
Հրատարակված է Օգոստոս 23, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»
- «Ռուսաստանի հետ ընկերությունը Հայաստանի համար երբեւէ չի եղել պարտադրված միջոց: Ավելորդ է ասել, որ ուժով ընկերներ չեն ձեռք բերվում, առավել եւս` չեն պահպանվում: Չեմ ուզում խոսել այլ երկրների փոխարեն, բայց գոնե Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերություններում չափազանց բաց, անկեղծ եւ հետեւողական է», - ավստրիական «Der Standard» օրաթերթին շաբաթ օրը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ավելին, ասեմ Ձեզ, որ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը երբեք չի խանգարել մեզ նորմալ, արդյունավետ համագործակցություն տարածել տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ: Դրա մասին են վկայում Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի հետ իրագործվող համատեղ ծրագրերի ծավալը, դինամիկ զարգացող հարաբերությունները եվրոպական պետությունների, Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ», - հավելել է Հայաստանի նախագահը: Դիտարկմանը, թե առաջին անգամը չէ, որ Հայաստանը լրջորեն իր վրա է զգում վրաց-ռուսական ճգնաժամի ազդեցությունը, եւ հարցին, թե ինչ խորհուրդ կտար վրացի գործընկերներին` Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, Սերժ Սարգսյանը արձագանքել է. - «Խորհուրդներ տալն անշնորհակալ գործ է: Մեր քաղաքականության առանցքը վերջին տարիներին կայացել է նրանում, որ չափազանց զգայուն մեր տարածաշրջանում փոքր պետությունները պետք է անեն ամեն ինչ գերտերությունների միջեւ հնարավոր հակասությունները մեղմելու, ոչ թե սրելու համար: Չափազանց հեշտ է կարճաժամկետ օգուտներ քաղել յուրաքանչյուր տարածաշրջանում մեծ տերությունների միջեւ պարբերաբար ծագող հակասություններից: Շատ ավելի բարդ է, բայց անհամեմատ ավելի օգտակար` փորձել անկեղծորեն համագործակցել ընդհանուր շահերի դաշտում: Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց ստիպված ենք դիմակայել, անիմաստ է ստեղծել նոր բաժանարար գծեր եւ արհեստական գաղափարական ճամբարներ»: Հարցին, թե արդյոք Հայաստանի համար շահավետ է Հարավային Կովկասում Ռուսաստանի գերիշխանությունը, երկրի նախագահը պատասխանել է. - «Հայաստանի, ինչպես կարծեմ յուրաքանչյուր պետության համար, շահավետ է արդունավետ ինքնիշխանությունը: Իսկ մեր դարաշրջանում այդ ինքնաշխանությունն իր մեջ է ներառում նաեւ մասնակցություն անվտանգության արդյունավետ միջազգային եւ տարածաշրջանային համակարգերին: Հայաստանն այդ առումով որոշում է կայացրել անդամակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Եվ այդ կազմակերպության հիմնարար փաստաթղթով նախատեսված է, որ հարձակումը անդամ պետություններից որեւէ մեկի վրա նշանակում է ոտնձգություն բոլորի դեմ»: Լրագրողի հաջորդ հարցին` ի՞նչ հետեւություններ կան Վրաստան կատարած ներխուժումից մեկ այլ «սառեցված հակամարտության»` Լեռնային Ղարաբաղի համար, Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերը ապացուցեցին, որ Հարավային Կովկասում ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարի դեմ զինված ուժով հակադրվելու փորձերը հղի են լուրջ ռազմական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներով: Վերջին զարգացումները հստակորեն ցուցադրեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի, ռազմական բյուջեների չհիմնավորված ավելացումների եւ ռազմատենչ հայտարարությունների իրական վտանգը: Դրանք միեւնույն ժամանակ ապացուցեցին, որ նման հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ինքնորոշման համար պայքար մղող ժողովրդի կամքի ազատ արտահայտումը եւ լուծումները պետք է հենվեն այդպիսի կամքի վրա, քանի որ հակառակ մոտեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային զտումների եւ միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման: Իրադարձությունները եւս մեկ անգամ ի հայտ բերեցին տարածաշրջանում առկա ենթակառուցվածքների, մայրուղիների, տրանսպորտային հանգույցների, խողովակաշարերի արդյունավետ ներգործման, դրանց այլընտրանքայնության ապահովման եւ առավել սփռված ցանցերի ձեւավորման կարեւորությունը»: Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան Հայաստանի նախագահը ասել է. - «Մենք այսօր էլ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Եվ ընդհանրապես, Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել այն քաղաքական ուղեգծին, որը հայտարարել է: Այսօր մեր հարաբերություններում առկա է մի իրավիճակ, որից ոչ ոք չի շահում, հակառակը` տուժում են շատերը: Վստահ եմ, որ մշտական հակառակորդներ լինելու իմաստն ու անհրաժեշտությունը չկա, ակնհայտ է, որ հարաբերությունների կարգավորման խնդիրը հասունացել է եւ այդ քայլը փոխշահավետ է լինելու թե' թուրք, թե' հայ հասարակությունների համար: Եթե հիշում եք Թուրքիայի վարչապետ Էրդողանը ամիսներ առաջ նշեց, որ այս ժամանակահատվածում դռները բաց են նոր երկխոսության համար: Ես վստահ եմ, որ ցանկության դեպքում մենք կարող ենք ունենալ այդպիսի երկխոսություն, եւ նախագահ Գյուլի այցը Հայաստան ավելի կամրապնդի այս դրական միտումները: Օրեր առաջ իմ թուրք գործընկերը հայտարարեց, որ Թուրքիան տարածաշրջանում թշնամիներ չունի: Ես համոզված եմ, որ այդ հայտարարության գործնական ամրագրումը կլինեն հարաբերությունները կարավորելու շոշափելի քայլերը, որոնք կարող են իրական արդյունքների հանգեցնել: Մենք կարող ենք բազմաթիվ խնդիրներ ունենալ, սակայն դրանք չենք կարողանա լուծել, եթե իրար հետ չխոսենք քաղաքակիրթ պետություններին վայել մակարդակով, եթե մեր երկրների միջեւ բացակայեն պատշաճ քաղաքական հարաբերությունները»: Սերժ Սարգսյանի հարցազրույցի տեքստը ավստրիական թերթին այսօր տարածել է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Քննարկում
AA գրել է:
http://derstandard.at/?url=/?id=1219060429639
Սարգիս գրել է:
Բռավո Սերժ Սարգսյան: Բազմակողմանի զարգացած քաղաքականություն է վարում մեր ՆԱԽԱԳԱՀԸ:
Վերջին լուրերը, Օգոստոս 23, 2008
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
8
«Վրաստանում ռուսաստանյան հեռուստաալիքներին եւ ռադիոկայանների հեռարձակման դադարեցումը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին», - այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ...ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ը
Վրաստանի խորհրդարանը այսօր բավարարել է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դիմումը օգոստոսի 9-ին 15 օրով հայտարարված ռազմական դրությունը մինչեւ սեպտեմբերի 8-ը երկարաձգելու մասին: Խորհրդարանի նիստի ժամանակ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»
3
«Ռուսաստանի հետ ընկերությունը Հայաստանի համար երբեւէ չի եղել պարտադրված միջոց: Ավելորդ է ասել, որ ուժով ընկերներ չեն ձեռք բերվում, առավել եւս` չեն պահպանվում: Չեմ ուզում խոսել այլ երկրների փոխարեն, բայց ...ԷԴՈՒԱՐԴ ԿՈԿՈՅՏԻՆ ԽՆԴՐԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախաgահ Էդուարդ Կոկոյտին այսօր մեկնել է Մոսկվա` Ռուսաստանի ղեկավարությանը հանձնելու հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով «Դիմում»-ը: Նշված փաստաթղթի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ: «1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց պատմական հռչակագիր, ...ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԲՆԱԿԱՆՈՆ ՉԻ ԸՆԹԱՆՈՒՄ»
Անուշ ՄարտիրոսյանԱզգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գնահատմամբ, Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումը «բնականոն չի ընթանում»: «Բեռնափոխադրումը բնականոն չի ընթանում», - շաբաթ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ
Ազա Բաբայան, ՄոսկվաՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ԵՒ ԹԲԻԼԻՍԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Հրաչ Մելքումյան, Պրահա«ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ»-Ը ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՒ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱ
Տաթեւիկ Լազարյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻՆ

ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. «ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻ ՉԵՆՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 2:1
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. « ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՒԷ ՉԻ ԵՂԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑ»

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԿԱԼ Է»
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԴԺՎԱՐԻՆ ՀԱՐՑԵՐԻ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ Է ՊԱՅԹԵՑՎԵԼ
Ռուբեն Մելոյան
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1903 Զինված ընդհարումներ Թիֆլիսում հունիսի 12-ի օրենքի կենսագործման կապակցությամբ:
- 1947 Կազմակերպվում է ԽՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական ֆիլիալը-Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ինստիտուտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

