: Ինչպես ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է նավթամուղի բաժնետոմսերի 30 տոկոսի սեփականատեր British Petrolium ընկերության ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԽՆԴՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԻՏԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները այսօր կայացած հատուկ նիստում միաձայն հավանության են արժանացրել դիմումը, որով խնդրում են նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` դիտարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` «որպես ինքնուրույն, ...ՍԵՄՆԵԲԻԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Կարինե Քալանթարյան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ով ոչ պաշտոնական կարճատեւ այցով Երեւան է ժամանել Թբիլիսիից, այսօր հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՀԱՆԵԼ ԵՆ ՑՈՒՑԱՊԱՍՏԱՌՆԵՐՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
Հովհաննես Շողիկյան
Այսօր առավոտյան` 10:30-ի սահմաններում ոստիկաններն ու նրանց հետ եկած մոտ երկու տասնյակ քաղաքացիական հագուստով անձինք Հյուսիսային պողոտայի այն հատվածից, որտեղ անցնում է ընդդիմադիրների նստացույցը, հանել ...ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԻԱՁԱՅՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀ ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
Այսօր արտահերթ լիագումար նիստում Ռուսաստանի խորհրդարանը քննարկում է անցած շաբաթ Սուխումիում եւ Ցխինվալիում համազգային հավաքների ժամանակ ընդունված դիմումները` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ...ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Երեկ երեկոյան Ղրղըզստանի մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստանի քաղաքացիներ չեն եղել: «Համաձայն մեր ունեցած պաշտոնական տեղեկությունների` ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
Ըստ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության, անցած կիրակի` օգոստոսի 24-ին, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանում հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶԳԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ՊԱԿԱՍԸ
Շաքե Ավոյան
Մայրաքաղաքի բենզալցակայաններում այսօր բենզին դժվարությամբ էր ճարվում. յուրաքանչյուր մեքենայի բաց էր թողնվում միայն 2 հազար դրամի բենզին` ARCA քարտերով: Նախապես կտրոններ գնած հաճախորդները, սակայն, ստանում ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ «ԳՈՆԵ 10-15 ՕՐՈՎ» ԲԱՑԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Անցած շաբաթավերջին Հայաստանի, Վրաստանի, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի մի շարք հասարակակական կազմակերպությունների ու հետազոտական կենտրոնների ներկայացուցիչները կոչով դիմել են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, ով միակ թեկնածուն էր թիվ 17 ընտրատարածքում, երեկ կայացած Ազգային Ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում, ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի մամլո ծառայությունը, Եվրամիության գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն Վրաստանում ստեղծված իրավիճակը եւ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները, կանցկացվի ...ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Ռուսաստանցիների գրեթե կեսը` 49 տոկոսը, համոզված է, որ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների մեղավորը ամերիկացիներն են, որոնք փորձում են «տարածաշրջանը վերածել իրենց ազդեցության գոտու»: Սա են վկայում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԹՈՂԱՐԿԵԼ
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՎԻԴԵՈՍՐԱՀԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐԸ
Ռուզաննա ՍտեփանյանԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՍՔ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀԵՏՈ»
Հովհաննես Շողիկյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ

ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. «ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻ ՉԵՆՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 2:1
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԿԱԼ Է»
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԴԺՎԱՐԻՆ ՀԱՐՑԵՐԻ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1890 Թիֆլիսում կազմակերպվեց «Հայ հեղափոխականների դաշնակցություն» կուսակցությունը, որը հետագայում կոչվեց «Հայ հեղափոխական դաշնակցություն»:
- 1915 հայերի ջարդը Տեր - Զորիում Սաին Զեքքիի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ Գաբրիել Լազյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1966 Մահացավ Կարմենը (Լևոն Ստեփանյան): (Ծնվ. 1914 թ.):
- 1998 Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի 53-րդ նստաշրջանում ելույթ ունենալով, կոչ ուղղեց միջազգային համայնքին՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը, որպեսզի կանխվի նմանօրինակ ողբերգությունների կրկնությունը աշխարհում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

