
Հրատարակված է Հուլիս 21, 2008
ՎՐԱՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ «ՑԻՆԻԿ» ԵՆ ՈՐԱԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ
- Վրաց լրագրողները եւ իրավապաշտպանները բաց նամակ են հղել խորհրդարանականներին` մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցի նկատմամբ պատգամավորների վերաբերմունքը որակելով «ցինիկ»: «Մենք անհանգստացած ենք, որ օրենսդիրը նման ցինիկ վերաբերմունք ունի ժողովրդավարության նկատմամբ: Խորհրդարանում լսումների ժամանակ մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչների ելույթները ցույց տվեցին, որ օմբուդսմենի վկայակոչած փաստերը չեն ուսումնասիրվելու, չի դրվելու մարդու իրավունքների խախտումների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը եւ նրանք անպատիժ շարունակելու են իրենց գործունեությունը», - նշված է բաց նամակում, որը ստորագրել են 36 լրագրողներ եւ իրավապաշտպաններ: 2007 թվականին երկրում մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերն ամփոփող ծավալուն զեկույցը Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին խորհրդարանին անցած շաբաթ էր ներկայացրել` եզրակացնելով, որ «վիճակը մտահոգիչ է»: Ի պատասխան խորհրդարանական մեծամասնությունը հայտարարեց, որ զեկույցը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, որ օմբուդսմենը լիարժեք չի տիրապետում փաստերին եւ փաստաթղթում զգացվում են նրա ընդդիմադիր հայացքները: Սոզար Սուբարիի զեկույցի հիմնական մասը նվիրված է լրատվամիջոցների ազատությանը եւ հավաքների անցկացման սահմանափակումներին: «Նոյեմբերյան բախումները ցույց տվեցին, որ իշխանությունները չեն հանդուրժում բազմամարդ հանրահավաքներ: Այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած իրավապահները», - նշել է Սուբարին` ընդգծելով, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ թե հրաման կատարած զինվորները, այլեւ հրաման արձակողները` ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները` նախարար Վանո Մերաբիշվիլիի գլխավորությամբ: «Ցույցը ցրելու ժամանակ ռետինե փամփուշտների օգտագործումը ապօրինի է եղել», - պնդում է մարդու իրավունքների պաշտպանը` փաստարկելով, թե «Ոստիկանության մասին» օրենքը թույլ է տալիս որպես հատուկ միջոցներ օգտագործել «միայն արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ ռետինե մահակներ», եւ ոչ` ռետինե փամփուշտներ: Պատգամավորներին դուր չէր եկել նաեւ Սոզար Սուբարիի այն դիտարկումը, թե զանգվածային լրատվամիջոցների ազատության վիճակը վատացել է: Զեկույցում առաջ է քաշված ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաընկերության հետ կատարվածը, որը նույն դեպքերի ժամանակ փակվեց, հատուկ ջոկատայինները մտան, ջարդուփշուր արեցին տեխնիկան, եւ հեռուստաընկերության տարածքից դուրս սկսեցին հետապնդել են լրագրողներին: Օմբուդսմենը փաստում է, որ ոչ ոք մինչեւ օրս պատասխանատվության չի ենթարկվել այդ բռնությունների համար: Սոզար Սուբարին իր այս զեկույցում առաջ է քաշել նաեւ Վրաստանի տարածքում հայկական մի քանի եկեղեցիների շուրջ առաջացած տարաձայնութունների հարցը` ընդգծելով, որ այս թեմաների լուսաբանման ժամանակ վրացական լրատվամիջոցներում նկատվել են «ազգայնականության դրսեւորումներ»:

- Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Քննարկում
Jiro գրել է:
Սոզար Սուբարին թող գա Հայաստան, իսկ Արմեն Հարությունյանը գնա Վրաստան: Համ վրացիք կազատվեն իրենց ավելորդ մարդուց, համ հայերը:
Jiro գրել է:- Jiro
Սոզար Սուբարին թող գա Հայաստան, իսկ Արմեն Հարությունյանը գնա Վրաստան: Համ վրացիք կազատվեն իրենց ավելորդ մարդուց, համ հայերը:
յա, բարեվ ադաշ :-))- Jiro
Վերջին լուրերը, Հուլիս 21, 2008
ՆՈՐ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի անվտանգության ծառայության երկու պաշտոնյաներ կասկածվում են «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ առնչություն ունենալու մեջ: «Անադոլու» ...ՁԵՒԱՎՈՐՎԵԼԻՔ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ
Աննա ՍաղաբալյանՀայաստանյան միակ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժը` «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես երկուշաբթի օրը հայտարարեցին կուսակցության ներկայացուցիչները, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԱՅԼԵՒՍ ՉԿԱ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃ
