
Հրատարակված է Օգոստոս 19, 2008
ՈՒՐՈՒԳՎԱՅԱՀԱՅ ՄԱՐԶԻՉԸ ՑԱՆԿԱԼԻ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՒՐՔ ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ
- Ուրուգվայահայ ճանաչված ֆուտբոլային մարզիչ Սերժիո Մարգարյանը ցանկալի չի համարում թուրք մարզասերների ներկայությունը ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի նախընտրական փուլի շրջանակներում Երեւանում կայանալիք Հայաստան - Թուրքիա հանդիպմանը: Այդ մասին նա ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում: «Երբ հունական «Պանատինաիկոս» թիմի մարզիչն էի, այցելեցինք Ստամբուլ` խաղալու թուրքական «Ֆեներբախչե»-ի հետ ՈՒԵՖԱ-ի գավաթի համար: Չեմ մոռանում, թե ինչպիսի բռնության ենթարկվեցինք` ե’ւ դաշտում, ե’ւ դաշտից դուրս, այդ իսկ պատճառով պատասխան խաղը Աթենքում անցկացվեց առանց թուրք մարզասերների ներկայության` ՈՒԵՖԱ-ի ղեկավարության որոշմամբ», - պատմեց Մարգարյանը: «Մենք պետք է զգուշավոր լինենք, չպետք է խառնենք հայ ժողովրդի պատմության սեւ էջերը սպորտի հետ: Ամենակարեւորն է, որ ցույց տանք աշխարհին, որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է, եւ ֆուտբոլի դաշտում հաղթենք լավ խաղով», - հայտարարեց ուրուգվայահայ մարզիչը` հավելելով. - «Սակայն եթե անվտանգության հարցով անհրաժեշտ ամեն ինչ չարվի, ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ այս խաղը»: «Ես անձնապես գուցե նախընտրեի, որ խաղը անցներ առանց թուրք մարզասերների», - ամփոփեց Սերժիո Մարգարյանը: Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Հայաստանի կառավարությունը անցած շաբաթ որոշում է ընդունել սեպտեմբերի 1-ից մինչեւ 6-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիների համար սահմանել Հայաստան առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ` խաղին ներկա գտնվելու հնարավորություն ստեղծելու նպատակով:

- Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո
Քննարկում
SHARK գրել է:
Լա վագույն հաը մարզիչներից է,ինչու չի հրավիրվւմ Հաըաստան՞
փայտփորիկ գրել է:- SHARK
Լա վագույն հաը մարզիչներից է,ինչու չի հրավիրվւմ Հաըաստան՞
Որովհետեւ «հարեւանի հարսը» միշտ էլ սիրուն է եղել:
Իսկ ինչ վերաբերվում է թուրք մարզասերների Հայաստան գալուն,ապա համոզված եմ,որ իր սրտում ցեղասպանության մռմուռը պահած հայերը,այնուամենայնիվ,ցույց կտան ՀԱՅԻՆ վայել ընդունելություն:Իսկ եթե Աստված ոչ արասցե,թուրքերի կողմից «ինչ որ խաղեր»երեւան,ապա տուր ճակատին՝շանը փռիր կատվի կողքին :Իսկ ամենալավ«ջարդի»հեղինակները իհարկե պիտի լինեն հայ ֆուտբոլիստները մարզադաշտում՝ իրենց քաջալերող կոռեկտ ֆուտբոլասերների հետ միասին:Ամեն դեպքում պերք է զգույշ լինել նաեւ սադրանքներից:Նաեւ հիշենք՝
մենք «Հրազդան»մարզադաշտում «Բավարիա»ին ենք հաղթել.«մի քիչ»թասիբ է պետք...- SHARK
Վերջին լուրերը, Օգոստոս 19, 2008
ԲԵԼԱՌՈՒՍԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաԲելառուսի ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Կազուլինը, ով շուրջ երկուեւկես տարի անազատության մեջ էր գտնվում եւ ում միջազգային կառույցները քաղբանտարկյալ էին համարում, անցած շաբաթավերջին ազատ է արձակվել` ...ՌՈՒՍԱԿԱՆ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԳՈՐԻԻՑ
Ռուսական տանկերի եւ զրահամեքենաների մի շարասյուն այսօր դուրս է եկել Վրաստանի Գորի քաղաքից: Ռուսական զորքերի հրամանատարությունից արեւմտյան լրատվամիջոցների թղթակիցներին հայտնել են, որ շարասյունը ուղղվում ...ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԴԺՎԱՐԻՆ ՀԱՐՑԵՐԻ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա 1
Երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Վրաստանի իշխանություններին հարկ կլինի պատասխանել դժվարին հարցերի` թե ինչը հանգեցրեց հակամարտությանը եւ ինչու այդ ամենը տեղի ունեցավ: Նման հայտարարությամբ ...ԱԼԺԻՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՌՆՎԱԶՆ 43 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Նախնական տվյալներով` 43 մարդ զոհվել եւ 38-ը վիրավորվել է այսօր Ալժիրում ինքնասպան ահաբեկչի գործադրած ռումբի պայթյունից: Ռմբահարման թիրախը եղել է մայրաքաղաք Ալժիրից 60 կիլոմետր արեւելք գտնվող Իսեր բնակավայրի ...ԱՊՀ-Ի ԳՈՐԾԿՈՄԸ ՍՏԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՏԱՆ
ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում ստացվել է Վրաստանի արտգործնախարարության նոտան, որով պաշտոնապես հաստատվում է կազմակերպությունից երկրի դուրս գալու վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի որոշումը: Ինչպես «Ինտերֆաքս» ...ՀՐԱՉԻԿ ՋԱՎԱԽՅԱՆԸ` ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հարավկորեացի բռնցքամարտիկ Բայկ Ջոնգ-Սուբը այսօր ստիպված է եղել հրաժարվել Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում հայաստանցի Հրաչիկ Ջավախյանի հետ մենամարտից, քանի որ դա կարող էր վտանգել նրա կյանքը: «Ֆրանսպրես» ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՍԿՍԵՑԻՆ ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
Ռուսաստանը եւ Վրաստանը սկսել են փոխանակել մարտական գործողությունների ընթացքում գերեվարվածներին: Ինչպես հայտնել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայան, վրացական կողմը հանձնել ...ՈՒՐՈՒԳՎԱՅԱՀԱՅ ՄԱՐԶԻՉԸ ՑԱՆԿԱԼԻ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՒՐՔ ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո 2
Ուրուգվայահայ ճանաչված ֆուտբոլային մարզիչ Սերժիո Մարգարյանը ցանկալի չի համարում թուրք մարզասերների ներկայությունը ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի նախընտրական փուլի շրջանակներում Երեւանում կայանալիք Հայաստան ...ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԳՈՐԾՈՒՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՆԱՐԿԻ»
Կարինե ՔալանթարյանՌուսաստանի եւ Վրաստանի միջեւ հետագա առճակատումից խուսափելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի գործուն միջնորդություն ձեռնարկի: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային ...ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԵՐԵՒԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ
Ռուզաննա Ստեփանյան 1Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում հարձակման ու ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը: «Մոտավորապես 9:30-10-ի սահմաններում վերադառնում է ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՍԿՍԵՑ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի խորհրդարանը այսօր բացված արտահերթ նստաշրջանի առաջին նիստում սկսեց քննարկել կառավարության ներկայացրած հարկային փաթեթում ընդգրված օրենսդրական փոփոխությունները: Նիստի ժամանակ Ազգային ժողովի շենքի ...ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Անուշ Մարտիրոսյան
Մայրաքաղաքի Էրեբունի համայնքի գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը, ինքնաբացարկի ...ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ 10 ՖՐԱՆՍԻԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ
1Ֆրանսիացի 10 զինծառայողներ սպանվել եւ եւս 21-ը վիրավորվել են Աֆղանստանում թալիբ զինյալների հետ բախման հետեւանքով: Բախումը տեղի է ունեցել Քաբուլից շուրջ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սարոբի շրջանում, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
«Հայաստանն ունի տնտեսական զարգացման հստակ ծրագիր, որն ուղղված է կայուն աճի ապահովմանը եւ աղքատության կրճատմանը։ Ասիական զարգացման բանկը սՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ ԿԱՆԽԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԿՐԱԿՈՑԸ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
Կարինե ՔալանթարյանԵՐԵՒԱՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ԱՃԵԼ Է
Լիլիթ ՀարությունյանԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՏ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ, ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐԱՑՆԵԼ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. «ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻ ՉԵՆՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ, ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ` ԹԲԻԼԻՍԻ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼ

ՌՈՒՍ - ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ` ՆԱԵՒ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԼՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ ՌՈՒՍ - ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԴԺՎԱՐԻՆ ՀԱՐՑԵՐԻ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. «ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԿԻՍԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԸ»

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ Է ՊԱՅԹԵՑՎԵԼ
Ռուբեն Մելոյան
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1856 Ծնվեց կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը: (Վախճ. 1951թ.-ին):
- 1944 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Սերգեյ Խուդյակովին (Արմենակ Խանֆերդյանց) ավիացիայի մարշալի կոչում շնորհելու մասին:
- 1991 Գորբաչովի դեմ պետական հեղաշրջում ձեռնարկվեց:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

