
Հրատարակված է Հուլիս 18, 2008
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԿԵՆԱՑ-ՄԱՀՈՒ ԷԼԵՄԵՆՏՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ»
- Ժամանակակից սիրված հայ գրողներից մեկը` Լեւոն Խեչոյանը, ով չի մասնակցել անցած շաբաթ Երեւանում կայացած Գրողների համահայկական համաժողովին, համարում է, որ նման համաժողովը պետք է բարձրացներ ու լուծեր այնպիսի խնդիրներ, որ «այսօր ազգի համար կենաց-մահու էլեմենտներ են պարունակում»: «Գրողը խղճի ճանապարհով լույսի զինվորն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասաց Խեչոյանը, - «[Ուստի] համաժողովը ճիշտ կաներ, որոշում կայացներ իշխանություններին ուղղված, որպեսզի բոլոր քաղբանտարկյալներին ազատեին բանտերից: Առաջին հերթին այդ խնդիրը պիտի դրվեր»: «Երկրորդ հերթին», - շարունակեց նա. - «էպոխա է անցել եւ նոր էպոխա է ստեղծվել: Եվ գրողները իրենց առաջ խնդիր պիտի դնեին մշակութային ժամանակաշրջան ստեղծելու… Մենք ասում ենք «մեկ ազգ` մեկ մշակույթ», բայց անցյալ էպոխայի մեր պրոբլեմները քարշ ենք տալիս հիմա էլ այս դար: Ո՞նց կարող է լինել մեկ մշակույթ, մեկ ազգ, երբ հիմա ունենք ուղղագրության խնդիրը: Մենք պիտի վաղ թե ուշ անցնենք մեր նախկին, ավանդական ուղղագրությանը: Ո՞նց կարող է լինել «մեկ ազգ` մեկ մշակույթ», երբ ունենք երկու եկեղեցի, երկու կաթողիկոս… Սրանք հարցեր են, որ պիտի համագումարը այս հարցերին մոտենար, ազգի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցեր են»: Լեւոն Խեչոյանը ոչ միայն չի մասնակցել համաժողովին, այլեւ հրաժարվել է մեդալից, որ գրական վաստակի համար իրեն պիտի հանձնվեր Արցախում: «Ես հրաժարվել եմ, որովհետեւ, եթե երկրում կան քաղբանտարկյալներ, ուրեմն չէի կարող ես որեւէ մեդալ կամ շքանշան ստանալ, առավել եւս` որ այդ [կալանավորված] ազատամարտիկներից շատերը իմ մարտական ընկերներն են», - պարզաբանեց նա: Հարցին, թե ո՞րն է այսօր հայ գրողի խնդիրը, Խեչոյանը արձագանքեց. - «Միակ բանը, որ գրողը կարող է անել, դա ազնիվ խոսք ասելն է: Գրողի զենքը իր ազնիվ խոսքն է… Այսօր ազնիվ խոսքի կարիք կա, պահանջարկ կա»:

- Գայանե Դանիելյան
Վերջին լուրերը, Հուլիս 18, 2008
ԱՅՍՕՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
Ռուզաննա Ստեփանյան 3
Այսօր Վանաձորում սկսվում է Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի կազմակերպության 14-րդ Գերագույն ժողովը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 22
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» օգնությամբ ցանկանում է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները», - գրում է «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Բրայան Ուիթմորը: Անդրադառնալով ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐՎԵՆՔ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
13
«Անցած հարյուր օրվա ընթացքում իմ գործունեության նպատակն է եղել անդրադառնալ մեր հարյուր հազարավոր հայրենակիցների սպասելիքներին, հույսերին ու պահանջներին, հիմքեր ստեղծել այն փոփոխությունների շարունակության ...ԱԲԽԱԶԻԱՆ ՄԵՐԺԵԼ Է ՇՏԱՅՆՄԱՅԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Աբխազիան մերժել է խաղաղության ծրագիրը, որը վրաց - աբխազական հակամարտությունը կարգավորելու նպատակով առաջարկել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Աբխազիայի չճանաչված հանրապետության նախագահ ...ՎԱՍԻԼԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԿՄՆԱ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը այսօր երկարաձգել է ռուսաստանյան ՅՈւԿՕՍ ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի կալանքի ժամկետը մինչեւ հոկտեմբերի 23-ը: Ալեքսանյանը, ով մեղադրվում է «Տոմսկնեֆտ» ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԲԵՇԻՔԹԱՇ»-Ը
Ադրբեջանցի գործարար, ընկերությունների Palmali խմբի սեփականատեր Մուբարիզ Մանսիմովը ցանկանում է գնել Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլիեթ» թերթը, ...ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՉԸՆԴՈՒՆԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Բելգիայի թագավոր Ալբերտ երկրորդը երեկ մերժել է կառավարության հրաժարականը, որ շաբաթասկզբին ներկայացրել էր վարչապետ Իվ Լեթերմը: Վկայակոչելով բելգիական մամուլի հաղորդագրությունները` DPA գործակալությունը ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ 4636 ԸՆՏԱՆԻՔ ԴԵՌԵՒՍ ԱՆՕԹԵՒԱՆ ԵՆ
Հովհաննես ՇողիկյանՇիրակի մարզում այսօր կա 4636 ընտանիք, որոնք անօթեւան են մնացել 1988-ի երկրաշարժի հետեւանքով: Դրանցից 4080-ը` Գյումրիում: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ առաջիկա ...ՀԱՅ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈ՞ՒՄ
Արմեն Քոլոյան, ՊրահաԹուրքական «Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ` Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների բարձրաստիճան աշխատակիցների հանդիպումը: Թուրք դիվանագետների ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵՑ
Կարինե Քալանթարյան, Շաքե Ավոյան եւ Ռուբեն Մելոյան
Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցերով անկախ հանձնաժողովը այսօր մերժեց «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական ...ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆ. «ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԿԵՆԱՑ-ՄԱՀՈՒ ԷԼԵՄԵՆՏՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ»
Գայանե Դանիելյան
Ժամանակակից սիրված հայ գրողներից մեկը` Լեւոն Խեչոյանը, ով չի մասնակցել անցած շաբաթ Երեւանում կայացած Գրողների համահայկական համաժողովին, համարում է, որ նման համաժողովը պետք է բարձրացներ ու լուծեր այնպիսի ...ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀԵՏՆԸՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ
(Լուսանկարում` Գագիկ Ջհանգիրյանը)
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Գագիկ Ջհանգիրյանի եւ 4,5 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղազարյանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՋՈՆ ՄԸՔՔԵՅՆԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՄՇԱԿՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԻ ՄՈՏ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Անուշ ՄարտիրոսյանՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
Աննա Սաղաբալյան
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՂԱԴՐԱՆՔ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԻ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻՆ»
Ռուզաննա Ստեփանյան
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ԳԻՐՔ
Գայանե Դանիելյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ «ՍԱԴՐԱՆՔ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ռուբեն ՄելոյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐՎԵՆՔ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵՈՒՄ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՄՈՒՏ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԱՑՄԱՆԸ»
(Լուսանկարը` արտգործնախարարության)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