Ռուսաստանի եւ Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Յան Ցզեչին այսօր Պեկինում ստորագրել են ռուս-չինական սահմանի արեւելյան հատվածի վերաբերյալ լրացուցիչ արձանագրություն-նկարագրությունը` դրանով իսկ ...ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Կարինե ՔալանթարյանՀուլիսի 19-ին Լեհաստանի Շլոնսկի վոյեվոդության Զաբժե քաղաքում սպանվել է ՀՀ քաղաքացի, 1974 թվականին ծնված Վաչե Զավենի Համբարձումյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարության ...ՎՐԱՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ «ՑԻՆԻԿ» ԵՆ ՈՐԱԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա 2
Վրաց լրագրողները եւ իրավապաշտպանները բաց նամակ են հղել խորհրդարանականներին` մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցի նկատմամբ պատգամավորների վերաբերմունքը որակելով «ցինիկ»: «Մենք անհանգստացած ենք, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. - «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՈՐՄԱՏՈՎ»
Ռուզաննա Ստեփանյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց երկխոսության վերաբերյալ իր պատկերացումները: «Երբ ես ասում եմ երկխոսություն, ես նկատի ունեմ երկխոսություն ժողովրդի հետ, ես ...ՓՈԽՎԵԼ Է ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, այսօր փոխվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եզիազարյանի նկատմամբ կիրառված խափանման ...ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ԵՒ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Կարինե ՔալանթարյանԱզգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը մինչեւ ընթացիկ շաբաթավերջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկելու իր պաշտպանյալների հայցը: ...ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐՍՏԻՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ
Արմեն Քոլոյան, ՊրահաԹուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, երկրի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն այսօր մեկնել է Նյու 3որք, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի-Մունի, ՄԱԿ-ի 62-րդ Գլխավոր ...ՍԱՅԵԴ ՋԱԼԻԼԻ. «ԻՐԱՆՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՉԻ ՁԳՏՈՒՄ»
Արմեն Քոլոյան, ՊրահաԻրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, միջուկային հարցերով ավագ բանագնաց Սայեդ Ջալիլին այսօր Թեհրանում խոսել է անցած շաբաթ օրը Ժնեւում գերտերությունների եւ Եվրամիության պաշտոնյաների հետ վարած ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ
Սպանությունը տեղի է ունեցել Տոլյատիի «Կոլեսո» թատրոնի շենքի մոտ: Ինչպես այսօր փոխանցում է «Տոլյատի Նովոստի» գործակալությունը, անհայտ հանցագործների զոհը դարձել է Հայաստանում ծնված Անանիա Բախտիկյանը: Դեպքը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉ ՕՐՍ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ 129 ՄԱՐԴ
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 134 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ 97-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
Հեղինե Բունիաթյան, ՊրահաՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ազա Բաբայան, Մոսկվա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
Աննա Սաղաբալյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՂԱԴՐԱՆՔ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԻ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻՆ»
Ռուզաննա Ստեփանյան
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ԳԻՐՔ
Գայանե Դանիելյան
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ «ՍԱԴՐԱՆՔ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ռուբեն ՄելոյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐՎԵՆՔ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵՈՒՄ

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Կարինե ՔալանթարյանԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՄՈՒՏ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԱՑՄԱՆԸ»
(Լուսանկարը` արտգործնախարարության)
ՎՐԱՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ «ՑԻՆԻԿ» ԵՆ ՈՐԱԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Կարազիադինում հանդիպում են Ա. Ս. Գրիբոյեդովը և Աբաս Միրզան, նպատակ ունենալով հաշտության բանակցություններ վարել:
- 1902 Մահացավ հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1905 Մահափորձ Աբդուլ Համիդի դեմ:
- 1921 Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին: Սա հիմք հանդիսացավ Անդրկովկասում առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու որոշումներ ընդունելու Ստալինյան խարդախություններին:
- 1947 Երևանում մահացավ ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

