
Հրատարակված է Հուլիս 24, 2008
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. «ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵՆ ԱՅԼՈՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
- Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ եւ ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել հարեւան բոլոր երկրների հետ: «Տարածաշրջանի պետությունները պետք է աջակցեն այն ծրագրերին, որոնք խթանում են բարիդրացիական հարաբերությունները եւ նպաստում են խաղաղության հաստատմանը», - «Զաման» օրաթերթի վկայությամբ` Կարսի նահանգ կատարած այցի ընթացքում երեկ ասել է Գյուլը եւ հավելել. - «Երկրները, որոնք ցանկանում են մասնակցել ծրագրերին, պետք է հարգեն այլոց տարածքային ամբողջականությունը»: «Զաման»-ը նշում է, որ Թուրքիան դատապարտել է Հայաստանին Լեռնային Ղարաբաղը «գրավելու» համար եւ ի նշան բողոքի 1993 թվականին փակել է սահմանը Հայաստանի հետ: Թերթի մեկնաբան Սուլեյման Քուրտի համոզմամբ, տարածքային ամբողջականության մասին Գյուլի երեկվա հայտարարությունը վկայում է, որ չնայած վերջին շրջանում նկատվող որոշակի ջերմացմանը` Թուրքիան մտադիր չէ վերանայել Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը, քանի դեռ պաշտոնական Երեւանը չի նահանջում Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճում: Պաշտոնական Անկարան հավաստիացնում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կախված է նրանից, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես կճանաչի՞ հայ - թուրքական ներկայիս սահմանները եւ կհրաժարվի՞ Օսմանյան կայսրության դարաշրջանում հայերի ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ուղղած իր քաղաքականությունից: «Զաման»-ը նշում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու կոչ է արել եւ Աբդուլա Գյուլին հրավիրել է Երեւան՝ սեպտեմբերի 6-ին միասին դիտելու ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպումը: Բացի այդ, թերթի փոխանցմամբ, արտգործնախարար Ալի Բաբաջանն անցած շաբաթ հայտնել է, որ այս ամիս ավելի վաղ հայ եւ թուրք դիվանագետները բանակցել են Շվեյցարիայում: Բաբաջանը միաժամանակ ընդգծել է, թե այդ հանդիպումը չի կարելի ընկալել որպես պաշտոնական Անկարայի վարած քաղաքականության փոփոխություն: «Զաման»-ի վկայությամբ` «իբրեւ Հայաստանի հետ հաշտության նշան, Աբդուլա Գյուլը երեկ այցելել է Կարսի գավառում, Հայաստանի հետ սահմանին գտնվող` այժմ չբնակեցված հայկական միջնադարյան Անի քաղաքը»: Այսօր Գյուլը Կարսում մասնակցում է Հայաստանի տարածքը շրջանցող Ադրբեջան - Վրաստան - Թուրքիա երկաթուղու հիմնարկեքին, որին ներկա են նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը: Երկաթուղու վրացական հատվածի կառուցումը մեկնարկել է 2007 թվականի նոյեմբերին եւ, ենթադրաբար, շահագործման կհանձնվի 2011 թվականին: Ամբողջ ծրագրի ընդհանուր արժեքը 450 միլիոն դոլար է: Մասնագետները վստահեցնում են, որ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը շահագործման միայն առաջին տարվա ընթացքում կապահովի 6,5 միլիոն տոննա բեռի եւ 1,5 միլիոն ուղեւորի փոխադրում:

- Արմեն Քոլոյան, Պրահա
Վերջին լուրերը, Հուլիս 24, 2008
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԴԱՄԻ ՊՆԴՄԱՄԲ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան 30
Անցած շաբաթ Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ վերընտրված Արմեն Ռուստամյանի պնդմամբ` իշխանությունները պատրաստ են երկխոսության, բայց «ընդդիմությունը մերժում է բոլոր առաջարկները»: ...ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԳՐԿՎԻ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կընդգրկվի Հայ ազգային կոնգրեսում, որի ստեղծման առաջարկով հանդես է եկել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսօր տեղեկացնելով իր այդ որոշման մասին` ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲԱՔՈՒ - ԹԲԻԼԻՍԻ - ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաԱյսօր կեսօրին Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ կայացած հանդիսավոր արարողությամբ ազդարարվել է Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության մեկնարկը: Հարավային Կովկասը ...ԼՈՒԻՍ ՄԱՐԻԱ ԴԵ ՊՈՒՉ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԿԱՏԱՐԻ ԲԱՆԱՁԵՒԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՇԱՏ ԱՐԱԳ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ ԿԿԻՐԱՌՎԵՆ»
