
Հրատարակված է Հուլիս 21, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. - «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՈՐՄԱՏՈՎ»
- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց երկխոսության վերաբերյալ իր պատկերացումները: «Երբ ես ասում եմ երկխոսություն, ես նկատի ունեմ երկխոսություն ժողովրդի հետ, ես նկատի ունեմ երկխոսություն հասարակության ներսում, ես նկատի ունեմ երկխոսություն պետություն - հասարակություն ֆորմատով, եւ ոչ թե երկխոսություն հանրապետության նախագահի եւ որեւէ անհատի միջեւ», - պատասխանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսության հնարավորությանը վերաբերող հարցին, ասաց Սերժ Սարգսյանը` այդուհանդերձ, ավելացնելով. - «Ընդհանրապես համարում եմ, որ այդպիսի պրոցեսները շարունակական պետք է լինեն, եւ երբեք մենք չպիտի համարենք, թե երկխոսության որեւէ ֆորմատ ուշացած է»: Լրագրողների հիշեցմանը, թե Տեր-Պետրոսյանը երկխոսության նախապայման է առաջադրում «քաղբանտարկյալների» ազատ արձակումը, նախագահը արձագանքեց. - «Ինչի՞ մասին մենք պիտի երկխոսենք: Եթե մարդկանց [ընդդիմության] պահանջը, եթե մարդկանց նպատակը նոր ընտրություններ անցկացնելն է, ինչի՞ մասին մենք պիտի երկխոսենք. թե ե՞րբ անցկացնենք այդ ընտրությունները… Ես արդեն հոգնել եմ ընտրություններից»: «Ինչ վերաբերում է նրան, թե մի զանգով կարելի է տասնյակ մարդկանց ազատ արձակել, ապա ես սովոր չեմ այդպես աշխատել, եւ դա շատ վատ գայթակղություն է», - շարունակեց Սերժ Սարգսյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ մի զանգով տասնյակ մարդկանց ազատ արձակելը նշանակում է նաեւ մի զանգով տասնյակ մարդկանց ազատազրկել»: Հարցին, թե որքանով են ճիշտ տեղեկություններն այն մասին, որ երկիրը իրականում ղեկավարում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը արձագանքեց. - «Պետության կառավարումը դա բիզնեսի կառավարում չէ, որտեղ հնարավոր է գործադիր տնօրենի նշանակում, իսկ սեփականության իրավունքները կարելի է պահել եւ ղեկավարել այդ բիզնեսը: Իսկ որոշումներ կայացնելիս, անշուշտ, ես խորհրդակցում եմ ինչպես Քոչարյանի, այնպես էլ իմ կոալիցիոն գործընկերների հետ, խորհրդակցում եմ մասնագետների հետ: Սա է իմ աշխատաոճը… Բայց իմ որոշումների պատասխանատուն ես եմ»: Նախագահը հերքեց նաեւ մամուլի այն հրապարակումները, թե լուրջ տարաձայնություններ կան իր եւ նախկին նախագահ Քոչարյանի միջեւ, մասնավորապես, թե` Քոչարյանը քննադատել է Սարգսյանին Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու համար: «Ես կարծում եմ, որ Քոչարյանի հայտարարությունը իր մեջ բացարձակապես որեւէ քննադատություն չի պարունակում: Ուղղակի նախագահ Քոչարյանը իր անհամաձայնությունն է հայտնել իմ կոնկրետ քայլի նկատմամբ», - ասաց նախագահ Սարգսյանը: - «Նախկինում էլ բոլոր հարցերում չէ, որ մենք միակարծիք ենք եղել»: Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին` Սերժ Սարգսյանը ասաց. - «Կարեւորը այն է, որ ե’ւ մեր, ե’ւ թուրքական հասարակությունում նշմարվում են մեր պրոբլեմների առողջ քննարկման միտումներ: Եվ ես վստահ եմ, որ նախագահ Գյուլի այցը Հայաստան այս դրական միտումները կարող է վերածել լավ, կայուն շարժման»: «Ես համարում եմ, որ ե’ւ Հայաստանում, ե’ւ Թուրքիայում մեր հարաբերությունների բարելավման կողմնակիցները շատ ավելին են, քան դեմերը», - հավելեց նա:

- Ռուզաննա Ստեփանյան
Վերջին լուրերը, Հուլիս 21, 2008
ՆՈՐ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի անվտանգության ծառայության երկու պաշտոնյաներ կասկածվում են «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ առնչություն ունենալու մեջ: «Անադոլու» ...ՁԵՒԱՎՈՐՎԵԼԻՔ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ
Աննա ՍաղաբալյանՀայաստանյան միակ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժը` «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես երկուշաբթի օրը հայտարարեցին կուսակցության ներկայացուցիչները, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԱՅԼԵՒՍ ՉԿԱ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃ
Ռուսաստանի եւ Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Յան Ցզեչին այսօր Պեկինում ստորագրել են ռուս-չինական սահմանի արեւելյան հատվածի վերաբերյալ լրացուցիչ արձանագրություն-նկարագրությունը` դրանով իսկ ...ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Կարինե ՔալանթարյանՀուլիսի 19-ին Լեհաստանի Շլոնսկի վոյեվոդության Զաբժե քաղաքում սպանվել է ՀՀ քաղաքացի, 1974 թվականին ծնված Վաչե Զավենի Համբարձումյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարության ...ՎՐԱՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ «ՑԻՆԻԿ» ԵՆ ՈՐԱԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա 2
