
Հրատարակված է Օգոստոս 14, 2008
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
- Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը այսօր տարածած հայտարարությամբ իր անհանգստությունն է հայտնել «հարեւան Վրաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում մեր երկրի համար արդեն իսկ առաջացած, ինչպես նաեւ իրադարձությունների հնարավոր ոչ ցանկալի զարգացման պարագայում քաղաքական, սոցիալական եւ հումանիտար նոր բացասական հետեւանքներով», դատապարտել է «գործող իշխանության մարմինների «վնատգաշատ անգործությունը» եւ պահանջել ձեռնարկել անհապաղ միջոցառումներ: Հայաստանի «դե ֆակտո իշխանությունից» հայտարարության հեղինակները պահանջում են «պետական մակարդակով ցավակցություն հայտնել հակամարտության հետեւանքով առկա զոհերի կապակցությամբ», «հայտարարել հակամարտության հետեւանքով տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին», «անհապաղ նախաձեռնել ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների այց Ռուսաստան եւ Վրաստան` Հայաստանի արտաքին մատակարարումների անխափան ընթացքի ախահովման նպատակով», «ապահովել Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների վերադարձը պետության հաշվին», «մինչեւ խաթարված ենթակառույցների ամբողջական վերականգնումը, հանդես գալ Կարս - Գյումրի երկաթուղու ժամանակավոր ապաշրջափակման կոչով»: Այսօր հրավիրած ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ներկայացնելով հայտարարությունը, ասաց, որ կոնգրեսը իշխանություններին կոչ է անում նաեւ «սատարել միջազգային հանրության նախաձեռնած միջնորդական ջանքերին»: «Մենք համարում ենք, որ ընդհանրապես որեւէ գործողություն, որը ուղղված է ուժով այս հակամարտությունը լուծելուն, որը առաջ է բերում մարդկային զոհեր, հումանիտար աղետ, այդ գործողությունները արդարացված չեն կարող լինել», - հայտարարեց Զուրաբյանը:

