
Հրատարակված է Հուլիս 23, 2008
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԺՎԵՑ
- Ստամբուլի դատարանը երեկ մերժել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկատվությունն անտեսելու համար ոստիկանության 8 պաշտոնյաների, այդ թվում Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեդին Ջերահի եւ հետախուզության բյուրոյի նախկին ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերի դեմ քննություն սկսելու պահանջով հայցը: Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Մուամար Գյուլերը հրաժարվել էր թույլտվություն տրամադրել Ջերահի նկատմամբ քննություն սկսելու համար, եւ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին նրա այդ որոշումը: Ոստիկանության 7 այլ պաշտոնյաների դեմ քննություն սկսելու` նահանգապետի թույլտվությունը, իր հերթին, երեկ չեղյալ է հայտարարել դատարանը: Թուրքական «Զաման» օրաթերթի փոխանցմամբ` դատարանի որոշմանը դեմ է քվեարկել դատավորներից մեկը միայն: «Ակոս»-ի խմբագրապետի սպանության գործով դատավարության սկսվելուց ի վեր Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները բազմիցս կասկածի տակ են առել գործընթացի անաչառությունը: Նրանք նաեւ մատնանշում են, որ ոստիկանությունը չի տրամադրում քննության համար անհրաժեշտ եւ դատարանի կողմից պահանջվող տեղեկատվությունը, որը վկայում է ոստիկանության պաշտոնյաների հետ կասկածյալներից ոմանց կապերի մասին: Պարզված է, մասնավորապես, որ կասկածյալներից մեկը ոստիկանության նախկին գործակալ է: Երկուշաբթի օրը «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիայի անվտանգության ծառայության երկու պաշտոնյաներ կասկածվում են «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանն առնչություն ունենալու մեջ: Տրապիզոնի նահանգապետ Նուրի Օքութանը կասկածյալներին ներկայացրել էր որպես «գնդապետ Ա» եւ «կապիտան Մ» եւ փոխանցել, որ նրանք կասկածվում են «Դինքին սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունը թաքցնելու եւ հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ գործողությունների չդիմելու մեջ»:

- Արմեն Քոլոյան, Պրահա
Վերջին լուրերը, Հուլիս 23, 2008
ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. «ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՊԱՏՐԱՍՏՎԱԾԸ ԼԻՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
Արմեն Քոլոյան, Պրահա 4
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գովեստով է խոսել Վազիանիի ռազմակայանում 1000 ամերիկացի, 600 վրացի, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների զինվորականների մասնակցությամբ ընթացող «Անհապաղ արձագանք - 2008» ...ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱ. «ՀԱՆԳԻՍՏ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՓԱՍՏԻՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱՏՕ-Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ»
Ռուբեն Մելոյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «միանգամայն հանգիստ» է վերաբերվում փաստին, որ մի քանի շաբաթից Հայաստանում անցկացվելու են զորավարժություններ ...«ԷՐԳԵՆԵԿՈՆ»-Ի ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաԹուրքական ոստիկանությունը այսօր ձերբակալել է եւս 20 մարդու, ովքեր կասկածվում են ծայրահեղ ազգայնական «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության հետ առնչություն ունենալու եւ պետական հեղաշրջում ծրագրելու մեջ: «Ռոյթերզ» ...ԳՅՈՒՄՐԻ - ԿԱՐՍ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ` ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ ԵՒ 14-ԻՆ
Սաթենիկ Վանցյան, ԳյումրիՕգոստոսի 9-ին եւ օգոստոսի 14-ին նախատեսված են ֆուտբոլային ընկերական հանդիպումներ Գյումրիի եւ Կարսի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված թիմերի միջեւ: Առաջին խաղը նախատեսված է Գյումրիում, ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՉԻ ԱՐՏՈՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման` օգոստոսի 1-ի հանրահավաքը Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ: Ընդ որում, ինչպես այսօր հայտարարեց Համաժողովրդական ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՅՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրահանձնաժողովը հայտարարել է, թե կառաջարկի հաջորդ տարվա հունվարի 1-ից մուտքի այցագրեր պահանջել Եվրամիության երկրներ ուղեւորվող ամերիկացի դիվանագետներից` եթե Միացյալ Նահանգները Միության անդամ բոլոր երկրների ...ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵԿԻՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՎԱՅՐԵՐ ԵՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ
Աստղիկ Բեդեւյան, ՊրահաՊեկինում հատկացվել են քաղաքային երեք զբոսայգիներ, որտեղ օգոստոսին` Օլիմպիական խաղերի ժամանակ, կթույլատրվի բողոքի ակցիաներ անցկացնել: Ինչպես տեղեկացրել են Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի անվտանգության բաժնից, ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԺՎԵՑ
Արմեն Քոլոյան, Պրահա
Ստամբուլի դատարանը երեկ մերժել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկատվությունն անտեսելու համար ոստիկանության 8 պաշտոնյաների, այդ թվում Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեդին ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ
Ռուզաննա Ստեփանյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը, ով այսօր երկօրյա այցով ժամանել է Երեւանում, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հայտարարեց, որ «այսօրվա դրությամբ, ...ԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԴԱՄԻ ՊՆԴՄԱՄԲ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա Սաղաբալյան
Անցած շաբաթ Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ վերընտրված Արմեն Ռուստամյանի պնդմամբ` իշխանությունները պատրաստ են երկխոսության, բայց «ընդդիմությունը մերժում է բոլոր առաջարկները»: ...ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ռուզաննա Ստեփանյան
Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը այսօր «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «քաղաքացիական բժշկական հաստատություն` հետազոտման»: Հայաստանի գլխավոր ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԵՊՔԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԵՂԾ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԿՈՐԶԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հասցեագրվում են դիմումներ, որոնց հեղինակները հայտնում են, որ մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահ ...ԿՈՒԲԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼԸ՝ «ԿԱՐՄԻՐ ԳԾԻ ՀԱՏՈՒՄ»
Արմեն Քոլոյան, Պրահա 3ԱՄՆ-ում խիստ անհանգստացած են Կուբայում ռազմավարական նշանակության ռմբակոծիչներ տեղակայելու Մոսկվայի մտադրությամբ: «Ռուսներին հարկ է բացատրել, որ նման բան չանեն, մենք պետք է պարզ եւ հստակ ասենք, որ դա ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԱՄՈԹ ԿԼԻՆԻ ՄԵԶ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՔԸ ԼՍԵԼԻ ՉԴԱՐՁՆԵՆՔ»
Ռուբեն ՄելոյանՄՈՍԿՈՎՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ, ՎԻՐԱՎՈՐՎԵԼ` 9 ԱԴՐԲԵՋԱՆՑԻ
ԱՄՆ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԲԱՔՈՒ
Արմեն Քոլոյան, ՊրահաՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԴԻՏԵՑԻՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԿՈՆԳՐԵՍԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԲԵՐԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՂԱԴՐԱՆՔ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԻ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻՆ»
Ռուզաննա Ստեփանյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՈՐՄԱՏՈՎ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ԳԻՐՔ
Գայանե Դանիելյան
ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. «ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՊԱՏՐԱՍՏՎԱԾԸ ԼԻՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
Արմեն Քոլոյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐՎԵՆՔ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Կարինե ՔալանթարյանՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵՈՒՄ

ՎՐԱՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ «ՑԻՆԻԿ» ԵՆ ՈՐԱԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԱՅՍՕՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
Ռուզաննա Ստեփանյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