Վրաց լրագրողները եւ իրավապաշտպանները բաց նամակ են հղել խորհրդարանականներին` մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցի նկատմամբ պատգամավորների վերաբերմունքը որակելով «ցինիկ»: «Մենք անհանգստացած ենք, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. - «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՈՐՄԱՏՈՎ»
Ռուզաննա Ստեփանյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց երկխոսության վերաբերյալ իր պատկերացումները: «Երբ ես ասում եմ երկխոսություն, ես նկատի ունեմ երկխոսություն ժողովրդի հետ, ես ...ՓՈԽՎԵԼ Է ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, այսօր փոխվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եզիազարյանի նկատմամբ կիրառված խափանման ...ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ԵՒ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Կարինե ՔալանթարյանԱզգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը մինչեւ ընթացիկ շաբաթավերջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկելու իր պաշտպանյալների հայցը: ...ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐՍՏԻՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ
Արմեն Քոլոյան, ՊրահաԹուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, երկրի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն այսօր մեկնել է Նյու 3որք, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի-Մունի, ՄԱԿ-ի 62-րդ Գլխավոր ...ՍԱՅԵԴ ՋԱԼԻԼԻ. «ԻՐԱՆՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՉԻ ՁԳՏՈՒՄ»
Արմեն Քոլոյան, ՊրահաԻրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, միջուկային հարցերով ավագ բանագնաց Սայեդ Ջալիլին այսօր Թեհրանում խոսել է անցած շաբաթ օրը Ժնեւում գերտերությունների եւ Եվրամիության պաշտոնյաների հետ վարած ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ
Սպանությունը տեղի է ունեցել Տոլյատիի «Կոլեսո» թատրոնի շենքի մոտ: Ինչպես այսօր փոխանցում է «Տոլյատի Նովոստի» գործակալությունը, անհայտ հանցագործների զոհը դարձել է Հայաստանում ծնված Անանիա Բախտիկյանը: Դեպքը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՀԱՐԵՒԱՆՆԵՐ ԵՆՔ ԵՒ ՄՆԱԼՈՒ ԵՆՔ ՀԱՐԵՒԱՆՆԵՐ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ
ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ` ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ «ՀԱԿԱԴԻՐ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՎԿԱՍ»
Ռուբեն ՄելոյանՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱՎԵԼԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ» ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
Աննա Սաղաբալյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՂԱԴՐԱՆՔ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԻ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻՆ»
Ռուզաննա Ստեփանյան
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ԳԻՐՔ
Գայանե Դանիելյան
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ «ՍԱԴՐԱՆՔ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ռուբեն ՄելոյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐՎԵՆՔ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Կարինե ՔալանթարյանԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՄՈՒՏ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԱՑՄԱՆԸ»
(Լուսանկարը` արտգործնախարարության)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵՈՒՄ

ՎՐԱՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ «ՑԻՆԻԿ» ԵՆ ՈՐԱԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Կարազիադինում հանդիպում են Ա. Ս. Գրիբոյեդովը և Աբաս Միրզան, նպատակ ունենալով հաշտության բանակցություններ վարել:
- 1902 Մահացավ հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1905 Մահափորձ Աբդուլ Համիդի դեմ:
- 1921 Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին: Սա հիմք հանդիսացավ Անդրկովկասում առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու որոշումներ ընդունելու Ստալինյան խարդախություններին:
- 1947 Երևանում մահացավ ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

