
Հրատարակված է Հուլիս 24, 2008
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը երեկ իրավապահ մարմիններին մեղադրել է «անփութության» մեջ` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու համար: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, իննամսյա աշխատանքից հետո այդ եզրակացությանն է հանգել Դինքի սպանության հանգամանքները ուսումնասիրող ենթահանձնաժողովը, որը գործում էր մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի կազմում: Առանց անուններ նշելու` զեկույցը պնդում է, որ ոստիկանությունը եւ Թուրքիայի գավառներում գործող ռազմականացված ժանդարմերիան «պատշաճ կերպով չեն քննել եւ գնահատել» Դինքի դեմ մահափորձի նախապատրաստման վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությունը: «Դինքը կյանքից զրկվեց, քանի որ իշխանությունները չձեռնարկեցին հարկ եղած միջոցները` բոլոր մակարդակներում պատասխանատուների անփութության պատճառով», - ընդգծում է խորհրդարանական հանձնաժողովը` մատնանշելով, որ Տրապիզոնում նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկատվության ոստիկանությունը տիրապետել է դեռ 2006 թվականին: Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Հայազգի լրագրողի սպանության գործով դատարանի առջեւ է կանգնել մոտ երկու տասնյակ մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը, այդ թվում` հանցագործության անմիջական կատարող Օգյուն Սամասթը, տրապիզոնցի ազգայնականներ են: Մինչ այժմ ընդամենը չորս իրավապահների են մեղադրանքներ ներկայացվել Դինքի սպանության հետ կապված: Նրանցից երկուսը` Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնի աշխատակիցներ, մարտին դատարանում ցուցմունք են տվել, որ իրենց վերադասներին տեղեկատվություն էին փոխանցել նախապատրաստվող հանցագործության մասին, ինչին, սակայն, որեւէ գործողություն չէր հետեւել: Օրերս Ստամբուլի դատարանը մերժեց Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկատվությունն անտեսելու համար ոստիկանության 8 պաշտոնյաների, այդ թվում Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեդին Ջերահի եւ հետախուզության բյուրոյի նախկին ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերի դեմ քննություն սկսելու պահանջով հայցը: Շաբաթասկզբին «Ռոյթերզ» գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիայի անվտանգության ծառայության երկու պաշտոնյաներ կասկածվում են «Ակոս»-ի խմբագրապետի սպանությանն առնչություն ունենալու մեջ: Տրապիզոնի նահանգապետ Նուրի Օքութանը կասկածյալներին ներկայացրել էր որպես «գնդապետ Ա» եւ «կապիտան Մ» եւ փոխանցել, որ նրանք կասկածվում են «Դինքին սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունը թաքցնելու եւ հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ գործողությունների չդիմելու մեջ»:

Վերջին լուրերը, Հուլիս 24, 2008
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԴԱՄԻ ՊՆԴՄԱՄԲ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան 30
Անցած շաբաթ Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ վերընտրված Արմեն Ռուստամյանի պնդմամբ` իշխանությունները պատրաստ են երկխոսության, բայց «ընդդիմությունը մերժում է բոլոր առաջարկները»: ...ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԳՐԿՎԻ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կընդգրկվի Հայ ազգային կոնգրեսում, որի ստեղծման առաջարկով հանդես է եկել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսօր տեղեկացնելով իր այդ որոշման մասին` ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲԱՔՈՒ - ԹԲԻԼԻՍԻ - ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաԱյսօր կեսօրին Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ կայացած հանդիսավոր արարողությամբ ազդարարվել է Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության մեկնարկը: Հարավային Կովկասը ...ԼՈՒԻՍ ՄԱՐԻԱ ԴԵ ՊՈՒՉ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԿԱՏԱՐԻ ԲԱՆԱՁԵՒԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՇԱՏ ԱՐԱԳ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ ԿԿԻՐԱՌՎԵՆ»
Ռուզաննա Ստեփանյան 2
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց, որ եթե Հայաստանը չկատարի ԵԽԽՎ-ի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի ...ԿԱՐԼԱ ԲՐՈՒՆԻՆ ԱՄՈՒՍՆՈՒՑ ԱՎԵԼԻ ԱՊԱՀՈՎՎԱ՞Ծ Է
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
«Կապիտալ» պարբերականի տվյալներով` Կարլա Բրունիի ունեցվածքը գնահատվում է 18,7 միլիոն եվրո, ինչը գրեթե տասն անգամ գերազանցում է նրա ամուսնու` Նիկոլա Սարկոզիի կարողությունը. Ֆրանսիայի նախագահի բանկային հաշվին ...ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. «ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵՆ ԱՅԼՈՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Արմեն Քոլոյան, Պրահա
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ եւ ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել հարեւան բոլոր երկրների հետ: «Տարածաշրջանի պետությունները ...ԱՐՇԱԿ ԲԱՆՈՒՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է` կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Ինչպես այսօր փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը երեկ իրավապահ մարմիններին մեղադրել է «անփութության» մեջ` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու համար: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ...«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ ԵՆ»
«Իշխանություններն իրականում որեւէ նպատակ չունեն վերականգնել ժողովրդավարությունը Հայաստանում, իսկ Եվրոպայի խորհրդի պահանջներին վերաբերվում են արհամարհանքով», - հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՇԵՇՏԵԼ Է, ԹԵ ԱԺ-Ի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ՀԱՎԱՏ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը, օմբուդսմենի փոխանցմամբ, նշել է, որ մարտի -2-ի իրադարձությունները ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՐԹՈՒՐ ՌԻՆՈՅԻ ԵՒ ՊԱՎԵԼ ՍԿԱՉԵՒՍԿՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ազա Բաբայան, ՄոսկվաԱյսօր Մոսկվայի քաղաքային դատարանում սկսվել են սքինհեդներ Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեւսկու գործով լսումները: Երկու երիտասարդները մեղադրվում են ավելի քան 20 մարդու` այդ թվում հայազգի գործարար Կարեն Աբրահամյանի ...ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Ի ԿԱՏԱՐ Է ԱԾՎԵԼ ԱՌՆՎԱԶՆ 5851 ՄԱՀԱՊԱՏԻԺ
Արմեն Քոլոյան, Պրահա«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, 2007 թվականի ընթացքում Իրանում ի կատար ածված մահապատիժների թիվն աճել է մեկ-երրոդով, իսկ Սաուդյան Արաբիայում` քառապատկվել է: Այդ մասին հայտնել է Հռոմում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՒԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԳՆԱՑԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՒԱՆ
Ռուզաննա ՍտեփանյանԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՒԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 0:2
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԴԱՄԻ ՊՆԴՄԱՄԲ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՈՐՄԱՏՈՎ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. «ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՊԱՏՐԱՍՏՎԱԾԸ ԼԻՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
Արմեն Քոլոյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐՎԵՆՔ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Կարինե ՔալանթարյանՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵՈՒՄ

ՎՐԱՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ «ՑԻՆԻԿ» ԵՆ ՈՐԱԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԱՅՍՕՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
Ռուզաննա Ստեփանյան
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է «ԾՈՎԱՅԻՆ ԶԵՓՅՈՒՌ - 2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