- Ռուզաննա Ստեփանյան
Վերջին լուրերը, Օգոստոս 14, 2008
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 16
Մի քանի օրից ամերիկացի զինվորականները Վրաստանում են լինելու: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը` երեկ երեկոյան դիմելով Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին: «Ես հանձնարարել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐՐՈՐԴ ՄԵԴԱԼԸ ՏԱՐԱՎ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Գեւորգ Դավթյան)
Հայաստանը երեկ երրորդ բրոնզե մեդալն է նվաճել Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում: Ծանրամարտիկ Գեւորգ Դավթյանը երրորդ տեղն է գրավել 77 կիլոգրամ քաշայինների մրցաշարում: Տվյալ քաշային կարգում օլիմպիական ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԻՐ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Այսօր հայ - ադրբեջանական սահմանի Կայանավան - Ղազախ սահմանահատվածում իրականացվել է Ադրբեջանի քաղաքացի Արզու Նորադին-օղլի Էյուբովի հանձնումը իր երկրի ներկայացուցիչներին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ...ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՐԿ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ ԽՆԴՐԵԼ ՍԱՏԱՐԵԼ ԻՐԵՆ»
Ռուսաստանը հարկ չի համարում արհեստականորեն խնդրել ԱՊՀ-ի երկրներին` սատարել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցում իր դիրքորոշումը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՍԱՏԱՐԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻՆ ԵՒ ԱԲԽԱԶԻԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՈՒՄ
Ռուսաստանը կպաշտպանի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դիրքորոշումները նրանց ապագա կարգավիճակի հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` այսօր ընդունելով երկու չճանաչված հանրապետությունների ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆԴ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Ռուզաննա Ստեփանյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանի որակմամբ` Հարավային Օսիայում կատարվածը «ոտնձգություն է խաղաղ բնակչության նկատմամբ» եւ «զանգվածային սպանդ»: «Դա կանվանենք ցեղասպանություն ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԲԱՔՈՒ - ԹԲԻԼԻՍԻ - ԷՐԶՐՈՒՄ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐՈՎ
Այսօր վերականգնվել է գազի մատակարարումը Բաքու - Թբիլիսի - Էրզրում խողովակաշարով: Այդ մասին APA գործակալությանը հայտնել են BP - Azerbaijan ընկերությունից: Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարի, ինչպես նաեւ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԻՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱ՞Ր
Չինաստանը իր 1,3 միլիարդ բնակչությամբ պետք է որ Օլիմպիական խաղերում շահած մեդալների թվով առաջինը լինի, սակայն իրական առաջատարը... Հայաստանն է: Նման եզրակացության է հանգել «Լոս Անջելես Թայմս»-ը` վերլուծելով ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ
Անուշ Մարտիրոսյան 6Հայաստանի կառավարությունը այսօր որոշեց սեպտեմբերի 1-ից մինչեւ 6-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիների համար սահմանել Հայաստան առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ: Որոշման նպատակն է Թուրքիայի ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄՇԱԿԵՆ ԵՒ ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՀԱՄԱԼԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Հայ ազգային կոնգրեսը անհանգստացած է Վրաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում Հայաստանի համար արդեն իսկ առաջացած, ինչպես նաեւ իրադարձությունների հնարավոր ոչ ցանկալի զարգացման պարագայում քաղաքական, սոցիալական ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր ժամանել է Թբիլիսի: «Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` նախատեսվում է Էրդողանի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Երեկ Թուրքիայի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՈՒՄ ԶՈՐՔԵՐԸ ԳՈՐԻԻՑ ԵՒ ՓՈԹԻԻՑ
Ռուսական զորքերը սկսել են դուրս գալ Վրաստանի ռազմավարական կարեւորություն ունեցող քաղաքներից` Գորիից եւ Փոթիից: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա ...ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԴ. «ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ»
Հրայր Թամրազյան, ՊրահաՎրաստանում նորմալ է ընկալվում Հայաստանի դիրքորոշումը ռուս - վրացական հակամարտության առնչությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը: «Վրաստանում ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը, ով երեկ երեկոյան վերադարձել է Հայաստան, այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Նախագահի մամլո ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
2
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին: «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանում տեղի ունեցած վերջին ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ռուզաննա Ստեփանյան
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը այսօր տարածած հայտարարությամբ իր անհանգստությունն է հայտնել «հարեւան Վրաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում մեր երկրի համար ...ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԺԱՄԱՆԵՑ ՖՐԱՆՍԻԱ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ժամանել է Ֆրանսիա` նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ ռուս - վրացական հակամարտությունը քննարկելու նպատակով: Այցից առաջ պետքարտուղարը եւս մեկ անգամ կոչ է արել ...ՀԱՅԱԶԳԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻՑ
6Պեկինի Օլիմպիական խաղերում Շվեդիան ներկայացնող հայազգի ըմբշամարտիկ Արա Աբրահամյանը այսօր հրաժարվել է իրեն շնորհված բրոնզե մեդալից եւ շպրտել է այն: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` հունահռոմեական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՍԿԻՆՀԵԴՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԱՏԱՐԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ «ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ»
Ռուբեն ՄելոյանՄԵՐԺՎԵԼ Է ՍԵՖԻԼՅԱՆԻ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԼՐԱՄՇԱԿՈՒՄՆԵՐՐ
Աստղիկ ԲեդեւյանԲԱՐԱՔ 0ԲԱՄԱՆ ԵՐԵԿՈՅԱՆ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՎՐԱՑԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՑԽԻՆՎԱԼԻ՞

ԱՆՑԱԾ ԳԻՇԵՐԸ ՑԽԻՆՎԱԼԻՈՒՄ «ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՀԱՆԳԻՍՏ Է ԱՆՑԵԼ»

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԴՈՒՐՍ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՀԱՅԱԶԳԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ

ՄՕԿ-Ը ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԹԻՄԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՊԵԿԻՆՈՒՄ

ՌՈՒՍ - ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ` ՆԱԵՒ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԼՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ ՌՈՒՍ - ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԱՄՆ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. «ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԿԻՍԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԸ»

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ
(Ռմբակոծված Գորին, լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1887 Վախճանվեց հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Օտյանը: (Ծնվ. 1834թ.-ին):
- 1896 Կ. Պոլսի Օսմանյան բանկի՝ «Բանկ Օտոմանի», գրավումը, որը տևեց 12 օր (մինչև օգոստոսի 26-ը):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

