
Հրատարակված է Օգոստոս 20, 2008
ՕԲԱՄԱՅԻ ԵՒ ՄԸՔՔԵՅՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐՎԵ՞Լ ԵՆ
- Այսօր Նյու Յորքում «Ռոյթերզ» լրատվական գործակալությունն ու հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Zogby International ընկերությունը կհրապարակեն Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Ջոն ՄըքՔեյնի եւ Բարաք Օբամայի վերջին վարկանիշային տվյալները: Մի շարք փորձագիտական գնահատականների համաձայն` եթե հուլիսի վերջին Օբաման մոտ 7-8 տոկոսով առաջ էր իր մրցակցից, ապա այժմ նրանց վարկանիշները գրեթե հավասարվել են: ՄըքՔեյնի շտաբը հմուտ մարտավարություն կիրառեց հատկապես վերջին մի քանի շաբաթներին: Քանի դեռ Բարաք Օբաման արձակուրդում էր, ՄըքՔեյնն անցավ յուրատեսակ հակահարձակման` ընտրողների ուշադրությունը ամերիկյան ներքին խնդիրներից շեղելով դեպի միջազգային հարցերը: Մասնավորապես, Ռուսաստանի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքով հայտնի ՄըքՔեյնը մի քանի օր շարունակ պարբերաբար անդրադառնում էր Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: «Բռնություն կիրառելով Վրաստանի դեմ` Ռուսաստանը նպատակ ունի ահաբեկել նաեւ իր այն հարեւաններին, որոնք որպես զարգացման հիմք ընտրել են արեւմտյան տնտեսական ու քաղաքական արժեքները: Վրաստանի, ինչպես նաեւ նորանկախ մյուս պետությունների ճակատագիրը պետք է մեծապես մտահոգի շարքային ամերիկացիներին», - հայտարարել է ՄըքՔեյնը: Նախընտրական ելույթներում ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածուն չէր խուսափում նաեւ Ռուսաստանի ղեկավարներին ուղղված սպառնալիք-զգուշացումներից. - «Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւն ու վարչապետ Պուտինը պետք է հասկանան, թե ինչ երկարաժամկետ հետեւանքներ կարող են ունենալ այն քայլերը, որոնց դիմում է ռուսական ղեկավարությունը: Այդ հետեւանքները զգացվելու են հատկապես Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ Ռուսաստանի ունեցած հարաբերություններում»: Օբամայի պատասխանն իր բնույթով թեեւ նույն ուղերձն էր պարունակում` խստությամբ համարժեք չէր: Նախագահության դեմոկրատ թեկնածուն օգոստոսի 9-ին ստիպված էր ընդհատել իր արձակուրդը` հանդես գալով ի պաշտպանություն Վրաստանի: «Շատ կարեւոր է, որպեսզի Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ համատեղ կարողանա անել հնարավորը այս հակամարտությանը վերջ տալու համար: Ես խստորեն քննադատում են Վրաստանի ինքնիշխանության ցանկացած ոտնահարում, այդ երկրի տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանված լինի», - հայտարարել է Օբաման:

- Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Քննարկում
Dz,moh գրել է:
Բարակ Օբաման սկսել ա հաստ քաքել: Հանկարծ հետանցքը չպատռվի՞:
Վերջին լուրերը, Օգոստոս 20, 2008
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԿԱԼ Է»
Աստղիկ Բեդեւյան, Պրահա 7
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը ոչ օբյեկտիվ եւ կանխակալ է որակել երեկ Բրյուսելում կայացած հրատապ հավաքի արդյունքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ընդունած հայտարարությունը: Հյուսիսատլանտյան ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Հայաստանի խորհրդարանը երեկ բացված արտահերթ նստաշրջանի առաջին նիստում սկսեց քննարկել կառավարության ներկայացրած հարկային փաթեթում ընդգրկված օրենսդրական փոփոխությունները: Նիստի ժամանակ Ազգային ժողովի շենքի ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ
(Լուսանկարը` արտգործնախարարության)
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր մեկնել է Ադրբեջան` քննարկելու ռուս - վրացական հակամարտությունը, որը տարածաշրջանային անկայունության մտավախություններ է հարուցում: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` ...ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԵՒ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
Հայաuտանի կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն եւ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը միաձուլման ձեւով վերակազմակերպվել են կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ...ՆԱԽԱԳԱՀԸ ՑՈՒՑՈՒՄ Է ՏՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀՐԱՉ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ռուզաննա ՍտեփանյանՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցուցում է տվել հանրապետության իրավապահ մարմիններին «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԻՍՏ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՆ»
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ երկու օր առաջ ...ԱՄՆ-Ը ԵՒ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին այսօր Վարշավայում ստորագրել են Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման վերաբերյալ պայմանագիրը: ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԳԵՐԱԿԱ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է»
6
Միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա առաջնահերթություն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՒԻ ՆԱԽԱԳԻԾԸ
1
Ռուսաստանը երեկ դեմ է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծին, որով Վրաստանի տարածքից ռուսական զորքերի անհապաղ դուրսբերման կոչ էր արվում: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հայտարարել ...ՕԲԱՄԱՅԻ ԵՒ ՄԸՔՔԵՅՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐՎԵ՞Լ ԵՆ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 1
Այսօր Նյու Յորքում «Ռոյթերզ» լրատվական գործակալությունն ու հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Zogby International ընկերությունը կհրապարակեն Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Ջոն ՄըքՔեյնի ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ` ԸՆԴԴԵՄ ՍԵՒԱՆԻՑ ՋՐԱՌԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ
Կարինե Քալանթարյան եւ Լիլիթ Հարությունյան
Մինչ պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճում քննարկում էին Սեւանա լճից բաց թողնվող ջրի տարեկան առավելագույն չափաքանակը 360 միլիոն խորանարդ մետր (240 միլիոն խորանարդ մետրի փոխարեն) սահմանելուն վերաբերող ...ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂՆՈՒՄ ՄԱԿԵՅԱՆԻ ԵՒ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ
Անուշ Մարտիրոսյան
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշեց ուժի մեջ թողնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` հունիսի 13-ի դատավճիռը, որով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ ազատամարտիկ, ...ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԿԱՇԱՌՔ ՇՈՐԹԵԼՈՒ ՄԵՋ
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել Գյումրիի քաղաքապետարանի բնակչության կոմունալ սպասարկման եւ շրջակա միջավայրի ...ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ` ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Ռուզաննա Ստեփանյան
Սեպտեմբերի առաջին օրերից Մեծամորի ատոմակայանը կդադարեցնի աշխատանքը` կապիտալ վերանորոգման նպատակով, որը կտեւի 85 օր: Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. «ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻ ՉԵՆՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ, ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ` ԹԲԻԼԻՍԻ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼ

ՌՈՒՍ - ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ` ՆԱԵՒ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱԿԱԼ Է»
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԴԺՎԱՐԻՆ ՀԱՐՑԵՐԻ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ Է ՊԱՅԹԵՑՎԵԼ
Ռուբեն Մելոյան
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1882 Թիֆլիսում բացվեց Կովկասի հայոց ուսուցիչների առաջին ընդհանուր ժողովը:
- 1899 Ստ. Շահումյանի ղեկավարությամբ Ստեփանավան ստեղծվեց Հայաստանի առաջին մարքսիստական խմբակը:
- 1916 Ծնվեց հայ երգչուհի, մանկավարժ Տաթևիկ Սազանդարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

