
Հրատարակված է Հուլիս 19, 2008
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԽՈՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԹԱՓԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ»
- Հայաստանի իշխանությունները մարտի 1-2-ի ողբերգության վերքերը ապաքինելուն ուղղված որոշ դրական քայլեր կատարել են, սակայն մի շարք հարցեր մինչեւ հիմա լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան: «Մասնավորապես, Միացյալ Նահանգները մտահոգված է, որ մինչեւ հիմա կան քաղաքական մեղադրանքների կամ ենթադրյալ հանցագործությունների համար կալանավորվածներ, ամբողջությամբ չի վերականգնվել ազատ կերպով ցույցեր եւ երթեր անցկացնելու մարդկանց իրավունքը, մեզ նաեւ մտահոգում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առկա անջրպետը: Դրական քայլերից, անշուշտ, կարելի է նշել այն, որ ընդդիմությանը ավելի շատ տեղ է հատկացվում հանրային հեռուստատեսության եթերում, հուսով ենք, որ այդ շատ դրական քայլը այսուհետ ավելի կանոնակարգված կլինի: Մենք ուրախ ենք, որ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովն աշխատում է: Թերեւս ավելի լավ կլիներ, եթե ընդդիմությունը մասնակցեր այդ հետաքննությանը եւ, հուսով ենք, կառավարությանը կհաջողվի համոզել ընդդիմությանը` միանալ այդ աշխատանքներին», - հայտարարեց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: Ապրիլի 9-ին` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Մեթյու Բրայզան նշել էր, թե մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունը, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100-րդ օրը Մեթյու Բրայզան դժվարացավ դրանք դրամատիկ գնահատել. - «Չեմ կարծում, թե Հայաստանը հիմա դրամատիկ փոփոխությունների փուլում է, բայց որոշ դրական փոփոխությունների ականատեսը դառնում ենք, ուղղությունը փոխվել է, եւ դա շատ ավելի լավ է: Ինչպես արդեն նշեցի, հունիս-հուլիսին ընդդմությանը հաջողվեց մի քանի հանրահավաք անցկացնել, որոնց իշխանությունը չփորձեց միջամտել: Բացի այդ, առաջընթաց է նկատվում նաեւ տնտեսական բարեփոխումների ոլորտում. մաքսային, հարկային վարչարարություն, ընդհանրապես` տնտեսությունում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված քայլեր: Սրանք կարեւոր քայլեր են, միգուցե` ոչ դրամատիկ, սակայն գործընթացի թափն ու շարունակականությունը պահպանելու տպավորություն ստեղծող»: Այդուամենայնիվ, կարելի՞ է ասել, որ Հայաստանը վերադառնում է ժողովրդավարության ուղի, որից շեղվել էր նախագահական ընտրություններից եւ դրանց հետեւած ողբերգական իրադարձություններից հետո: «Ինձ թվում է, նախագահ Սարգսյանը հասկանում է երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, եւ թե որ խնդիրներն են ավելի շատ աշխատանք պահանջում: Մենք տեսել ենք որոշ ուղղություններով նրա կատարած քայլերը եւ բարձր ենք գնահատում դրանք: Նույնը կարելի է ասել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին», - ասաց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը: Նրա խոսքով` ամենահոռետես փորձագետներն ու վերլուծաբանները Հայաստանում կարող են ասել, թե Սերժ Սարգսյանը ոչինչ չի անում եւ անհրաժեշտ է իրական առաջընթաց: «Այստեղ` Վաշինգտոնում մեզ ամենից շատ, թերեւս, մտահոգում են մարտի 1-2-ի իրադարձությունների համար մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստների դատավարությունները, հատկապես` ներկայացվող ապացույցները, որոնք, հաճախ, պարզապես համոզիչ չեն: Եվ իհարկե, մեզ անհանգստացնում է ձերբակալված քաղաքական գործիչների եւ նրանց կողմնակիցների քանակը: Հենց այս խնդիրների պատճառով էլ հնարավոր չէ խոսել Հայաստանում ժողովրդավարության նախկին թափի վերականգնման մասին», - փաստեց ամերիկացի դիվանագետը: Ավելին, ասում է Մեթյու Բրայզան, հենց այս մտահոգությունների պատճառով էլ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան առայժմ չի շտապում վերականգնել շուրջ 236 միլիոն դոլարի ծրագիրը: Ըստ նրա, կորպորացիայի տնօրենների խորհուրդը շարունակում է ուշադիր հետեւել հայաստանյան զարգացումներին