Ռուզաննա Ստեփանյան 2
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց, որ եթե Հայաստանը չկատարի ԵԽԽՎ-ի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի ...ԿԱՐԼԱ ԲՐՈՒՆԻՆ ԱՄՈՒՍՆՈՒՑ ԱՎԵԼԻ ԱՊԱՀՈՎՎԱ՞Ծ Է
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
«Կապիտալ» պարբերականի տվյալներով` Կարլա Բրունիի ունեցվածքը գնահատվում է 18,7 միլիոն եվրո, ինչը գրեթե տասն անգամ գերազանցում է նրա ամուսնու` Նիկոլա Սարկոզիի կարողությունը. Ֆրանսիայի նախագահի բանկային հաշվին ...ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. «ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵՆ ԱՅԼՈՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Արմեն Քոլոյան, Պրահա
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ եւ ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել հարեւան բոլոր երկրների հետ: «Տարածաշրջանի պետությունները ...ԱՐՇԱԿ ԲԱՆՈՒՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է` կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Ինչպես այսօր փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը երեկ իրավապահ մարմիններին մեղադրել է «անփութության» մեջ` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու համար: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ...«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ ԵՆ»
«Իշխանություններն իրականում որեւէ նպատակ չունեն վերականգնել ժողովրդավարությունը Հայաստանում, իսկ Եվրոպայի խորհրդի պահանջներին վերաբերվում են արհամարհանքով», - հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՇԵՇՏԵԼ Է, ԹԵ ԱԺ-Ի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ՀԱՎԱՏ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը, օմբուդսմենի փոխանցմամբ, նշել է, որ մարտի -2-ի իրադարձությունները ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՐԹՈՒՐ ՌԻՆՈՅԻ ԵՒ ՊԱՎԵԼ ՍԿԱՉԵՒՍԿՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ազա Բաբայան, ՄոսկվաԱյսօր Մոսկվայի քաղաքային դատարանում սկսվել են սքինհեդներ Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեւսկու գործով լսումները: Երկու երիտասարդները մեղադրվում են ավելի քան 20 մարդու` այդ թվում հայազգի գործարար Կարեն Աբրահամյանի ...ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Ի ԿԱՏԱՐ Է ԱԾՎԵԼ ԱՌՆՎԱԶՆ 5851 ՄԱՀԱՊԱՏԻԺ
Արմեն Քոլոյան, Պրահա«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, 2007 թվականի ընթացքում Իրանում ի կատար ածված մահապատիժների թիվն աճել է մեկ-երրոդով, իսկ Սաուդյան Արաբիայում` քառապատկվել է: Այդ մասին հայտնել է Հռոմում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ` ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԱՌԱՋԱԴՐԻ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԱՊՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ազա Բաբայան, ՄոսկվաԱՐԵՒՄՈՒՏՔՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԿՐԵՄԼԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա«ՅՈԹՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄՆԱԿԱԼ Է»
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԴԱՄԻ ՊՆԴՄԱՄԲ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՈՐՄԱՏՈՎ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. «ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՊԱՏՐԱՍՏՎԱԾԸ ԼԻՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
Արմեն Քոլոյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐՎԵՆՔ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Կարինե ՔալանթարյանՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵՈՒՄ

ՎՐԱՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ «ՑԻՆԻԿ» ԵՆ ՈՐԱԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԱՅՍՕՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
Ռուզաննա Ստեփանյան
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է «ԾՈՎԱՅԻՆ ԶԵՓՅՈՒՌ - 2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