եւ այս հարցին կրկին անդրադառնալու է սեպտեմբերին. այդ ժամանակ էլ պարզ կդառնա` շարունակվելո՞ւ է ծրագրի իրականացումը, թե՞ վերջնականապես դադարեցվելու է: Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մեթյու Բրայզան խոսել էր նաեւ հայ - թուրքական հարաբերությունների եւ դրանց բարելավման ուղղությամբ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած առաջարկությունների մասին, շեշտելով, թե երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքեր գործադրում են ե’ւ Երեւանը, ե’ւ Անկարան: «Նախագահ Սարգսյանը խիզախ քայլ կատարեց` նախագահ Գյուլին Երեւան հրավիրելով եւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին խոսելով, ինչի համար քննադատության արժանացավ քաղաքական գործիչների կողմից, այդ թվում նրանց, ովքեր երկու տարի առաջ նույն քայլերն էին առաջարկում կատարել: Եթե այդ առաջարկները կարեւոր էին այն ժամանակ, ապա ինչո՞ւ հիմա կորցրին իրենց կարեւորությունը: Իհարկե, ես չեմ կարող խոսել նախագահ Գյուլի կամ Թուրքիայի կառավարության անունից, սակայն Միացյալ Նահանգները հուսով է, որ Գյուլը կօգտվի այդ ոսկյա հնարավորությունից», - ասել էր Մեթյու Բրայզան:

- Էմիլ Դանիելյան եւ Ռուբեն Մելոյան
Վերջին լուրերը, Հուլիս 19, 2008
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է «ԾՈՎԱՅԻՆ ԶԵՓՅՈՒՌ - 2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել «Ծովային զեփյուռ - 2008» զորավարժությունների կապակցությամբ, որ ՆԱՏՕ-ն այս շաբաթվա սկզբից անցկացնում է Ուկրաինայում: «Զորավարժությունների բնույթը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
1
Օգոստոսի 1-ին Մոսկվայում հնարավոր է հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ: Ինչպես Day.az ինտերնետային պարբերականին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության ...ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
(Լուսանկարը` Եվրախորհրդի)
Հուլիսի 22-25-ը Հայաստան կայցելի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը: Եվրախորհրդի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի նպատակն է Հայաստանի եւ ԵԽԽՎ-ի միջեւ համագործակցության ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԽՈՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԹԱՓԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ»
Էմիլ Դանիելյան եւ Ռուբեն Մելոյան
Հայաստանի իշխանությունները մարտի 1-2-ի ողբերգության վերքերը ապաքինելուն ուղղված որոշ դրական քայլեր կատարել են, սակայն մի շարք հարցեր մինչեւ հիմա լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Այդ մասին «Ազատություն» ...ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԱՖՂԱՆՍՏԱՆ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբաման այսօր ժամանել է Աֆղանստան` ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԵՔ ՀԱՅՏՆԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԻ ՄՈՏ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Անուշ ՄարտիրոսյանՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՋԵՅՄՍ ՋԵՖՐԻԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
Աննա Սաղաբալյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՂԱԴՐԱՆՔ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԻ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻՆ»
Ռուզաննա Ստեփանյան
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ԳԻՐՔ
Գայանե Դանիելյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ «ՍԱԴՐԱՆՔ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ռուբեն ՄելոյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐՎԵՆՔ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵՈՒՄ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՄՈՒՏ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԱՑՄԱՆԸ»
(Լուսանկարը` արտգործնախարարության)
ԱՅՍՕՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
Ռուզաննա Ստեփանյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

